Рубрика: Գրականություն, Ընդհանուր

Իտալական գրականություն

բուցատիԴինո Բուցատի — 1906 — 1972թթ.

Առնետները

Առնետերը մարդու վախերի մասի էր։ Այն զգացմունքն էր ուզում մեզ հասկացնել, երբ մեր վախը մեզ ներսից խժռում է, ուտում է, իսկ մենք վախից, որ  ինչ-որ վատ բան կլինի կերակրում ենք այդ վախին, մեծացնում կամաց-կամաց և դրանով ինքներս մեզ վնասում, քանի որ ինչքան կերակրում ես վախիդ, այնքան նա մեծանում և քեզ ավելի է տաջում։ Մեկ է ինչ էլ  անես, վախը մի օր գալու է և դու պիտի այդ վախի փուլը հաղթահարես։

Երգը պատերազմի

Այս պատմվածքը զոհերի մասին էր։ Իմ կարծիքով ինչքան պատերազմներ էլ մարդիկ հաղթեն, մեկ է պիտի իրենց հոգում տխրություն և մեղք զգան, քանի որ դրանով նրանք սպանում են ուրիշ մարդկանց, ստեղծում ուրիշ զոհեր և կյանքը մգեցնում։ Ինչու, եթե կարելի է ուղղակի չկռվել, ուղղակի պատերազմ չհայտարարել և ապրել։ Կյանքը տրվում է մեզ մեկ անգամ և դուք ուրիշի այդ մեծ հնարավորությունը ուղղակի փչացնում եք, այն ինչ այդ նույն բանը կարող են անել հենց ձեզ հետ։

Ճագարներ լուսնի տակ

Այս պատմվածքի իմաստն այն է, որ ամեն ինչ մարդ պետք է զգա հենց ինքը, անի հենց ինքը ամեն ինչ, քանի որ մեր կյանքում ապրում ենք մենք, ոչ թե ուրիշերը, մենք պետք է որոշենք, զգանք այն վտագը, այն պայծառությունը, այն ուրախությունն կամ տխրությունը։ Չէ, որ ոչինչ չես կարող անել միայն խոսելով և կարդալով գրքեր։ Գրքեր կարդալ պետք է, բայց չէ, որ դա ուրիշի կյանքի փորձն է և ուզում է ձեզ խրատել, որ դուք նույնպես ունենաք այդ փորձը։

Կորսված օրերը

Այս պատմվածքի իմաստն այն է, որ ինչ էլ լինի, միշտ հիշեք ձեր հարազատներին, բարեկամներին, ընտանիքին, քանի որ այս կյանքում իրենցից թանկ ոչինչ չկա, ընկերները կանցնեն կգնան, իսկ հարազատները միշտ ձեր կողքին են։ Միշտ սիրեք ձեր հարազատներին, հիշեք ամենակարևորը հետնց նրանք են և նրանք էլ պիտի լինեն ամբողջ ձեր կյանքի ընթացքում առաջին տեղում։

Մարդը, որ ուզեց ապաքինվել

Այս պատմվածքը նրա մասին էր, որ երբեք պետք չէ հանձնվել, պետք է միշտ ունենալ կամքի ուժը, որ քեզ միշտ կօգնի ամեն ինչում, ինչպես այն մարդուն՝ ապաքինվել։ Պետք է նաև հիշել, որ այդ կամքի ուժի հետ միատեղ, պետք է լինել շատ զգույշ, քանի որ կյանքում ամեն ինչ կարող է լինել, կարող է կյանքը այնպես փոխվել և այնպիսի իրադարձությունների դիմաց ձեզ կանգնեցնել, որ դուք անգամ չէիք էլ պատկերացնի։

Թարգմանում ենք ԲՈՒՑԱՏԻ

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s