- Հարակատար դերբայ — Երկրորդ տեքստից դուրս բերել հարակատար դերբայները:
Նյարդայնացած մի կին տրոլեյբուսի մեջ մտածում էր. «Ուղևորները ստոր են ու կոպիտ: Ամուսինս հարբած անասուն է, երեխաներս՝ ծույլիկներ ու խուլիգաններ: Իսկ ես աղքատ ու թշվառ…»:
Ետևում կանգնած նրա պահապան-հրեշտակը նոթատետրում մեկ առ մեկ գրի էր առնում. «1. Ուղևորները՝ ստոր ու կոպիտ: 2. Ամուսինը՝ հարբած անասուն»: Այսպես շարունակ…
Այնուհետև հրեշտակը գրածը վերընթերցեց ու մտածեց. «Տեսնես նրա ինչի՞ն է պետք այս ամենը: Բայց, եթե պատվիրել է, պետք է կատարել»: