Рубрика: Պատմություն, Ընդհանուր

Ապրիլի 23-27 Ամփոփիչ շաբաթ․․․․

Ապրիլի 23-27- ԱՄՓՈՓԻՉ ՇԱԲԱԹ

  1. Բանավոր ամփոփում- Կրկնել փետրվար-ապրիլ ամիսների ընթացքում ուսումնասիրած թեմաները՝

    ա/ Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը.

    Բագրատունյաց թագավորության հաստատումը

    Խալիֆայությանը ենթակա երկրներում, այդ թվում և Հայաստանում, ավելի ու ավելի էր զորեղանում արաբական լուծը թոթափելու ձգտումը: Արտաքին քաղաքական իրադրությունը բարենպաստ էր դրա համար:

    Արաբական խալիֆայությունն անկում էր ապրում: Առանձին երկրների, հատկապես ծայրամասերի արաբ ամիրաներն ամրապնդել էին իրենց իշխանությունը և ձգտում էին անջատվել խալիֆայությունից: Կայուն չէր դրությունը նաև պետության կենտրոնում: Ժողովրդական ազատագրական ապստամբությունները և գահակալական կռիվները խարխլում էին տերության հիմքերը:

    Ինչպես գիտենք, VIII-IX դարերում ժողովրդական ապստամբություններ բռնկվեցին նաև Հայաստանում: Ճիշտ է, արաբական իշխանություններին հաջողվում էր ճնշել այդ ելույթները, սակայն նրանք չէին կարողանում տերության քայքայման առաջն առնել: Մյուս կողմից, խալիֆայության դժվարին դրությունից օգտվում էր նրա մշտական հակառակորդ Բյուզանդիան: Վերջինս ամեն կերպ աջակցում էր հակաարաբական կենտրոնախույս ուժերին: Այդ պատճառով խիստ սրվել էին արաբա-բյուզանդական հարաբերությունները: Օրավուր թուլացող խալիֆայությունը հարկադրված էր դիմելու զիջումների:
    Հայաստանի անկախության վերականգնման համար ստեղծվեցին նպաստավոր պայմաններ: Արաբական պետության թուլացման և տրոհման ժամանակաշրջանում երկրի տնտեսական կյանքում տեղի էին ունենում խոշոր փոփոխություններ: Ամրապնդվում էր հայ իշխանների տնտեսությունը, ընդարձակվում էին նրանց տիրույթները: Զարգանում էր երկրի տնտեսությունը, վերելք էին ապրում գյուղատնտեսությունը և արհեստագործությունը: Տնտեսապես և ռազմականապես զորեղացող հայ նախարարներն անկախության էին ձգտում: Նրանք էլ գլխավորեցին հայկական պետականությունը վերականգնելու համաժողովրդական շարժումը: Հայ ժողովրդի բոլոր խավերը միասնական էին, և բոլորն էլ երազում էին անկախությունը վերականգնելու մասին:
    Խալիֆայության թուլացումից Հայաստանում ամենից հմտորեն օգտվում էին Բագրատունիները: Նրանք ձգտում էին իրենց իշխանությունն ու ազդեցությունը տարածել ոչ միայն ամբողջ Հայաստանում, այլ այսրկովկասյան երկրներում:
    Խալիֆայությունը, համոզվելով, որ բռնությամբ հնարավոր չէ հնազանդ պահել դեպի Բյուզանդիա հակվող հայ ժողովրդին, ստիպված էր զիջումների գնալ: 855թ. երկրի սպարապետ հաստատվեց Աշոտ Բագրատունին: 862թ. նա նշանակվեց Հայոց իշխանաց իշխան: Այդ նշանակում էր, որ խալիֆայությունը փաստորեն երկրի կառավարումը հանձնեց հայերին: Դրանով նա աստիճանաբար գերիշխանություն ձեռք բերեց մյուս իշխանների նկատմամբ: Աշոտին հանձնվեց նաև հարկահանության իրավունքը, իսկ հարկերն էլ կրճատվեցին մոտ երեք անգամ: Աշոտ Բագրատունին խոհեմ ու հեռատես քաղաքական գործիչ էր և հմտորեն գլխավորում էր երկրի անկախության վերականգնման գործընթացը:
    Աշոտ Բագրատունին կարողացավ իր գերիշխանությունը տարածել Արծրունի, Սյունի, արցախյան և այլ նշանավոր իշխանական տների վրա: Նրա գերիշխանությունն ընդունեցին նաև վրաց և աղվանից իշխանները: Աշոտը վերակազմեց հայոց բանակը՝ նրա թիվը հասցնելով 40 հազարի: Նա իր եղբայր Աբասին նշանակեց բանակի հրամանատար՝ սպարապետ: Աշոտը հմտորեն օգտագործեց արաբ ամիրաների ներքին հակասությունները և նրանց թույլ չտվեց միջամտելու Հայաստանի ներքին գործերին: Հայաստանի տարածքում գտնվող արաբական ամիրայություններն ընդունեցին նրա իշխանությունը: Այսպիսով, Բագրատունիների ձեռքն անցավ երկրի վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը: Երկիրն ըստ էության վերականգնեց իր փաստական անկախությունը: Արաբական իշխանությունը Հայաստանում դարձավ անվանական:
    Հայաստանի անկախության վերականգնման մեջ մեծապես շահագրգռված Հայոց եկեղեցին ըստ ամենայնի աջակցում էր Բագրատունիներին: Հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ 869թ. հայ իշխանների հատուկ ժողով հրավիրվեց, որը միահամուռ որոշեց Աշոտ Բագրատունուն հռչակել Հայոց թագավոր: Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը պաշտոնապես ճանաչելու համար ժողովը միաժամանակ դիմեց խալիֆին: Խալիֆայությունը երկար ժամանակ ձգձգում էր Հայոց թագավորության ճանաչումը:
    Բյուզանդիան իր հակառակորդ Արաբական խալիֆայությանը թուլացնելու նպատակով խրախուսում էր Հայաստանի անկախանալը և շտապեց դաշինք կնքել նրա հետ: Դեռևս 876թ. բյուզանդական կայսր հայազգի Վասիլ Ա-ն հատուկ պատգամավորություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ: Կայսրը հայտնում է, որ ինքը ծագում է հայ Արշակունիներից, և քանի որ Բագրատունիները Հայաստանի թագադիր ասպետներն են եղել, նրանից թագ է խնդրում: Ի նշան փոխադարձ բարեկամության՝ Աշոտը թագ է ուղարկում Վասիլ Ա-ին: Բյուզանդական կայսրին թագադրելու այս փաստը մի կողմից վկայում էր Աշոտ Բագրատունու հեղինակության աճի մասին, մյուս կողմից՝ ուղղված էր խալիֆայության դեմ: Հայաստանը IX դարի 60-ական թվականներից փաստացի վերականգնեց իր անկախությունը՝ շարունակելով ձևականորեն գտնվել Արմինիա փոխարքայության կազմում:
    Խալիֆայությունը ոչ մի կերպ չէր հաշտվում Հայաստանի փաստական անկախության վերականգնման փաստի հետ: Խալիֆի հատուկ հանձնարարությամբ Հայաստան ուղարկված նոր ոստիկան Ահմադը Հայաստանի արաբ ամիրաների հետ դավադրություն է կազմակերպում Աշոտի դեմ: Նրանք որոշում են բարեկամություն հաստատելու պատրվակով անկախության ձգտող հայ իշխաններին հրավիրել Դվին և ոչնչացնել: Սակայն Աշոտ Բագրատունին ուշի-ուշով հետևում էր արաբների գործողություններին: Նրա մարդիկ ձերբակալում են ոստիկանի սուրհանդակներին, որոնց մոտ հայտնաբերվում է ոստիկան Ահմադի նամակը՝ ուղղված արաբ ամիրաներին: Ահմադը պահանջում էր նրանցից հարձակվել Դվինի վրա՝ իբր թե կռվում են նոր նշանակված ոստիկանի դեմ: Նպատակն այն էր, որ ոստիկանը հրավիրեր ոչինչ չկասկածող հայ իշխաններին, ձերբակալեր նրանց ու ոչնչացներ:
    Տեղեկանալով ոստիկանի ծրագրերին՝ Աշոտը հայ իշխաններին պատվիրում է կազմ ու պատրաստ սպասել իր հրամանին: Ինքը գնում է ոստիկանի մոտ, իսկ սպարապետ Աբասին հանձնարարում զորքով մոտենալ Դվինին: Դավադրության նշանակված օրը հայ իշխանների փոխարեն Դվին է մտնում հայկական զորքը: Սպարապետ Աբասը մտնում է ոստիկանի վրանը և ցույց տալիս նրա գաղտնի նամակը: Սարսափած արաբ ոստիկանին դուրս են բերում վրանից և ձերբակալում: Արաբական զորքը զինաթափում են և երկրից դուրս քշում: Ոստիկանին նժույգի փոխարեն նստեցնում են ջորու վրա, տանում մինչև Հայաստանի հարավային սահմանը և ուղարկում «այնտեղ, որտեղից եկել էր»: Այսպիսի անփառունակ վախճան ունեցավ արաբական վերջին ոստիկանի իշխանությունը Հայաստանում:
    Հանդիպելով հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը և համոզվելով, որ, ի վերջո, Հայաստանը կվերականգնի իր անկախությունը, նոր խալիֆը 885թ. արքայական թագ և թանկարժեք հանդերձներ ուղարկեց Աշոտ Բագրատունուն՝ ճանաչելով նրան Հայոց թագավոր: Իր հերթին Բյուզանդիայի Վասիլ Ա կայսրը շտապեց ճանաչել Աշոտի գահակալությունը: Կայսրը ևս արքայական թագ ուղարկեց և բարեկամական դաշինք կնքեց նրա հետ:
    Հայաստանի իշխանների և հարևան երկրներից եկած հյուրերի ներկայությամբ Բագարան քաղաքում մեծ հանդիսավորությամբ Աշոտ Բագրատունին կաթողիկոս Գևորգ Գառնեցու կողմից օծվեց Հայոց թագավոր: Այսպիսով, Հայաստանի տարիներ առաջ հաստատված փաստական անկախությունը միջազգային ճանաչում ստացավ: Հիմնվեց Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը (885-1045), և վերականգնվեց ավելի բան 450 տարի առաջ վերացած հայկական պետությունը: Դա պատմական շրջադարձային նշանակություն ունեցող երևույթ էր և մեծապես նպաստեց Հայաստանի հետագա վերելքին:

    բ/ Զաքարյաններ.

    Զաքարյանների իշխանապետությունը (Զաքարյանների պետություն, Զաքարյան Հայաստան) ավատատիրական պետություն էր (XII դարի վերջ – XIV դարի կես) Հյուսիսարևելյան Հայաստանում՝ Զաքարյան իշխանատոհմի գլխավորությամբ: Իշխանապետության հիմնադիր Սարգիս Զաքարյանի (Սարգիս Մեծ) հոր՝ Զաքարիայի անունով հայ մատենագրության մեջ տոհմը կոչվել է Զաքարյան: Զաքարյանների տոհմական դամբարանը գտնվում է Սանահինի վանքում:
     
    Զաքարյանները (վրացական աղբյուրներում Զաքարյանների տոհմը կոչվում է Մխարգրձելի՝ Երկայնաբազուկ, Երկայնաթիկունք), ըստ հայ պատմագիրների, սերել են Մեծ Հայքի Կորճայք նահանգի Կարթունիք գավառից Հյուսիսային Հայաստան գաղթած Արծրունիների մի ճյուղից: 1965 թ-ին Ամբերդում հայտնաբերված արաբատառ արձանագրության մեջ Սարգիս Զաքարյանի որդիներ Զաքարե Բ Մեծը և Իվանե Ա-ն անվանված են Արծրունիներ: 
    XI դարի կեսին Զաքարյանների նախնի Խոսրովն իր տոհմով անցել է Գուգարք և ճանաչել Տաշիր-Ձորագետի (Լոռու) թագավոր Կյուրիկե Ա-ի գերիշխանությունը, նրանից ստացել Խոժոռնի գավառակը՝ համանուն ամրոցով: 1118 թ-ին` Լոռին ժամանակավորապես Վրաստանին միացվելուց հետո, Զաքարիան (Սարգիս Մեծի հայրը) դարձել է Վրաց Դավիթ Շինարար թագավորի (1089–1125 թթ.), 1120-ական թվականներից՝ նաև Լոռու նոր տերերի՝ Օրբելիների վասալը: 1161 թ-ին հայ-վրացական միացյալ ուժերը Շադդադյան ամիրներից կարճ ժամանակով ազատագրել են Անին, Սարգիս Զաքարյանը դարձել է Անիի կառավարիչ Իվանե Օրբելու տեղակալը: 1181 թ-ի մի արձանագրության  մեջ Սարգիս Զաքարյանը հիշատակվում է արդեն որպես հայ-վրացական բանակի հայկական զորախմբի ամիրսպասալար (գլխավոր հրամանատար):
    Սարգիս Զաքարյանի դերը վրաց արքունիքում ավելի է մեծացել, երբ Վրաց Գեորգի III թագավորի դեմ Իվանե Օրբելու գլխավորած ավատատերերի ապստամբության (1177 թ.) ժամանակ լքել է նրանց և սատարել թագավորին: Օրբելիների ջախջախումից հետո՝ 1185 թ-ին, Սարգիս Զաքարյանը նշանակվել է Վրաց թագավորության զինված ուժերի ընդհանուր զորահրամանատար («Հայոց և Վրաց ամիրսպասալար»), ստացել է Լոռին (Կյուրիկյան թագավորության տարածքը), որի ինքնուրույնությունը` Սարգիս Զաքարյանի գլխավորությամբ, ընդունել է Թամար թագուհին (1184–1207 թթ.), և որն այնուհետև դարձել է Զաքարյանների ժառանգական տիրույթ: Վրացական արքունիքը Զաքարյան իշխաններին և նրանց հրամանատարությամբ մարտնչող հայ զորահրամանատարներին ոգևորելու համար սկսեց նոր ազատագրված շրջանները շնորհել նրանց:
    1191 թ-ին Զաքարե Բ Մեծը Թամար թագուհուց ստացել է ամիրսպասալարի, 1203 թ-ին՝ մանդատորթուխուցեսի (արքունի կնքապահ և թագուհու թիկնազորի պետ) պաշտոնները, դարձել վրաց Բագրատունիների պետության ազդեցիկ դեմք: Գլխավորելով վրաց-հայկական բանակը՝ եղբոր՝ Իվանե Ա-ի (1191 թ-ից՝ մսախուրթուխցես՝ արքունի մեծ վեզիր) հետ Զաքարե Բ-ն ավելի քան 20 տարի ազատագրական կռիվներ է մղել սելջուկյան ամիրությունների դեմ Հայաստանի կենտրոնական և հարավային շրջաններում: Նրանց հաղթական պատերազմների շնորհիվ ազատագրված հայկական տարածքները՝ Արագածոտնը, Շիրակը, Այրարատը, Սյունիքը, Արցախը, Կարսը, Բասենը և այլն, մտել են Զաքարյան իշխանապետության մեջ: Ամրապնդվել և հզորացել է իշխանապետությունը՝ Անի կենտրոնով (1199 թ-ից): Զարքարե Բ-ն մեծ հեղինակություն է ունեցել նաև Կիլիկիայի հայկական պետությունում: Դավանաբանական հարցերի շուրջ բանակցություններ է վարել Լևոն Բ թագավորի հետ, նախաձեռնել ու հրավիրել Լոռու (1205 թ.) և Անիի (1207 թ.) ժողովները: Զաքարե Բ-ին այդ ձեռնարկումներում օգնել է նրա հոգևոր հայրը՝ օրենսդիր, առակագիր Մխիթար Գոշը: 
    Զաքարե Բ-ի մահից (1212 թ.) հետո Իվանե Ա-ն ստացել է ամիրսպասալարի, 1213 թ-ին՝ 14-ամյա գահաժառանգ Գեորգի IV Լաշայի (Իվանե Ա-ն նրա դաստիարակն էր) գահ բարձրանալուց հետո` նաև աթաբեկի (թագավորահայր) պաշտոնները, դարձել վրաց արքունիքի ամենաազդեցիկ դեմքը: Իվանե Ա-ի մահից (1227 թ.) հետո Զաքարյանների տոհմի ավագությունն անցել է Իվանեի որդի Ավագ Զաքարյանին (ծննդյան թվականն անհայտ է – 1250 թ.), որը ժառանգել է նաև աթաբեկի պաշտոնը: Սակայն մոնղոլական տիրապետության հաստատումից հետո թուլացած Զաքարյանները տրոհվել են ավատատիրական առանձին տների: Վրացական արքունիքում Զաքարյանները պահպանել են իրենց ազդեցությունը, շարունակել են վարել ամիրսպասալարի, արքունի մեծ վեզիրի, աթաբեկի պաշտոնները: Զաքարյաններից վերջին ամիրսպասալար է հիշվում Զազան (1345–80 թթ.): Այնուհետև մինչև XVIII դարը Զաքարյանների մասին հիշատակություն չկա:
    Մոնղոլների տիրապետության ժամանակ Զաքարյանների տոհմը կոչվել է Արղութ, որը չաղաթայերեն Երկայնաբազուկ տոհմանվան հոմանիշն է: XVIII դարի վերջին, երբ Սանահինի կալվածատեր Երկայնաբազուկները դասվել են ռուսական ազնվականության շարքը, ստացել են Արղության-Երկայնաբազուկ ազգանունը:
    Զաքարյանների իշխանապետությունը կազմված էր վարչատարածքային 3 խոշոր միավորներից. Լոռու մի մասը, հայ Բագրատունիների՝ Անի-Շիրակի թագավորության տարածքի զգալի մասը և այլ գավառներ՝ մինչև Բասեն, պատկանել են Զաքարե Բ-ին և նրա սերունդներին (կենտրոնը՝ Անի): Լոռու մի մասն էլ, Այրարատ նահանգի արևելյան մի քանի գավառներ, Գեղարքունիքը, Սոդքը, Վայոց ձորը, Սյունիքի հյուսիսարևելյան մի քանի շրջան՝ Իվանե Ա-ին և նրա սերունդներին (Դվին և Բջնի կենտրոններով), Տավուշը, Փառիսոսը, Գարդմանը՝ Զաքարեի և Իվանեի հորեղբայր Վահրամի Զաքարե որդուն և նրա սերունդներին (կենտրոնը՝ Գագ ամրոց): 
    Զաքարյաններն իրենց տիրույթների ներքին գործերը վարել են ինքնուրույն կառավարման մարմինների համակարգով և վասալ իշխանների ցանցով, սակայն երկիրը կառավարել է Զաքարյանների տան ավագ ներկայացուցիչը (Զաքարե Բ-ն, Իվանե Ա-ն, Զաքարե Բ-ի որդի Շահնշահը, Իվանե Ա-ի որդի Ավագը և ուրիշներ), որը կրել է Թագավոր Հայոց, Արքա, Շահնշահ տիտղոսները: Փաստորեն Զաքարյանները դարձել են հայ Բագրատունիների ժառանգորդները (Հաղարծնի վանքի մի արձանագրության մեջ Զաքարեն և Իվանեն անվանված են Բագրատունի): 
    Զաքարյան իշխանապետությունում եղել են վեզիրի (պետական կառավարման կենտրոնական մարմնի ղեկավար), սպարապետի, կողմնակալ կառավարչի, ամիրի (վերահսկել է գավառի ներքին կյանքը, կազմակերպել հարկահավաքը և այլն), հեջուբի (սենեկապետ), քաղաքապետի պաշտոններ: Նախկին տոհմիկ ազնվականության (Մամիկոնյաններ, Արծրունիներ, Սյունիներ, Բագրատունիներ և ուրիշներ) ներկայացուցիչները կա՜մ վերացել են, կա՜մ արտագաղթել, իսկ մնացածները զբաղեցրել են աննշան տեղ ու դիրք: Առաջացել են ավատատիրական նոր տներ, որոնց հիմնադիրները Զաքարյան տոհմից էին կամ նախկին մանր ազնվականներ, որոնք Զաքարյանների մղած պատերազմներում աչքի էին ընկել և ստացել հողային ընդարձակ տարածքներ, դարձել կողմնակալ-կառավարիչներ (Վաչուտյաններ, Օրբելյաններ, Հասան-Ջալալյաններ և ուրիշներ), վարել սպարապետության պաշտոնը (Խաղբակյաններ) և այլն:
    Զաքարյանների տիրապետության շրջանում ծաղկել են երկրի տնտեսությունը, մշակույթը, առևտուրը, վերելք են ապրել երկրագործությունը, անասնապահությունը, արհեստագործությունը: Հայաստանի քաղաքները վերստին աշխուժորեն մասնակցել են Արևելքի երկրների ու Բյուզանդիայի հետ կատարվող առևտրին: Մշակույթի և գիտության կարևոր կենտրոններ էին Հովհաննես Իմաստասերի վարդապետարանը՝ Անիում, Գեղարդավանքի, Սանահնի, Հաղպատի, Հաղարծնի ուսումնագիտական կենտրոնները, Գլաձորի համալսարանը, Նոր Գետիկի (Գոշավանք), Խորանաշատի, Կայենաձորի, Խոր վիրապի վարդապետարանները, որոնք բարձրագույն ուսումնական հաստատություններ էին: Զարգացել է պատմագրությունը (Սամուել Անեցի, Մխիթար Անեցի, Մխիթար Այրիվանեցի, Կիրակոս Գանձակեցի, Ստեփանոս Օրբելյան և ուրիշներ), վերելք է ապրել հայ իրավագիտական միտքը (Դավիթ Ալավկա որդի, Մխիթար Գոշ), գրականությունը (Խաչատուր Կեչառեցի, Ֆրիկ, Տերտեր Երևանցի և ուրիշներ):
    XIII–XIV դարերում ավարտվել են ճարտարապետական մի շարք համալիրներ՝ Տաթև, Սանահին, Հաղպատ, Կեչառիս, Հաղարծին, Հառիճ, Հովհաննավանք, Մակարավանք, Գեղարդավանք, Նոր Գետիկ, Ամաղուի Նորավանք, Սաղմոսավանք, Դադիվանք, Տեղեր, Դեղձուտ, Գանձասար և այլն: Զաքարյան իշխանապետությունում զարգացել են նաև քաղաքներն ու քաղաքային կյանքը: Բարգավաճել ու ընդարձակվել են Անին, Դվինը, Կարսը, Լոռեն, ձևավորվել է Երևանը` որպես միջնադարյան քաղաք:


    գ/
     Հայկական պետականության ստեղծումը Կիլիկիայում: Ռուբինյաններ: Հեթումյաններ.

    Կապադովկիայում, Կիլիկիայում և Հյուսիսային Ասորիքում հաստատված հայ իշխանների մի մասը զինվորական ծառայության դիմաց կայսրությունից ստանում էր այս կամ այն գավառի կառավարումը: Դրանցից էր Ապլղարիպ Արծրունին, որին բյուզանդական արքունիքը նշանակել էր Կիլիկիայի կառավարիչ (ստրատեգոս): Նրան էին հանձնվել Ադանա, Մսիս, Տարսոն քաղաքները և Լամբրոն ու Պապեռոն բերդերը: Հետագայում Ապլղարիպ իշխանը Լամբրոնը նվիրում է Գանձակից Կիլիկիա տեղափոխված Օշին իշխանին, որից սերում է Հեթումյան իշխանական և ապա արքայական տունը:

    Անիի Բագրատունյաց վերջին գահակալ Գագիկ Բ-ն հաստատվել էր Կիլիկիայի սահմանագլխին գտնվող Պիզու քաղաքում: Կարսի վերջին թագավոր Գագիկ Աբասյանն իր իշխանությունն էր հաստատել Փոքր Հայքի և Կապադովկիայի՝ Կիլիկիային սահմանամերձ շրջաններում:

    Հայ ստվար բնակչության, Հայոց եկեղեցու և հայկական արքայական ու իշխանական տների առկայությունը Կիլիկիայում նախադրյալներ ստեղծեց հայկական պետականության ստեղծման համար:

    1071թ. Մանազկերտի ճակատամարտում Բյուզանդիայի պարտվելուց հետո, Կիլիկիայում և սահմանամերձ շրջաններում հաստատված հայ իշխանները փորձեցին օգտվել Բյուզանդիայի թուլացումից և անկախանալ: Բյուզանդական ծառայության անցած հայ իշխան Փիլարտոս Վարաժնունին Հյուսիսային Ասորիքում և Կիլիկիայի արևելյան շրջաններում հիմնեց մի ուժեղ հայկական իշխանություն, որը գոյատևեց գրեթե երկու տասնամյակ: Ցավոք, այն սկսվեց քայքայվել դեռևս Փիլարտոսի կենդանության օրոք, սակայն նրա փլատակների վրա ստեղծվեցին մի քանի հայկական իշխանություններ: Հյուսիսային Ասորիքում ուժեղ և ընդարձակ հայկական իշխանություն հիմնադրեց Գող Վասիլը, որը գոյատևեց մինչև 1117թ.: Այս իշխանությունները կարճատև կյանք ունեցան, սակայն կարողացան կասեցնել սելջուկների ներթափանցումը Կիլիկիա: Դա հնարավորություն տվեց Լեռնային Կիլիկիայում հաստատված հայերին համախմբվել և հայկական մի նոր ուժեղ իշխանության ստեղծել:

    դ/ Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում.

    9-14-րդ դարերում հայկական մշակույթը հասավ զարգացման բարձր աստիճանի,որը նախևառաջ պայմանավորված էր հայկական պետականությանվերականգնմամբ: Հայ թագավորների և իշխանների հոգատարությունը,քաղաքական կյանքի վերածնունդը, հարևան երկրների հետ բազմապիսիշփումների աշխուժացումը լուրջ խթան հանդիսացան մշակութային վերելքիհամար:

    Առանձնակի աշխուժացում ապրեց կրթական կյանքը: Գործում էին տարրական ևբարձր տիպի դպրոցներ: Տարրական դպրոցները գործում էին պետության ևեկեղեցու միջոցներով և տալիս էին նախնական կրթություն: Կային նաև վճարովիմասնավոր դպրոցներ: Տարրական դպրոցներում սովորեցնում էինտառաճանաչություն, ընթերցանություն, թվաբանություն, երգեցողություն:Տարրական դպրոցից հետո հետագա կրթությունը շարունակվում էրվարդապետարաններում, որոնց հիմնումը նոր երևույթ էր հայ իրականության մեջ:Վարդապետարանները այդ ժամանակի բարձրագույն դպրոցներն են եղել:Վարդապետարան ավարտողները ստանում էին վարդապետի աստիճան, որընրանց ուսուցչությամբ զբաղվելու իրավունք էր տալիս: Վարդապետարաններիցհայտնի էին Անիի, Գլաձորի, Տաթևի համալսարանները: Անիի համալսարանը իրծաղկման շրջանն ապրել է 11-12-րդ դարերում` Հովհաննես Իմաստասերիուսուցչապետության օրոք: Գլաձորի համալսարանը հիմնադրվել է 13-րդ դարիվերջին` Ներսես Մշեցու կողմից: Համալսարանը վայելել է Պռոշյան և Օրբելյանիշխանների հովանավորությունը: Գլաձորի համալսարանի համբավավորուսուցչապետերից էր նաեւ Եսայի Նչեցին: Տաթևի համալսարանը, որը սկսել էգործել Գլաձորի համալսարանի փակվելուց հետո, նույնպես ժամանակի հայտնիկրթական կենտրոններից էր: Այստեղ դասավանդել են նշանավոր գիտնականներՀովհան Որոտնեցին եւ Գրիգոր Տաթևացին: Միջնադարյան Հայաստանիհամալսարաններում սովորում էին հարյուրավոր երիտասարդներ:
    «Հայոց պատմությունների» շարքը շարունակեց կաթողիկոս ՀովհաննեսԴրասխանակերտցին, որի աշխատությունը ներառում է Հայաստանիպատմությունը հնագույն ժամանակներից մինչև 924 թ.: Այս շրջանում տարածվածէր առանձին հայկական թագավորությունների և նշանավոր տոհմերի պատմությանշարադրումը: Այսպես` Թովմա Արծրունին գրեց «Պատմություն Արծրունյաց տան»,աշխատությունը, Ստեփանոս Օրբելյանը` «Սիսական նահանգի պատմությունը»,իսկ Սմբատ Գունդստաբլը` Կիլիկյան Հայաստանի արքայատոհմերից երկուսի`Ռուբինյանների եւ Հեթումյանների ժամանակաշրջանին վերաբերվող «Տարեգիրքը»:Որոշ հայ պատմիչներ էլ գրի են առել հարևան երկրների պատմությունը: Նմանաշխատությունները կոչվում էին «Տիեզերական պատմություն»: Միջնադարյան հայպատմիչներից տիեզերական պատմություններ են գրել Ստեփանոս Տարոնեցին,Վարդան Արեւելցին:
    Նշված ժամանակաշրջանում վերելք է ապրում նաև հայ փիլիսոփայական միտքը,որի ներկայացուցիչներն էին Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, ՀովհաննեսԻմաստասերը, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին:

    Աննախադեպ էր հայ իրավագիտության զարգացումը: 12-րդ դարի սկզբինկենցաղային հարցեր կարգավորող կանոնագիրք գրեց Դավիթ Գանձակեցին: 12-րդդարի վերջին Մխիթար Գոշը գրեց «Գիրք դատաստանի» նշանավորաշխատությունը, որը երկար ժամանակ օգտագործվել է որպես օրենսգիրք և դեռևսմիջնադարում թարգմանվել է տարբեր լեզուներով: 13-րդ դարում ՍմբատԳունդստաբլի գրած Դատաստանագիրքը հարմարեցված էր Կիլիկյան Հայաստանիպայմաններին:

    9-14-րդ դարերում Հայաստանում զարգանում էին նաև բնական գիտությունները`թվաբանությունը, մաթեմատիկան, կենսաբանությունը, բժշկագիտությունը: Հիշատակության է արժանի 12-րդ դարի հռչակավոր բժիշկ Մխիթար Հերացին, որնիր գործունեությունը ծավալել է Կիլիկիայում: Մ. Հերացու «Ջերմանցմխիթարություն» աշխատությունը գրված է ժողովրդին հասկանալի լեզվով ևչափազանց օգտակար է:
    Զարգացում ապրեց նաև հայ ժողովրդական բանահյուսությունը, գեղարվեստականգրականությունը, առակագրությունը: Բանահյուսության մեջ հարստացվեցինժողովրդի կողմից ստեղծվող երգերը, հարսանեկան, սիրային խաղիկները: Լրացվեց«Սասունցի Դավիթ» ժողովրդական էպոսը:
    Ժամանակաշրջանի հայ գրականության ամենավառ դեմքը համարվում է ԳրիգորՆարեկացին «Մատյան ողբերգության» աշխատությունը ժողովրդի մեջ հայտնի էնաեւ «Նարեկ» անունով: Այն թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով և մեծհռչակ է վայելում:
    Իրենց գրական ստեղծագործություններում հայ ժողովրդի վիճակն են ներկայացրելՆերսես Շնորհալին և Ֆրիկը: Ներսես Շնորհալին գրել է նաև հանելուկներ: 12-13-րդդարերում որպես գեղարվեստական գրականության առանձին ճյուղ Հայաստանումզարգանում է առակագրությունը, որի կարկառուն ներկայացուցիչներն էինՄխիթար Գոշը ևՎարդան Այգեկցին:
    Մեծ զարգացում ապրեց հայ ժողովրդական բանահյուսությունը, գեղարվեստականգրականությունը, առակագրությունը: Բանահյուսության մեջ հարստացվեցինժողովրդի կողմից ստեղծվող երգերը, հարսանեկան, սիրային խաղիկները: Լրացվեց«Սասունցի Դավիթ» ժողովրդական էպոսը:

    Ժամանակաշրջանի հայ գրականության ամենավառ դեմքը համարվում է ԳրիգորՆարեկացին, որի «Մատյան ողբերգության» աշխատությունը ժողովրդի մեջ հայտնիէ նաև «Նարեկ» անունով: Այն թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով ևմեծ հռչակ է վայելում:

    Իրենց գրական ստեղծագործություններում հայ ժողովրդի վիճակն են ներկայացրելՆերսես Շնորհալին և Ֆրիկը: Ներսես Շնորհալին գրել է նաև հանելուկներ: 12-13-րդդարերում որպես գեղարվեստական գրականության առանձին ճյուղ Հայաստանումզարգանում է առակագրությունը, որի կարկառուն ներկայացուցիչներն էինՄխիթար Գոշը ու Վարդան Այգեկցին:

    Հայ ճարտարապետությունը նույնպես մեծ վերելք ապրեց: Առաջ եկան վանականհամալիրները, որոնք իրենց մեջ ընդգրկում էին եկեղեցիներ, մատուռներ ևօժանդակ շենքեր: Նշանավոր է Այրիվանքի (Գեղարդավանքի) վանականհամալիրը` ժայռափոր եկեղեցիներով: Մանվել ճարտարապետը Աղթամար կղզում10-րդ դ. առաջին քառորդում կառուցում է Սուրբ Խաչ եկեղեցին: Եկեղեցու պատերըդրսից զարդարված են գեղեցիկ քանդակներով, իսկ ներսից` որմնանկարներով:

    Դարաշրջանի հայճարտարապետությանփայլատակման իսկականարգասիք էր Անին: Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքը: Անիի աշխարհիկ շինությունները եղել են ժամանակի քաղաքակրթական ամենաբարձր մակարդակի վրա, սակայն ճարտարապետական կերպարը նախևառաջ ձևավորվել է եկեղեցաշինությամբ: Եկեղեցիներն ու մատուռներն այնքան շատ էին, որ մայրաքաղաքը միջնադարում անվանում էին «հազար ու մեկ եկեղեցիների քաղաք»: Այս շրջանում է ձևավորվել Անիի ճարտարպետական հայտնի դպրոցը, որի ոճը լայնորեն տարածվել է ողջ քրիստոնեական աշխարհում: Անիի Մայր տաճարը կառուցվել է 989-1001թթ.՝ Բագրատունյաց դինաստիայի բարգավաճման շրջանում: Անիի եկեղեցաշինության լավագույն նմուշներից է 1215թ. Տիգրան Հոնենցի կառուցած Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը հայտնի է որմնանկարներով ու դեկորատիվ կամարներով:

    Հայ մշակույթի մեջ նոր երևույթ էին խաչքարերը: Խաչքարային արվեստըանընդհատ կատարելագործվել է: Միջնադարում խաչքար կերտող վարպետներիցնշանավոր է ճարտարապետ, քանդակագործ և մանրանկարիչ Մոմիկը:
    Հայ միջնադարյան ճարտարապետության բաղկացուցիչ մասն էին կազմումքանդակագործությունը և որմնանկարչությունը, որոնք նույնպես բուռն վերելքապրեցին: Զարգացման բարձր մակարդակի հասավ մանրանկարչությունը: Հայմանրանկարիչները գեղեցիկ նկարներով զարդարում էին մատյանների առաջինէջերը, լուսանցքներն ու կարևոր հատվածները: Մանրանկարչություննառանձնապես բուռն վերելք ապրեց Կիլիկիայում: Կիլիկյան Հայաստանիմանրանկարչության ամենակարկառուն ներկայացուցիչը Թորոս Ռոսլինն էր:

    Թորոս Ռոսլին մանրանկարչի ստորագրությամբ ձեռագրերը պատկերազարդված են 13-րդ դարի  50-60-ական թվականներին: Ողջ էջով մեկ նրա նկարները, հատկապես իրենց գունային նրբին ներդաշնակությամբ, համարվում են հայ մանրանկարչության դասական նմուշներ: Ռոսլինի արվեստը Հռոմկլայի դպրոցի բարձրակետն է: Մանրանկարչի մոտ հայտնվում են Քրիստոսի ու Մարիամի կիսանդրիները, ինչը մինչ այդ ոչ ոք չէր օգտագործել: Նրա հայտնի գործերից պետք է հիշատակել «Զեյթունի Ավետարանը», «Մալաթիայի Ավետարանը», «Ծնունդ. Ավետարանը» և այլն:

    ե/ Հայաստանը 15-րդ դարից մինչև 17-րդ դարի կեսերը.
    զ/ Հայկական մշակույթը 15-րդ դարում և 17-րդ դարի 1-ին կեսին /Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան, Էջ 84-182/.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s