Ոսկե ձկնիկներ…Այս պատմվածքը կարդալուց ես միանգամից հասկացա, որ առաջին հայացքից միգուցե ինչ-որ անհասկանալի և անիմաստ պատմվածք է թվում, սակայն երբ երկար մտածում ես, հասկանում ես, թե ինչքան իմաստուն և հետաքրքիր է շարադրել իր մտքերն հեղինակը: Ոսկե ձկնիկներ ասելով կարծում եմ հեղինակն ի նկատի ուներ այն, որ պետությունը մեզ շատ բաներ է պարտադրում և ներարկում մեզ….Ես չեմ ասում, որ մեզ պետությունը պարտադրում է ունենալ այսպիսի նախասիրություններ, կամ ասում են մեզ, որ պետք է ինչ-որ ոլորտում մտածենք, ոչ… Ուղղակի եթե մարդը տեսնում է, որ բոլորը լսում են վատ երաժշտություն, կամ հագնվում են նույն կերպ և մարդը տեսնելով այդ ամենը նրանք մտնում էին այդ ոլորտի մեջ… Պետությունը մարդուն ներշնչում է, թե նա երջանիկ է, բայց դա հնարավոր չէ, ինչպես կարող է մարդ խոսքերին հավատալով լինի երջանիկ, չէ որ երջանկությունը զգացմունք է… Այդ պետության մեջ բոլորին հաղորդում և ներարկում էին նույն ձկնիկներին, բայց չէ որ մարդիկ անհատ են, բոլորը ունեն իրենց զգացմունքները….