Ըստ ժամանակակից տեսակետի՝ մեր հանրապետության ներկայիս տարածքում մետաղների (այդ թվում եւ՝ երկաթի) ձուլմամբ սկսել են զբաղվել դեռեւս մ. թ. ա. III հազարամյակում: Գրեթե միաժամանակ՝ սկսել են երկաթ ձուլել նաեւ Եգիպտոսում ու Միջագետքում:
Ապացուցված է համարվում, որ հնում մարդիկ երկաթ մետաղին ծանոթացել են երկաքարերից: Ահա՛ թե ինչու այդ մետաղի եւ՛ հին եգիպտերեն (բենի-պետ) եւ հունարեն (սիդերիա) անվանումները թարգմանվում են աստղ կամ երկնային մարմին:
Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթի հարուստ հանքավայրեր են հայտնաբերվել Հրազդան քաղաքի մերձակայքում (հանքանյութում խառնուրդ տարրերի պարունակությունը ցածր է), Աբովյանում (հանքանյութում մեծ է ֆոֆորի պարունակությունը), Բարգուշատի լեռներին թիկնած Սվարանց բնակավայրում (հանքանյութը հարուստ է տիտանի պարունակությամբ), ինչպես նաեւ Հաղարծինում (նստվածքային):
Ընդհանուր առմամբ՝ մեր երկրի ընդեքում երկաթի գումարային պաշարները գնահատվում են ավելի քան 2 միլիարդ տոննա:
Ապակու արտադրությունը սկզբնավորվել է հինգից վեց հազար տարի առաջ:
Հին Եգիպտոսում ապակիներ են ստացել մ.թ.ա. III հազարամյակում: Այստեղ են գտվել ապակում ամենահին նմուշները: Բաղդադի մերձակայքում պչեղվել է ապակե գլան, որը պատրաստվել է մ.թ.ա. III հազարամյակի կեսերին:
Ռուսաստանում ապակու առաջին գործարանն սկսել է ապակի արտադրել 1635թ.:
Ապակի փչելու տեխնոլոգիան երեւան է եկել մ.թ.ա. I դարում ու խոշոր հեղաշրջում կատարել ապակեգործության բնագավառում:
Բյուրեղապակին XVII դարում ստացել են Անգլիայում եւ Չեխիայում: