Рубрика: Ձմեռային ճամբար, ճամբար, Ընդհանուր

Ձմեռային ճամբար օր առաջին…Լուսաբանում…

20190108_130723 (1)

Այսօր մեկնարկեց ձմեռային ճամբարի առաջին օրը, և այն սկսվեց ինչպես միշտ՝ առավոտյան պարապմունքով…Առավոտյան պարապմունքին, ինչպես միշտ, պարեցինք, երգեցինք, արտասանեցինք, մի խոսքով, արեցինք այն, ինչ միշտ անում ենք ամեն աշխատանքային օր…Այսպես, առավոտյան պարապունքը ավարտելուց հետո մենք գնացինք մեր դասարան. մեզ մոտ այդ ժամանակ նախագծային ժամ էր, ինչով էլ զբաղվեցինք…Մենք առաջին հերթին քննարկեցինք՝ ինչ նախագծեր ենք անելու, երբ և ինչպես, և պլանավորեցինք մեր ճամբարը… Առաջին նախագիծը, որը իրականացնելու ենք, Հին Երևան նախագիծն է…Այդ նախագծի ժամանակ մենք գտնելու ենք վայրեր, որտեղ ինչ-որ շենքեր են եղել կառուցված, կամ այլ բաներ, և շրջելու ենք տվյալ տարածքով՝ հասկանալով՝ ինչ է փոխվել մեր օրերի Երևանում, հասկանալու ենք ինչու է քանդվել, ինչ նպատակով և արդյոք հասել ենք ճիշտ արդյունքի: Այլ նախագծեր նույնպես քննարկեցինք, որոշեցինք՝ ինչ մարզական ստուգատեսներ ենք իրականացնելու, ինչպիսի խոհանոցային ժամեր ենք իրականացնելու և այլն: Բովանդակալից նախագծային ժամ ունենալուց հետո մենք գնացինք ընտրության…Իմ ընտրությունը  մաթեմատիկա է, այդ պատճառով մենք այնտեղ կատարեցինք և լուծեցինք խնդիրներ, վարժություններ, տրամաբանական խնդիրներ և այլն….Այս ամենից հետո մենք գնացինք ընդմիջման, որտեղ հանգստացանք և ընդմիջեցինք…Այս ամենից հետո բոլորս գնացինք արդեն մեր անհատական նախագծերով, քանի որ յուրաքանչյուրը մեզնից ընտրել էր անհատական նախագիծ, սակայն կային մարդիկ, ովքեր այսօր չունեին անհատական նախագիծ, որոնցից էի նաև ես: Եվ ես  ջոկատի մի մասի հետ շարունակեցի մնալ մեր ջոկատավարի հետ. շարունակեցինք նախագծերը, իսկ վերջում խաղացինք նաև խաղեր….

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s