Рубрика: Ընդհանուր, Կենսաբանություն

Նյարդաբորբ…Լսողական համակարգի հիվանդություն…

Նյարդաբորբը (նեվրիտ) իրենից ներկայացնում է ծայրամասային նյարդերի բորբոքային հիվանդություն:

Պատճառներ

Նյարդաբորբի առաջացման պատճառներն են`

— նյարդի անբավարար արյունամատակարարումը,
— նյութափոխանակության խանգարումները,
— վարակիչ հիվանդությունները,
— թունավորումները,
— վնասվածքները և այլն:

Դիմային նյարդի բորբոքումը սովորաբար կապված է մրսածության, ինչպես նաև միջին ականջի բորբոքման հետ:

Լսողական նյարդը բորբոքվում է նյութափոխանակության խանգարումների և նյարդի անբավարար արյունամատակարարման ժամանակ:

Արմնկային, ճաճանչային և միջնական նյարդերի բորբոքումներն առաջանում են ուսահոդի և արմնկահոդի վնասվածքների, նախաբազկի կոտրվածքների ու վնասվածքների, ինչպես նաև օրգանիզմի թունավորումների ժամանակ:

Ազդրային նյարդի և նստանյարդի բորբոքումները հաճախ առաջանում են ողնաշարի հիվանդությունների և մրսածության ժամանակ:

Նյարդաբորբի առաջացումը կանխելու համար անհրաժեշտ է խուսափել մրսելուց և վնասվածքներ ստանալուց: Նաև անհրաժեշտ է բուժել վարակիչ հիվանդությունները:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s