Փետրվարի 11-15
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-«1877-1878թթ. Ռուս-թուրքական պատերազմը և Հայկական հարցի միջազգայնացումը» թեման.
ա/ Պատերազմը և Հայաստանը
բ/ Հայկական հարցի միջազգայնացումը /բանավոր, դասագիրք, էջ 73-79/.
Առաջադրանքներ.
1. Ո՞րն էր 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի գլխավոր պատճառը:
Ռուս-թուրքական պատերազմը, որը տեղի է ունեցել 1877-1878 թվականներին, ծագել է բալկանյան ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների վերելքի պատճառով: Դա է եղել հիմնական պատճառը ռուս-թուրքական պատերազմի, սակայն չեմ կարծում, որ ինչ-որ այսպիսի պատճառ պետք էր առաջացնել պատերազմ:
2. Ի՞նչ ակնկալիք ուներ հայ ժողովուրդը Ռուսաստանից:
3. Ներկայացրե՛ք Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածը: Փորձե՛ք գնահատել այն:
Հատուկ հոդվածով (16-րդ) նախատեսվում էր վարչական բարենորոգումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում։ Պատերազմի հաջող ընթացքը Ռուսաստանի համար և Արևմտյան Հայաստանի մի մասի գրավումը ռուսական զորքերի կողմից ազատագրական հույսեր ներշնչեցին նաև հայ քաղաքական շրջաններին
4. Պարզաբանե՛ք 61-րդ հոդվածի էությունը: Գնահատե՛ք Բեռլինի վեհաժողովի արդյունքները հայերի համար /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.
Բեռլինի վեհաժողովը տեղի է ունեցել 1878 թ-ի հունիսի 13-ից հուլիսի 13-ը, որտեղ առաջին անգամ միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել Հայկական հարցը՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս:Բեռլինի վեհաժողովը հրավիրվել է Ավստրո-Հունգարիայի ու Անգլիայի նախաձեռնությամբ և Գերմանիայի աջակցությամբ՝ ռուս-թուրքական պատերազմի ավարտին կնքված Սան Ստեֆանոյի պայմանագրի (1878 թ-ի փետրվարի 19) վերանայման նպատակով: