Рубрика: Հետաքրքիր տեղեկություններ ու նյութեր, Ընդհանուր

Դեպի ՄԱՊ գինու-կոնյակի գործարան….

Это слайд-шоу требует JavaScript.

Մի խումբ սովորողների, ընկեր Մարալի և ընկեր Նվարդի հետ մենք այցելեցինք ՄԱՊ գինու և կոնյակի գործարան: Ճիշտն ասած մինչ ճամփորդության գնալը ինձ շատ հետաքրքիր էր, թե որտեղ է պահվում գինին, կոնյակը, ինչպես են պատրաստում, լցնում շշերի մեջ, մի խոսքով ինչպես է կատարվում այդ ամբողջ գործառույթը: Երբ հասանք գործարան, այնտեղ մեզ առաջին հերթին պատմեցին, թե մինչ գինի ստանալը ինչ են անում խաղողը…. Խաղողը նախ կշռում են, հասկանում արդյոք տվյալ խաղողը բավարարում է չափանիշներին, ստանդարտներին, խաղողը պետք է չլինի փչացած, պիտի իր քաղցրությունը լինի ճիշտ չափաբաժնով, ունենա նորմալ համ և այլն…. Եթե խաղողը բավարարում է բոլոր չափանիշներին, ապա այդ ժամանակ նոր պատրաստվում է դրանով գինի… Գինին ստանալուց հետո, գինին անցնում է ֆիլտրացման գործընթացք, որի ժամանակ գինին վերջնականապես մաքրվում է և պատրաստ է լինում… Մեզ ցույց տվեցին հատուկ տարաներ, որոնց մեջ հնեցվում է գինի և կոնյակ, այդ տարաները ունեին նաև սառեցնելու հնարավորություն, երբ ժամանակն է լինում գինին պահել սառը վիճակում այն միացվում է և օգտագործվում ինչպես սառնարան, ուղղակի շատ ավելի մեծ չափերով:  Կային հատուկ սարքավորումներ, որոնց շնորհիվ գինին լցվում էր շշերի մեջ, փակվում և արդեն լինում պատրաստ…. Այնքան հետաքրքիր էր հետևել այդ մեծ սարքավորումներին և տեսնել ինչպես է կատարվում այդ ամբողջ գործընթացքը:  Այդ գործարանում ամեն մեկը կատարում էր իր աշխատանք, օրինակ կոնյակի ձևավորման հարցում, մեկը ձևավորում էր և շշերին էր փակեցնում, մյուսը սրբում էր և այլն, այստեղ ինձ թվում է ամենակարևորը համախմբված լինելն էր, քանի որ բոլորը կատարում էին իրենց աշխատանքը և եթե ինչ-որ մեկը իր աշխատանքում թերանար, ապա ամբողջ աշխատանքը ջուրը կընկներ, քանի որ բոլորն էլ իրար փոխկապակցված էին: Նշեմ նաև, որ այնտեղի աշխատանքի ավարտը կախված էր այդ օրվա աշխատանքի բնույթից, եթե ունեն ավելի շատ աշխատանք, ապա միայն  ավարտելուց հետո կվերջանար նրանց աշխատանքը: Շատ հետաքրքիր էր դիտելը այս  ամենը, հասկանալ ինչպես են պատրաստում գինի և կոնյակ…. Հիանալի ճամփորդություն էր…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s