Рубрика: Գրականություն

Հովհաննես Թումանյան փաթեթ…

  1. Թմբկաբերդի առումը․ նախերգանք
  2. Իմ երգը
  3. Ախ, ինչ լավ են սարի վրա․․․
  4. Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր.
    Ես լըսում եմ Նըրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.
    Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
    Տիեզերքի խոր մեղեդին ու մըրմունջը ամենուր։
  5. Իմ կընունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սըրբազան,
    Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.
    Սարը եղավ կընքահայրըս, ցողը` մյուռոն կենսավետ,
    Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։
  6. Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
    Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
    Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
    Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։
  7. Երկու սև ամպ
  8. Մեր ուխտը
  9. Զուր եմ փախչում, ինձ խաբում,
    Հազար կապ է ինձ կապում.
    Ամենքի հետ ապրում եմ,
    Ամենքի չափ տառապում:
  10. Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
    Նենգ ու դավ եմ տեսել ես,
    Տարել, ներել ու սիրել,-
    Վատը` լավ եմ տեսել ես։
  11. Քանի՜ ձեռքից եմ վառվել,
    Վառվել ու հուր եմ դառել,
    Հուր եմ դառել` լույս տվել,
    Հույս տալով եմ սպառվել։
  12. Հոգիս` տանը հաստատվել―
    Տիեզերքն է ողջ պատել.
    Տիեզերքի տերն եմ ես,
    Ո՞վ է արդյոք նըկատել։
  13. Ո՜նց է ժպտում իմ հոգին
    Չարին, բարուն,― ամենքին.
    Լույս է տալիս ողջ կյանքիս
    Ու էն ճամփիս անմեկին։
  14. Ի՜նչ ես թռչում, խև-դև սի՛րտ,
    Հազար բանի ետև, սի՛րտ,
    Ես ո՞նց հասնեմ հազար տեղ
    Քեզ պես թափով, թեթև, սի՛րտ։
  15. Հին աշխարհքը ամեն օր
    Հազար մարդ է մըտնում նոր,
    Հազար տարվան փորձն ու գործ
    Ըսկըսվում է ամեն օր։
  16. Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
    Տանջում, տանջվում, որոնում է, ու դժբախտ է նա կըրկին.
    Է՜յ անխելք մարդ, ե՜րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
    Ե՞րբ տի ապրես ու վայելես Էս աշխարքը շեն ու լի։
  17. Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,
    Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
    Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
    Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ:
  18. Ո՞ր աշխարքում ունեմ շատ բան, միտք եմ անում` է՞ս, թե էն.
    Մեջտեղ կանգնած միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե էն.
    Աստված ինքն էլ, տարակուսած, չի հասկանում ինչ անի.
    Տանի՜, թողնի՜,- ո՞րն է բարին, ո՞ր սահմանում` է՞ս, թե էն։
  19. Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում,
    Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մնում,-
    Զարմանում եմ, թէ` ո՜վ շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
    Ի՜նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։
  20.  Հազար տարով, հազար դարով առաջ թէ ետ, ի՜նչ կա որ.
    Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
    Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
    Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։
  21. Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասդ բե՛ր։
    Էս էլ կանցնի` հանց երազում, թասը բե՛ր։
    Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն,
    Մեկն ապրում է, մյուսն սպասում. թասդ բե՛ր։

Դասաժամերին ընթերցելու վերլուծելու նյութերը։

Թումանյանի հոդվածները․

Քննարկում և վերլուծում էին՝Անի Արղությանը, Ռուզան Մինասյանը, Լիա Հարությունյանը և Յանա Նահապետյանը:

Այս հոդվածը ինձ կրկին ու կրկին անգամ հիշեցրեց, թե միմիյանց հետ շփումը ինչքան կարևոր և լուրջ խնդիր է դարձել մեր հանրության մեջ, մեր շփումը ինչքան կեղծավոր է դարձել: Հովհաննես Թումանյանն ասում էր, որ անգամ երկու իրար հարազատ մարդիկ միմիյանց կողք կանգնում են և զարմանում, որ նրանք իրար հետ են և ուրախանում են ինչ-որ բանից: Այսինքն մեր առօրյա շփումը այնքան հազվադեպ և կեղծավոր է դարձել, որ անգամ հարազատներ միմիյանց կողք կանգնելիս զարմանում են, դա ախր պետք է լինի սովորական երևույթ: Ամեն ինչ գալիս է նրանից, որ մարդիկ սկսել են միմիյանց նախանձել, չուրախանալ միմիյանց հաջողություններով, կեղծավոր ժպիտ հագնել:

Այս հոդվածում Հովհաննես Թումանյանը շատ գեղեցիկ նկարագրել էր իր շրջապատը, նա ասում էր, որ իր շրջապատում շատ են դերասանները, շատ են կեղծավոր մարդիկ, մարդիկ, ովքեր անկեղծ չեն, մարդիկ, ովքեր հանգնում են իրենց անկեղծության դիմակը և դուրս գալիս շրջապատ, սակայն չեն հասկանում, որ իրական անկեղծությունը երբեք և երբեք դիմակով կրել հնարավոր չէ, չեն հասկանում, որ անկեղծությունը մարդկային շփման շատ կարևոր կետ է, չեն հասկանում, որ առանց անկեղծության կյանքը դառնում է թատրոն, բեմ: Հովհաննես Թումանյանը շատ ճիշտ է նշել, որ դերասանությունը բեմի վրա շատ գեղեցիկ է, սակայն կյանքում գարշելի, ամեն տեսակի դերասանությունը գարշելի է մեր կյանքում, այն կարծել կործանող մի մշուշ լինի, որ մեկ ակնթարթում կարող է բոլոր շփումներն ու իրական հույզերը վերացնել:

Հոդվածը քննարկում և վերլուծում էին՝Անի Արղությանը, Ռուզան Մինասյանը և Լիա Հարությունյանը

Ընթերցել օրական մեկ հոդված և

  • կազմակերպել քննարկում հոդվածում բարձրացրած հարցերից որևէ մեկի կամ մի քանիսի շուրջ, ներկայացնել տեսանյութով
  • վերլուծել ասելիքը, համեմատել մեր ժամանակների հետ, գտնել նմանություններ և տարբերություններ, նյութը հրապարակել բլոգում
  • հոդվածի հիման վրա հարցաշար կազմել, հարցում կազմակերպել ցանկացած վայրում, եզրակացություն անել, տեսա-ռադիոնյութը թողարկել բլոգում և ենթակայքում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s