Գիտնականների՝հատկապես աստղաֆիզիկոսների մեծ մասը կարծում է, որ տիեզերքն առաջացել է 14միլիարդ տարի առաջ: Այդ ժամանակ տիեզերքի ամբողջ էներգիան և զանգվածը խտացված է եղել շատ փոքր ծավալում, կարելի է ասել՝մի կետում: Տեղի է ունեցել այսպես կոչված մեծ պայթյուն, որի հետևանքով տիեզերքն սկսել է ընդարձակվել, որը շարունակվում է մինչ օրս: Չարժե, որ դուք մանրամասն ուսումնասիրեք այդ տեսությունը, սակայն կարևոր է իմանալ, որ էներգիան գոյություն է ունեցել ի սկզբանե և գույություն կունենա հավերժ: