Рубрика: Համո Սահյան, Գրականություն, Ընդհանուր

Սահյանական օրեր․․․

Հայտնի է, որ Համո Սահյանին անվանում են բառանկարիչ. յուրաքանչյուր բանաստեղծությունն անգիր անելուց առաջ փորձեք գնահատել «կտավը»: Բնություն-մարդ կապն ինչպես  է արտացոլվում ստեղծագործություններում:

ԲԱՑՎՈՂ ՕՐՎԱ ՀԵՏ

Ինձ թվում է այստեղ Սահյանը ներկայացնում էր ամբողջ օրը, իր առավոտով, լուսաբացով, կեսօրով և հիասքանչ մայրամուտով, ամեն մի նախադասությունից հոգիս կարծես զգում էր այդ ամենը զգում էր թարմ լուսաբացը, խուճուճ-մուճուճ կեսօրը և հեքիաթային մայրամուտը։

ԾԱՂԿՈՒՆՔԻ ՀԵՂԵՂ Է

Կարծում եմ այս բանաստեղծության պատկերը՝սարերն են։ Քանի որ հիասքանչ զգացվում է ամեն տողից, ամեն նախադասությունից ես զգում եմ առաքինի սարերը, մեր սարերը, այդ մեծ ուժը, այդ թարմ օդը, այդ երջանիկ սարերի կյանքը։

ԿԵՍՕՐ։ ԿԱՆԱՉ-ԿԱՐՄԻՐ ՀՈՎԵՐ

Այստեղ նկարագրվում է գյուղում, սարի վրա ապրող մարդկանց կյանքը: Երբ թարմ առավոտյան դու զգում ես կանաչ-կարմիր ծաղիկները, բյուրեղ սարի կյանքը, կեսօրը երբ ստվերն է գալիս և շոգ է շատ լինում, իրիկունը, և ամենագեղեցիկը՝ գիշերը։ Մենակություն, գիշեր, աստեր, մոլորված հոգի, կյանք։

ՔԱՄՈՒ ՀԱՄԲՈՒՅՐԸ

Այստեղ կարծես սովորական երևույթ ներկայացված լինի ուղակի դանդաղացրած կադրերով և ավելի հիասքանչ աչքերով։ Երբ թեթևը շարժվում է ընկնում, գալիս քամին օրօրում տանում, մի խոսքով ամենօրյա երևույթ, բայց երբ դա ներկայացրեց Համո Սահյանը կարծես ամեն ինչ ուրիշ աչքերով լիներ, ավելի հետաքրքիր։

Համո Սահյանի բանաստեղծություններից ինքդ առանձնացրու մի «նկար», ներկայացրու, սովորիր անգիր:

 ԱՍԱ, Ո՞ԻՐ ԳՆԱՄ

Մեկով հիացա, մեկից խոցվեցի,
Այնքան փորձեցի, այնքան փորձվեցի,
Բայց էությունս, ավաղ, մինչև վերջ
Բաշխել, բաժանել չկարողացա,
Չիրագործվեցի…
Ժամանակ, ինչպե՞ս այս հոգսը տանեմ,
Ասա, ո՞ւր գնամ, ո՞ւմ գանգատ անեմ։

Այտեղ նկարագրված է կոտրված սեր, մոլորված կյանք, երբ հավերժ ուզում ես գտնել քեզ կյանքում, երբ սիրտդ փշուր-փշուր է լինում, իսկ դու չունես արևի լույս, չունես ճառագայթ, չունես մխիթարանք նորից սիրելու, նորից զգալու, պատվելու, նորից ապրելու և հասկանալու ով ես դու։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s