Рубрика: Ձմեռային ճամբար, Նախագծային շաբաթ, Գրականություն, Ընդհանուր

Օշոյի առակներից #2…

Իմաստուն որոշում…Օշոյի առակներից #2

Հղումն՝այստեղ

Մի քաղաքում ապրում էին երկու մարդ, ովքեր իրար միշտ վստահում էին։ Այդ մարդկանցից մեկը հարուստ  և պատվով մարդ էր, իսկ մյուսը`աղքատ։ Աղքատը վատ էր սնվում, վատ էր հագնվում, որպեսզի խնայեր գումար: Հավաքած գումարը նա տալիս էր հարուստին՝պահելու համար:

Ահա մի օր, երբ աղքատի համար շատ բարդ շրջան էր, նա գնաց հարուստ մարդու մոտ և խնդրեց, որպեսզի տա մի փոքր գումար՝իր տված գումարից: Ի պատասխան հարուստն ասաց, որ նա ոչ մի գումար չի ստացել և չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը գնում: Մի քանի անգամ աղքատ մարդը հարուստի մոտ եկավ և էլի խնդրեց տալ իր գումարը, բայց հարուստ մարդը համառ էր: Այդ ժամանակ աղքատ մարդը որոշեց գնալ դատավորի մոտ: Դատավորը լսեց պատմությունը և հարցրեց.

-Երբ դու նրան տվեցիր քո գումարը վկաներ կայի՞ն

-Ոչ, բացի ինձնից և նրանից մարդ չի եղել,-պատասխանեց աղքատ մարդը:

-Այդ դեպքում ես կխոսեմ նրա հետ, իսկ դու արի ինձ մոտ երեք օր անց-ասաց դատավորը աղքատ մարդուն:

Իմաստուն դատավորը կանչեց իր մոտ հարուստ մարդուն և ասաց.

-Ես քեզ կանչել եմ նրա համար, որովհետև ես շուտով գնալու եմ այստեղից և թողնում եմ ծառայություն: Ես հետաքրքրվել եմ և ուրիշներից էլ եմ հարցնել, թե ով է այստեղ ամենավստահելի և ամենաանկեղծ մարդը և բոլորն ասել են, որ դու ես: Այսպես, քանի որ ես չեմ կարող իմ գումարը և իմ իրերը ամբողջը միանգամից վերցնել, ես որոշեցի որոշ մասը թողնել քեզ մոտ: Այնուհետև ես մարդ կուղարկեմ և դու նրան կտաս իմ գումարը և իմ իրերը:

-Օ~, այս դատավորը երևի կարևոր մարդ է. Նա կտա ինձ պահելու շատ գումար և տարբեր իրեր,-մտածեց հարուստ մարդը,-Ես կվերցնեմ դրաննք, իսկ հետո կասեմ, որ ոչինչ չեմ վերցրել և կտիրանամ ամեն ինչին:

Հենց այդ պատճառով նա սիրով ընդունեց դատավորի առաջարկը: Երեք օր անց՝ինչպես պայմանավորվել էին, աղքատ մարդը եկավ դատավորի մոտ: Նա ասաց.

-Գնա և ասա հարուստ մարդուն, որ եթե չտա քեզ քո գումարը, դու դատավորին կասես: Լսելով այդ ամենը, նա քեզ կվերադարձնի ամեն բան:

Աղքատ մարդը հարուստ մարդու մոտ է գնում և ասում այն, ինչը խորհուրդ էր տվել դատավորը: Ասաց, որ եթե նա դատավորին բողոքի, ապա դատավորը կիմանա հարուստ մարդու խարդախությունների մասինն և նա իհարկե չի թողնի իր իրերը հարուստ մարդու մոտ և հարուստ մարդը միանգամից վերադարձրեց աղքատ մարդուն իր գումարը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s