Рубрика: Մաթեմատիկա, Տրամաբանություն, Ընդհանուր

Տրամաբանություն…Խնդիրներ կենդանիների մասին…

Երևանի կենդանաբանական այգու կենդանիների մասին խնդիրներ։  Խնդրում զետեղված տվյալները համապատասխանում են իրականությանը։

ԽՆԴԻՐ  #1

Երևանի եկնադանաբանական այգու ուղտայծերի սննդակարգում գրանցված են 9 անուն կերակրատեսակ (խնձոր, գազար, կաղամբ, ճակնդեղ, եգիպտացորենի հատիկ, վարսակ, գարի, ցորենի թեփ, խոտ)։  Իսկ այգու գետաձին ուտում է 11 անուն կերակրատեսակ։ Ընդանուր առմամբ քանի՞ կերակրատեսակ են ուտում երկու կենդանիներն իրար հետ, եթե գետաձիու և լամաների (ուղտայծ) կերակրացանկի տեսակներից 6-ը նույն մթերքներն են (խնձոր, գազար, կաղամբ, ճակնդեղ, ցորենի թեփ, խոտ)։

Այս խնդրի պատասխանն է`14

ԽՆԴԻՐ # 2

Մինչև 6 ամսական պիթոն օձը մաշկը փոխում է ամեն ամիս,  6 ամսականից մինչև 1 տարեկան`​ 1,5 ամիսը մեկ, իսկ 1 տարեկանից բարձր`​ 2 ամիսը մեկ:  Կախված օձի տեսակից` մաշկափոխությունը տևում է յոթ օրից մինչև երկու շաբաթ:  Քսանհինգ տարեկան պիթոնը իր ողջ կյանքի ընթացքում քանի՞ անգամ է մաշկը փոխել:

Պատասխան՝160

Իսկ դուք գիտեի՞ք, որ պիթոնները քսանհինգ տարի կարող են ապրել:

ԽՆԴԻՐ #3

Երևանի կենդանաբանակ այգում ապրում է 21 եվրոպական եղնիկ:  Եվրոպական եղնիկները այգում կերակրվում են ամեն օր` օրը 3 անգամ:  Մեկ եղնիկի կերը բաղկացած է 3 հիմնական մասից.

Հյութալի կեր (խնձոր, գազար, կաղամբ ճակնդեղ),

Խտացված կեր (եգիպտացորենի հատիկ, վարսակ, գարի, ցորենի թեփ),

Չոր կեր (ծղոտ, առվույտ, սարի խոտ) :

Մեկ եվրոպական եղնիկը օրական ուտում է 2.6 կգ կեր ( հյութալի և խտացված կեր, որից 1.2 կգ-ը խտացված կեր է) և (2-5) կգ չոր կեր (թարմ խոտ`կախված սեզոնից):

Եղնիկներից 6-ը ծնվել են 2016 թ.-ի հունիս ամսին: Մինչև մեկ տարեկան դառնալը (մինչև 2017 թ.-ի հունիս ամիսը) նրանք ուտում են հասուն եղնիկի կերաբաժնից 50%-ով քիչ:

Քանի՞ գրամ հյութալի կեր կպահանջվի Երևանի կենդանաբանական այգու բոլոր եվրոպական եղնիկներին 2017 թ.-ի ապրիլ ամսվա ընթացքում կերակրելու համար:

Պատասխան՝256,2

  1. English funny riddle

What is the difference between a fly and a mosquito?

111

Առաջին տարբերությունն այն է, որ մեկը ճանճ է, իսկ մյուսը մոծակ, իսկ երկրորդը, որ ճանճի չի վնասում մարդուն, իսկ մոծակը՝այո

2. Գծերից քանի՞սն են իրար զուգահեռ

111

Բոլորն էլ զուգահեռ են:

3. Ի՞նչ ես տեսնում նկարում

111

Ես տեսնում եմ՝երեխա

4. 90 ուսանողներ տարբեր սպորտային խաղերի մրցումների են մասնակցում։  Ոսանողներից քանի՞ մարդ է, որ բոլոր սպորտաձևերի մրցումներին էլ մասնակցում է։

էէէ

Պատասխան՝5

5. Եթե

29 – 1 = 30
9 – 1 = 10
14 – 1 = 15

ապա կարող ես ապացուցել, որ
11 – 1 = 10 ?

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s