Рубрика: Գրականություն, Ընդհանուր

Վահան Թոթովենց փաթեթ…

Գարնան, ձյունհալի ժամանակ, երբ կը տեսնեմ լեռներու կողերեն դանդաղորեն վազող ջրերը, որոնք կուգան վարը, կը կազմեն մեծ առուներ և երթալով դեպի հովիտները կը միանան ուրիշ առուներու և կը հեղեղնան՝ կզգամ, որ մար­դուն հմտությունն ալ այդպես դանդաղորեն, կաթիլներով կը կազմվի և օր մըն ալ կը դառնա անդիմադրելի, հզոր և տի­րական։

Հոգեկան ուժն ալ, կյանքի զառիթափեն դարվար, կը կազմվի փոքրիկ կաթիլներով։

Արհամարհել փոքր բաները, կը նշանակե գաղափար չու­նենալ մեծությանց կառուցման մասին։

  • Քո փորձով համաձայնիր կամ հերքիր հեղինակի ասելիքը:

Ես  միանշանակ համաձայն եմ հեղինակի ասելիքի հետ, հատկապես երբ ասում է, որ մարդ չի կարող արհամարելով փոքր բաները հասնել մեծ գաղափարի, շատ ճիշտ է, քանի որ մարդը ինքը ի ծնե փոքրուց սովորում է մեծ բարձրունքների և այդ փուլերը միմիյանց հետ փոխկապված են և եթե մարդը չկարողանա գնահատել, տեսնել և հասկանալ այդ փոքր փուլերը, քայլերը, ապա նա երբեք չի կարողանա ինչ-որ մեծ բանի հասնել, հատկապես ինչ-որ գաղափարի:

Կաթիլ առ կաթիլ … (ստեղծագործական աշխատանք):

Կարող ես տեսնել՝այստեղ

***

Ավելի լավ է ըլլալ միամիտ, պարզ, ուրիշներու վստահող, զոհաբերող և ստեղծագործ, քան ըլլալ «իմաստուն», ամեն բանի մեջ ետինը մտածել, ամեն բանի մեջ «իմաստության» ուժով հեռատեսնել դժբախտություն, ինտրիգ, մթություն։

Այսպես՝ իմաստությունը անարժեք է, անպետ և մինչև անգամ վտանգավոր՝ երբ մարդը կը հասցնե անշարժ, անթռիչ փիլիսոփայության մը։

  • Բացատրի՛ր «անշարժ, անթռիչք փիլիսոփայություն» արտահայտությունը:

Կարծում եմ, որ ամեն փիլիսոփայության մեջ կա իմաստ, ամեն փիլիսոփայություն իր իմաստն ու դերն մեր կյանքում, սակայն երբ դու ամեն վայրկյանը կանխատեսում ես, ամեն վայրկյան ասում ես, թե ինչ կլինի կյանքը վերածվում է դատարկության և դառնում է անիմաստ, դու կարող է վաղը չես լինում, իսկ դու կանխատեսում ես ինչ կլինի եթե ես այս ինչ գործն անեմ: Դա սխալ է և անիմաստ, մարդ պետք է երբեմն ուղղակի վայելի կյանքը՝թմտածելով, թե ինչ կլինի:

  • Մարդկային թուլությու՞ն… (ստեղծագործական աշխատանք):

Ստեղծագործությունն՝այստեղ

***

Պետք է մտածել մարդուն մասին։

Պետք է ջանալ մարդուն կարողությունները հասցնել իրենց բարձրագույն կատարելության։

Աստվածայի՛նը չէ, որ մեզ առավելապես կը շահագրգռե, այլ մարդկայինը։

Հեղափոխությունները կամաց֊կամաց մարդը մարդուն մեջ կը մխրճեն, մարդը կը մոտեցնեն մարդուն։

Աստվածներով զբաղիլը մեզ ոչ մի տեղ չի հասցներ։

Մարդը․․․ իմ նպատա՜կն է։

  • Ինչի՞ հեղափոխությունները կարող են մերձեցնել-մտերմացնել մարդկանց:

Կարծում եմ չարության և ատելության հեղափոխությունը, երբ մարդը հեղափոխի, փոխի իր մեջ չարությունն ու ատելությունը, այդ ժամանակ մարդիկ կմոտենան, կմտերմանան: Չէ որ ատելությունն է այն պատնեշը, այն փակուղին, որ մեզ չի թողնում մտերմանալ, միմիյանց սիրել:

  • Ինչպե՞ս կմեկնաբանես «աստվածներով զբաղվել» արտահայտությունը:

Կարծում եմ փիլիսոփայությամբ սբաղվել է նշանակում, երբ մարդը ուղղակի սկսում է կանխատեսել կյանքը, չէ որ միայն Աստվածները կարող են կանխատեսել և ասել ինչ է լինում ապագայում և այդ մարդիկ աստվածներով զբաղվում են այլ կերպ կարելի է ասել փիլիսոփայությունն

  • Ո՞րն է մեր անելիքը՝ ըստ հեղինակի և ըստ քեզ:

Ինձ թվում է, որ հեղինակն ասում է, որ մենք բոլորս էլ ապրում ենք և մարդը ունի շատ հնարավորություններ, որոնք չի օգտագործում և այդ ունակությունները պետք է հասցնել գագաթնակետին, նաև նա ասում է, որ մադրիկ շատ են հեռվացել և այդ պատճառով պետք է մարդիկ մոտիկանան միմիյանց հետ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s