1.Որ շարժումն են անվանում ազատ անկում
Մարմինների անկումը, որը տեղի է ունենում միայն Երկրի ձգողության ազդեցությամբ, կոչվում է ազատ անկում:
2.Որ շարժումն են անվանում շրջանագծային հավասարաչափ շարժում:
Կորագիծ շարժումը, որի դեպքում մարմնի հետագիծը շրջանագիծ է, կոչվում է շրջանագծային շարժում:
3.Ինչ ուղղություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում:բերել օրինակներ
4.Ինչ է պտտման պարբերությունը:
Այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծային հավասարաչափ շարժում կատարող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ, կոչվում է պտտման պարբերություն:
5.Նյուտոնի առաջի օրենքի ձևակերպումը
Մարմինը պահպանում է իր արագությունը ոչ միայն այլ մարմինների ազդեցության բացակայության, այլ նաև դրանց հավասարակշռության դեպքում:
6.Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը
Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական մարմնի զանգվածին:
a=F/m
7.Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը
Երկու մարմիններ միմիյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով:
F1=-F2
8.Որ մեծություննէ կոչվում մարմնի իմպուլս
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին, կոչվում է իմպուլս
9.Ինչ բանաձևով է որոշվում մարմնի իմպուլսը
P=mv
10.Ինչ միավորով է չափվում իմպուլսը միավորների ՄՀ-ում
1 կգ·մ/վ—ն է: