Рубрика: Գրականություն, Ընդհանուր

Մատթէոս Զարիֆյան փաթեթ…

mateosԾովուն դիմաց

Կարդալ բանաստեղծությունը և կատարել առաջադրանքները:

Առաջադրանքներ

Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն (շարադրանքը` ազատ)

Հոգիս այսօր մութ-կապույտ է ծովի պես
Եկել է լռել իր ամայի ափին
Հոգիս այսօր երգ ունի ճիշտ ծովի պես
Եկել է լսել մինչև աչքերդ կթրջվեն:

Գիշեր է, մե՜ծ լուսնընկայով արծաթե,
Բայց լույսն այս ցուրտ, օ՜, չե՛մ կարող ես սիրել
Իմ լուսնընկան դո՛ւ ես, ամպերը ծաթե,
Եղիր Աստվա՜ծն իմ երկնքին տրտմերես․․․

Տրտմերես  բառը բարդ բառ է, որովհետև … Գտիր բառի բոլոր արմատները և առանձին-առանձին դրանցով կազմիր ևս մի քանի բառ:

Տրտում երես-
Տրտում-տրտմագին, տրտմադեմ, տրտմնալից
երես-աներես, երեսախառը

Ծովին նկարագրող հատվածները դուրս գրիր:

Հոգիս այսօր մութ-կապո՜ւյտ է ծովուն պես, Հոգիս այսօր ե՜րգ ունի ճի՛շտ ծովուն պես: Այստեղ ճիշտ ասվում է, որ ծովը մուգ կապույտ է ինչպես և հեղինակի հոգին և նաև ասվում է, որ հեղինակի երգի նման է ծովը:

Քանի որ քնարական հերոսն իր հոգին նմանեցնում էր ծովին, դուրս գրածդ հատվածների միջոցով փորձիր նկարագրել, թե ինչ հոգեվիճակում էր նա:

Կարծում եմ, որ հեղինակը թեթև տրտում զգացմունքներ էր ապրում, կարծում եմ նա թախծում էր, քանի որ նա ասում էր, որ նրա հոգին մութ կապույտ է ծովի պես, իսկ ես դա պատկերացնում եմ ինչպես գորշ կապույտ, այսինքն ինչպես մութ, տրտում, թախծոտ տրամադրություն և հոգեվիճակ, սակայն այս ամենի հետ նաև նա երգ ուներ ծովի նման, որն էլ միացնելով իր մութ կապույտ հոգուն ստացվում է, որ նա նաև խառը տրամադրություն ուներ, քանի որ կարծում եմ անգամ ամենատխուր երգը կարող է մարդու տրտում հոգեվիճակը մեղմացնել:

Ստեղծագործական աշխատանք – Հոգիս ծովի պես …

Ստեղծագործությունն՝այստեղ

Բանաստեղծությունը սովորել անգիր:

Կարդալ ,,Երջանկություն,, բանաստեղծությունը:

Առաջադրանքներ

Փոխադրիր բանաստեղծությունը արևելահայերեն:

Ես այսօր
Մի ճառագայթ եմ բոսոր,
Աչքերս, հմայիչ,
Այնքա՜ն լույս ունեմ, որ
Կժպտամ
Մտերիմ
Արևին…
Ու վարդե՜ր կերևան
Արևին
Ոսկեղեն
Հոգուց…
Ես այսօր, ես այսօր
Մի արեգա՜կ եմ բոսոր…

,,Ես այսօր…,, արտահայտությունն ավարտիր բանաստեղծության համապատասխան տողերով: Քնարական հերոսն ինչի՞ն է նմանեցնում իրեն:

Հեղինակն ուզում է ասել, որ նա հենց այսօր, հենց հիմա նման է մի արեգակի վառվող, այրվող, բոսոր արեգակի է իրեն նմանեցնում:

Կարո՞ղ ես բացատրել՝ երջանկությունն ինչո՞վ է նման արևին:

Կարծում եմ երջանկությունը շատ նման է արևին, քանի որ երջանկությունը զգալուց մարդը սկսում է արևի գույն դառնալ, շեկ, դեղին և ես եթ պատկերացնում եմ արև միանգամից երջանկություն եմ զգում, քանի որ արեգակի գույնը այդ վառվող, այրվող գույնը նման է երջանկություն զգացող մարդու աչքերին:

Աչքերուս, հեշտօրոր, Այնքա՜ն լույս ունիմ — Աչքերիս մեջ դյութիչ (հմայիչ) այնքան լույս ունեմ… Ի՞նչ լույսի մասին է խոսքը:

Կարծում եմ երջանբկության և սիրո լույսի մասին է խոսքը, այդ խանդավառված մարդու մասին է խոսքը, ով երջանիկ է և զգում է սեր, զգում է, որ սերը խորտակում է իրեն և մի յուրօրինակ զգացում՝արջանկություն պատում է նրա սիրտը:

Ստեղծագործական աշխատանք — Գրիր, թե երջանիկ պահերին բնության ինչ երևույթի ես նմանվում դու (առնվազն 6-8 նախադասություն):

Ստեղծագործությունն՝այստեղ

Բանաստեղծությունը սովորել անգիր:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s