Рубрика: Ֆիզիկա, Ընդհանուր, Լաբարատոր աշխատանքներ

Փորձերը շարունակվում են. Հետաքրքիր փորձ. Լաբարատոր աշխատանք…..

Փորձերը շարունակվում են: Այս փորձի նպատակն է հասկանալ Գազի ճնշման առկայությունը, հասկանալ ինչով է այն պայմանավորված, ինչից է նա կախված և այլն: Մենք համոզվելու և մեր աչքերով տեսնելու էնք թե գազը ինչպես է պայմանավորված իր փոփոխական մեծություններից, որոնք նրան բնութագրում են:

Դրանք են՝ V-ծավալից, m-զանգվածից, t-ջերմաստիճանից

Փուչիկ-ռետինե, Զանգ, Օդահան Պոմպ, թել

Լաբարատոր աշխատանքի ընթացքը

Մենք փուչիկը, որ ի դեպ նշեմ նիհարած էր, կապեցինք թելով, փուչիկի մեջի օդը իհարկե չկորավ: Այն դրեցինք զանգի մեջ և սկսեցինք օդահան պոմպի օգնությամբ նրա օդը հանել: Մենք բոլորվս ակամա տեսնում էինք ինչպես է փուչիկը ուռչում, դառնում գնդաձև, վերջում նա այնքան ուռեց, որ դարձավ ինչպես սովորական փչած փուչիկը:

Փուչիկի ամբողջ օդը և նաև շրջապատի օդի քանակը նույնն էր: Իհարկե փուչիկի մեջ չէր մտնում օդ, բայց փուչիկի դրսից, այսինքն իր թաղանթից դուրս և ներս մոլեկուլների քանակները նույնն էին: Այնուհետև զանգիով մենք օդը հանեցինք, իհարկե ինչպես կռահեցիք դրսի մոլեկուլների քանակը պակասեց, իսկ ներսինը մնաց նույնը:

Մենք հասկացանք, որ Գազում ճնշում կա և այն պայմանավորված է մոլեկուլների հարվածների քանակից: Գազում ճնշումը բոլոր ուղղություններով նույնն է: Երբ մենք սա կարդում էինք դասագրքերով այնքան էլ հասկանալի չէր, բայց փորձը ակամա վկայեց և ցույց տվեց:

Նշեմ նաև, որ երբ մենք օդը ետ վերադարձրեցինք գնդաձև փուչիկը իրոք նույն ձևին և չափին եկավ, էլի դարձավ նիհարած փուչիկ, քանի որ հավասարվեցին, դարձան նույնը դրսի և ներսի մոլեկուլների քանակները: Հոյակապ, Զարմանալի Լաբարատոր Աշխատանք է:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s