Рубрика: Ընդհանուր, Կենսաբանություն

Տափակ որդեր․․․․

download

Տափակ որդերի Կառուցվածքը

Առաջին եռաշերտ կենդանիներնեն։ Երրորդ սաղմնային թերթիկը՝ մեզոդերմը ներկայացված է պարենքիմայով և առանձին մկանային հյուսվածքով(աղեխորշավորներն ունեն ծածկույթամկանային և մարսողամկանային ամբողջական հյուսվածքներ)։ Մարմինը տափակեցված է դորզովենտրալ (մեջքափորային) ուղղությամբ և ձգված է երկարությամբ, խոռոչ չունի։Ներքին օրգաններն ընկղմված են պարենքիմայի (շարակցական հյուսվածքի) մեջ։ Այդ պատճառով տափակ որդերին հաճախ անվանում են պարենքիմային։ Ցածր աստիճանի կազմավորված կենդանիներ են։ Տափակ որդերն առաջին կենդանիներն են, որոնց մոտ երևան են եկել մարմնի երկկողմ համաչափությունը, մարսողության և արտաթորության օրգանները։ Սրանց մոտ առաջին անգամ դիտվում է նաև կենդանու վարքագիծը կարգավորող կենտրոնական նյարդային ապարատ՝ զույգ ուղեղային հանգույցներ («գլխուղեղ»)։ Վերջիններից սկիզբ են առնում երկայնակի նյարդային բներ, որոնք միանում են իրար լայնակի նյարդային թելերով։

 

Մաշկային պարկի առանձնահատկությունները

Թարթիչավոր որդերի մաշկային էպիթելի տակ գտնվում են մկանային մանրաթելեր, որոնք հիմնային /բազալ/ թաղանթով առանձնացած են էպիթելից։ Անմիջապես էպիթելի տակ տեղադրված են օղակաձև (լայնակի), հետո թեք (անկյունագծային) և երկայնակի մկանային շերտերը։ Բոլոր մկանները բաղկացած են հարթ մկանային մանրաթելերից։ Մաշկային էպիթելը նշված մկանների հետ կազմում է բոլոր որդերին յուրահատուկ մաշկամկանային պարկ։ Տուրբելարիաներն ունեն նաև մկանների դորզովենտրալ փնջեր, որոնք չեն մտնում մաշկամկանային պարկի մեջ։ Այս կենդանիները շարժվում են թարթիչների և մկանների օգնությամբ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s