Рубрика: Գրականություն, Ընդհանուր

Հոկտեմբերի 5 — Ուսուցիչների օր…

Հոկտեմբերի 5 — Ուսուցիչների օր

8-րդ դասարան

Կարդալ մանկավարժ Շալվա Ամոնաշվիլու ,,Ինչ է կրթությունը,, հոդվածը:

Առանձին-առանձին մեկնաբանիր բոլոր մտքերը (ինչպես ես հասկանում արտահայտած միտքը, համաձայն ես, թե՝ ոչ — ինչու):

Կրթությունը Աստծո պատկերի բացահայտումն է երեխայի մեջ:

Աստված ինձ մոտ ասոցացվում է ինչպես մարդու իդեալ, ինչպես ստեղծող-արարող և մարդ կրթության շնորհիվ պետք է Ասծո պատկերը գտնի, պիտի գտնի իր իդեալը, պիտի գտնի իր մեջ մի այնպիսի անկյուն, որտեղ նա ստեղծում և արարում է: Պիտ գտնի այն անկյունը, որտեղ կկերտի իր ստեղխագործ աշխարհը, որ կհասկանա, որն է իր իդեալի պատկերը, որտեղ է այն ոլորտը, որտեղ կարող է նա ազատ լինել, դա է հենց Ասծո պատկերի բացահայտում:

Այն մարդու հոգևոր էության իմացական ձգտումն է:

Մարդու կրթությունն ու գիտությունն իր ամեն ինչն են, մարդը ոչինչ է առանց կրթության և գիտության, դա կարծես մարդու ձևավորման հիմքը լինի այդ հիմքից է սկսում մարդը կերտվել հոգեբանորեն: Մարդը միշտ պիտի ձգտի, ձգտի դեպի իր էության իմացումին, որպեսզի իր էությունը, իր միտքը, իր հոգին, իր ամեն ինչը լի լինի գիտությամբ:

Այն Անմահության ճանապարհի, Անսահմանության ճանապարհի ընբռնումն է:

Մարդը պետք է հասկանա, որ մենք անմահ ենք, անսահման, մեքն բոլորս ապրում ենք այնպիսի մոլորակի վրա, որտեղ անընհատ կատարվում է շարժում և մենք ֆիզիկապես չլինելով չենք մահանում մենք անմահ ենք մնում, անընդհատ հոգեպես մնում ենք  և մարդ պիտի հասկանա, որ անսահմանության մի մասնիկն ենք մենք, քանի որ մեր երկիրը, մեր մոլորակը հենց ինքը անսահմանություն է և մենք դրա մի մասնիկն ենք, մի փոքրիկ կտորը:

Այն դեպի Լույս տանող ուղի է:

Կրթությունը մարդու մտքի հույսի լույսն է, այս աշխարհում ապրելու լույսն է, ամեն վայրկյան սիրելու հույսն է, ամեն ինչի լույսն է մարդու: Հույսի լույսն է, քանի որ մարդու մարդ ապրում է գիտելիքի հույսով, եթե մարդու մոտ այդ կրթությունն ու գիտելիքը չլինի, ապա այդ հույսի ճրագը կամաց-կամաց կմարի և կհանգչի: Ընդհանրապես կրթությունն ամեն ինչի լույսն է, եթե դա չլինի, ապա մենք ուղակի կքանդվեինք հոգեպես:

Այն գիտակցության ընդլայնման միջոցով կյանքի ճանաչողություն է:

Երբ մարդը գիտելիք է ստանում, նա սկսում է ճանաչել աշխարհը, նա անընդհատ ուզում է պտտվել, ճամփորդել, ճանաչել, ուսումնասիրել, նա ուզում է աշխարհը և կյանքը ճանաչել և կրթությունն է այն սնունդը, որ մարդու ուսումնասիրելու ցանկությանն մեծացնում է և այդ հաճույքը և այդ ցանկությունը ահռելի և հսկայական է դարձնում: Նա սկսում է քո գիտակցությունը ընդլայնել, սկսում է մեծացնել քո պատկերացումը կյանքի հանդեպ:

Այն Երկրի վրա կյանքի վերափոխման ձգտումն է՝ վեհությունը և հանդիսավոր գեղեցկությունը:

Երբ կրթությունն առաջանում է, մարդն անընդհատ ուզում է փոխել աշխարհը, գույներով լցնել, արևավառ դարձնել: Գիտությունը վերափոխում է կյանքը, եթե չլիներ գիտությունը, ապա մեր կյանքը ուղակի կքարանար և մենք չէինք շարժվի դեպի առաջ, սակայն մարդու և գիտության շնորհիվ մենք շարժվում ենք առաջ:

Կրթությունը համընդհանուրի բարեկեցությունն է:

Կրթությունը միշտ երաշխավորել է և շարունակում է ապահովել մեր բարեկեցիք կյանքը, եթե չլինեին տեխնալոգիաները, կրթությունը և ամեն ինչը եթե չլինեին մենք չէինք ապրի այդքան բարեկեցիք և աշխարհում, մարդիկ կլինեին անշնորք, չէին ունենա տարրական կուլտուրա, ընհանուր՝կրթություն:

Կրթությունը Երկրի վրա Լույսի հաղթանակն է:

Ես պատկերացնում եմ, որ կրթությունը լույսն է, մարդու մտքի լույսը, իսկ անգրագիտությունը, այսինքն մարդիկ, ովքեր չունեն կրթություն իրենք կյանքի խավար կողմն են և այդ երկու կողմերը իրար հակասում են, սակայն նրանք անբաժան են, քանի որ չի կարող լինել կյանք առանց խավարի կամ լույսի, չնայած, որ լույսը անպայման է, առանց դրա հենց մենք չենք լինի, կկորենք, մեր հետ էլ աշխարհը ամբողջ:

Կրթությունը արթնացնում է թևեր ունեցող երեխային, բացահայտում է նրա Էությունը, սովորեցնում է թռչել մտքի արագությամբ՝ բարձր, հեռու:

Երեխային հենց կրթությունն, հենց ստեղծագործելն ազատ լինելն է տալիս թևեր, անվերջ, երկար բացվող թևեր, որ ուզում են թռչել, սիրել, կրթությունն է բացահայտում մարդու մի փոքրիկ մութ անկյում և կրթության շնորհիվ այդ անկյունն սկսում է կամաց վառվել, սկսում է լուսավորվել և քո միտքը թարմանում է, թարմանում ես դու:

Գրել փոքրիկ շարադրություն (8-10 նախադասությամբ), թե ում եԱՐք համարում ձեր ուսուցիչը և ինչու. պատմեք նրա մասին, ձեր և նրա հարաբերությունների մասին, ինչ եք նրանից սովորել (կամ՝ սովորում), ինչով է նա առանձնահատուկ…

 

Հիմա կարդա այս առակը և կատարիր առաջադրանքները:

  • Բացատրիր ,, հոգում կրակ ունենալ,, արտահայտությունը

Ինձ թվում է մարդ միշտ պիտի հոգում կրակ ունենա, քանի որ հոգու կրակը հույսի լույսն է, դա այն կրակն ու լույսը, այսինքն մարդ միշտ պիտի լույս և կրակ ունենա հոգում, լույսի կրակ, հույսի կրակ, որ երբ չունենաս ոչ մի ցանկություն ապրելու կամ գործելու այդ կրակը հույսի վառվի և քեզ ուժ տա:

  • ,,Աշխարհը  խավարի մեջ կընկղմվի,, — այսինքն՝ ինչ կլինի …

Մտածում եմ դա կլինի, երբ սերը կորի, երբ աշխարհում չլինի ժպիտ, սեր, ջերմություն, երբ աշխարհում ոչ մեկ չզգա սեր աշխարհի, կյանքի, մոր….ամեն ինչի հանդեպ չզգա ջերմություն, ապա աշխարհը խամարի մեջ կկորի, կարծես սերը լույսն է, իսկ խավարը ատելությունը:

  • Տեքստում գտիր վարժապետ, օջախ, անախորժ, բորբոքվել, վաղօրոք, խարդախ, շիջանել, սուզվելբառերի հոմանիշները

Վարժապետ-ուսուցիչ, հին դաավանդող

Օջախ-Կրակ, կրակարան, ակութ, փուռակ

անախորժ-Անդուր, անդուրեկան

Բորբոքվել-Արծարծվել, բռնկվել, բոցավառվել, վառվել

վաղօրոք-Նախօրոք, կանխօրոք, կանխավ

խարդախ-Խաբեբա, նենգ, նենգավոր

շիջանել-Հանգել, հանգչել, մարել

սուզվել-Ընկղմվել, խորասուզվել

  • ինչ է հոգևոր ուղին և ինչպես ես այն անցնում դու (ստեղծագործական աշխատանք):

Հոգևոր ուղի….Մի երկար արահետ, որտեղ դու անընդհատ Ասծու հետ շփվում ես խոսում, մի հատված, երբ դու հասկանում ես, որ միայն դու ես այս խենթացած աշխարհում և Աստված, ով միշտ քեզ հետ է: Դու սկսում ես այդ աշխարհում ապրել, արարել և ստեղծել, կերտել անվերջ քեզ, դու սկսում ես Ասծո հետ անցնել հոգևոր ուղին, ուղի, որտեղ միայն դու ես և Աստված, որտեղ դու սիրելով Ասծուն կերտում ես քո շրջապատը և քեզ….. Դու կարծես այդ ուղղու ժամանակ կապ ես հաստատում քո իսկ հոգու հետ….

Դպրոցական ուսուցչի խոստովանությունը — Ջոն Թեյլոր Գատո (մանկավարժ, ԱՄՆ):

  • մեկնաբանիր Ջոն Գատոյի խոստովանությունը (նախաբան) սովորողի տեսանկյունից:

Ջոն Գատոն ասում էր, որ չի կարելի երեխայի միտքը սահմանափակել, դնել ինչ-որ սահմաններ, երեխան պետք է լինի ազատ, նա պիտի օրեցօր բացահայտի ինքն իրեն,  կրթության պայմաններն այնպիսի պիտի լինեն, որ երեխան իրեն զգա ազատ, որ չլինեն ոչ մի սահմանափակումներ և երեխան պիտի բացահայտի իր տաղանդները, բացահայտի թե ինչի է ունակ և լինի ազատ, ունանա միտքը ազատ արտահայտելու հնարավորություն…Ես միանշանակ համաձայն եմ Ջոն Գատոյի արտահայտած մտքերի հետ, քանի որ ազատությունը երեխայի կայացման հիմքն է, եթե չլինի ազատ խոսելու կամ ընդհանրապես ազատություն, ապա երեխան երբեք չի կայանա և նրա մոտ չի զարգանա ինքնակրթությունը, ինքնաորոշումը և ինքնազարգացումը, մի խոսքով՝կայացումը….

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s