Այսօր մենք հանդիպեցինք կրթահամալիրի տնօրենի`Տիար Բլեյանի հետ։ Մենք վերջերս անընդհատ հետևում էինք տիար Բլեյանի գրերին, հարցազրույցներին, խոսքերին, մեջբերումներին և այսօր հարցերով պատրաստված հանդիպեցինք մեր տնօրենի հետ։ Խոսեցինք տարբեր թեմաներից, հնչեցին տարբեր հարցեր, սակայն ինձ մոտ ամենաշատը տպավորվեցին այս խոսքերը։ Այն մեջբերումը, որ երբեք պետք չէ ձանձրանալ և ձանձրացնել և իրոք ես շատ համաձայն եմ այս մեջբերումի հետ։ Հասկացանք մեր տնօրենի վերաբերմունքը օրինակ դասերին։ Տիար Բլեյանը կարծում է, որ առարկայական ուսուցման տարբերակը շատ սխալ է և նա ավելի շատ կողմ է նախագծային ուսուցմանը։ Կառանձնացնեմ նաև այն մեջբերումը, որտեղ տիար Բլեյանն ասաց, որ բարձրագույն աշխատավարձ ստացող մարդը ամենաքիչ աշխատավարձն է ստանում և նշեց, որ խոսքը ուսուցչի և ուսոիցչի կարգավիճակի մասին էր, նշոց ստեղծականության մասին, թե ինչքան կարևոր է դա մեզ համար, այդ ազատ ընտրելու հնարավորությունը, այդ ազատությունն ու անկաշկանդությունը։ Կարծում եմ շատ բովանդակալից ստացվեց մեր զրույցը, ի վերջո հավաքվել թեյի սեղանի շուրջ և ուղղակի լսել միմիյանց կարծիքն ու քննարկել։