Փետրվարի 4-8
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-«Հայ Ազգային-Հասարակական շարժումները» թեման.
ա/ Հայ հասարակական-քաղաքական միտքը՝ պահպանողականություն, ազատականություն, ազգայնականություն
բ/ Զեյթունի 1862թ. ապստամբությունը /բանավոր, Հայոց պատմություն-8, էջ 65-67, 70-72/.
Առաջադրանքներ.
1.Ներկայացրե՛ք երեք քաղաքական հոսանքների գաղափարներն ու հայացքները և նշանավոր գործիչներին:
Երեք քաղաքական հոսանքներն էին հանդիսանում՝պահպանողականությունը, ազատականությունը և ազգայնականությունը: Պահպանողականության գաղափարն և իմաստն այն էր, որ տվյալ քաղաքական հոսանքը ցանկանում էր պահպանել ազգային արժեքները, պահպանել մեր Հայոց եկեղեցին, գրաբարը: Մի խոսքով այն ինչ ձեռք է բերվել երկար տարիների ընթացքում, նրանք չէին ցանկանում, որ փոփոխությունների միջոցով այդ ամենը վերանար և ի դեպ եվրոպական նորամծությունները խոչընդոտ էին առաջացնում և խանգարում: Այդպիսի մարդկանցից էին օրինակ՝ Գաբրիել վարդապետ Այվազովսկին, Հովհաննես Չամուռճյանը և այլն: Ազատականությունը այն քաղաքական հոսանքն է, որը ցանկանում է փոփոխություններ մցնել, նորամծություններ, այդպիսի մարդիկ ցանկանում են, որ բարեփոխվի Հայ եկեղեցին, որ վերանա գրաբարը և բոլորը խոսեն աշխարհաբարով միայն և այլն: Օրինակ՝Ստեփանոս Նազարյանցը, Թիֆլիսում նաև Գրիգոր Արծրունին, ով էլ հիմնադրել է <<Մշակ>> թերթը: Ազգայականություն քաղաքական հոսանքն էլ ուզում էր այդ երկու բաները համատեղել, այսինքն պահպանել ազգային արժեքները, սակայն նաև մցնել եվրոպական նորամծություններ և միավորել այդ երկու քաղաքական հոսանքները:
2.Ներկայացրե՛ք Զեյթունի 1862թ. ապստամբության պատճառները և նշանակությունը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.
Զեյթունի ապստամբությունը մեծ դեր է ունեցել մեր կյանքում, քանի որ այն մեծ ազդեցություն էունեցել հասարակական-քաղաքական մտքի զարգացման վրա: Այդ պայքարում էին մոտավորապես հինգ հազար զեյթունցիներ, որոնց պայքարը գլխավորել են չորս տանուտեր իշխաններ, որոնց գլխավորն էր Մկրտիչ Յաղուբյանը: Մարտիկները այնուհետև բաժանվում էին խմբերի իրենց հրամանատարների հետ և որոշեցին ինչև վերջ պայքարել: Այդ մարտերից մեկի ժամանակ լեռնագավառի պաշտպանները թուրքերին ծուղակի մեջ գցեցին:Նրանք կոտորեցին ավելի քան 750հոգի և քանի որ առ այսօր այդ պարտությունը թուրքերը հիշում են նրանք այդ վայրը անվանեցին <<Կոտորածի ձոր>>: