Արդեն մի քանի շաբաթէ,ինչ մեր դպրոցում Թումանյանական օրեր են: Մենք ուսումնասիրում ենք, կարդում, սովորում Թումանյան և պատրաստվում այս օրվան…Այսօր Թումանյանի ծծնդյան օրն է, նրա 150ամյակը և դրա կապակցությամբ մենք կազմակերպեցինք քայլարշավ՝ինչպես ամեն տարի՝<<Ընթերցում ենք Թումանյան>> նախագծով: Առաջին հերթին մենք հավաքվեցինք մարմարյա սրահում, միասնական ընթերցեցինք և արտասանեցինք Թումանյան, այնուհետև շարժվեցինք Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկ, որտեղինց էլ քայլելով և արտասանելով գնացինք Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Տուն-թանգարանի դիմաց մենք նույնպես արտասանեցինք Թումանյան և երգեցինք Կոմիտաս և այդ ամենը թմբուկի նվագակցությամբ: Ամեն ինչ շատ հետաքրքիր ստացվեց, հատկապես, երբ եղանակը լուսավոր էր և պայծառ: Արտասանելուց հետո մենք գնացինք Կոմիտասի արձանի մոտ, այնտեղ մենք երգեցինք նրա երգերից և նորից շարժվեցինք քայլելու: Կոմիտասի արձանից գնացինք Թումանյանի արձանի մոտ, նորից արտասանեցինք և հետաքրքիր ժամանակ ունեցանք: Այս ամենից հետո մենք Թումանյան փողոցով գնացինք Սուրբ Աննա եկեղեցի: Աղոթեցինք, երգեցինք հոգևոր երգեր: Եկեղեցու դիմաց մենք տեսանք մի պապիկի, ով նվագեց մեզ համար և մեզ հետ նաև երգեց և արտասանեց Կոմիտաս և Թումանյան: Ամեն բան այնքան հետաքրքիր, խորհրդավոր և պայծառ ստացվեց և այսքանից հետո մենք վերադարձանք դպրոց….