Рубрика: Գրականություն

Եղիշե Չարենց փաթեթ…

Ութնյակներ Արևին․

Նետե՜լ է երկաթե մի ձեռք
Դեպի վեր ոսկի մի ծնծղա.
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք։
Վառվել է երկնքում հակինթ
Ու ծորում է արյունը յուր կեզ,—
Զոհվե՜լ է երկնքում վճիտ.—
Ինչքան լա՜վ է հատնումը հրկեզ.․․

Ինձ ընդհանրապես շատ դուր եկավ այս ությակը, քանի որ այդտեղ շատ կախարդական և հիասքանչ է նկարագրվում արևը, արևի զորությունը, արևի ուժը, շատ հետաքրքիր է հատկապես իր գույները՝դեղին, կարմիր, սակայն ինձ համար ամենագույնաշատ տողն էր սա՝
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք։ Այստեղ ամենաշատն է նկարագրվում արևի այդ վառ գույնը, այդ կրակը և ադ ճրագը այս տողի մեջ այնքան շատ է, որ փակելով աչքերդ լույսով մայրամուտն ես տեսնում:

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Այս ությակը կարդալիս կարծես լինես արևի գրկում, կարծես արևը քեզ գրկում է և դու հայտնվում ես երկնքում: Ամենաշատը գերեց այս տողը`Մոխրացիր արևի հրում, արևից թող ոչինչ չմնա: Այստեղ ավելի պատկերավոր է դառնում այդ հիասքանչ արևի նկարը, այդ մոխրացումը:

Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն-
Արևի տապն է հոսում,
Ինչպես շոգ, ճնշող ոսկի։
Ախ, հոգիս մի նոր խոսքի
Արևոտ շունչ է կիզում-
Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն։

Այս բանաստեղծությունը կարդալիս ես պատկերացրեցի մի նկար, որտեղ շատ մարդկանց անցուդարձ է կատարվում և այդ անցուդարձին արևը հեռվից նայում է և վառում մարդկանց իր ջերմությամբ: Ամենաշատը ինձ դուր եկավ այս տողը`Արևի տապն է հոսում,
Ինչպես շոգ, ճնշող ոսկի։

Արնակեզ, սուր մի նիզակ
Զարկեցի ալ վահանիդ,-
Աշխարհքում էլ ինչ կանի
Իմ հոգին փառք ու պսակ։
Դու արև, վառ մի նշան,
Իմ հոգուն գամված մի նիշ․-
Միայն դո՛ւ, լույս ու շուշան-
Եվ չկա ոչ մի ուրիշ։

Այստեղ կարծում եմ ամենաշատ գերող տողը սա է`Միայն դո՛ւ, լույս ու շուշան-
Եվ չկա ոչ մի ուրիշ։Քանի որ այստեղ հեղինակը արևին համեմատել է շուշանի հտ իր մաքրությամբ, ճերմակությամբ և շատ հետաքրքիր է ստացվել, սա ամենապաշտելի ությակն է կարծում եմ, այստեղ շատ է պաշտում հեղինաը արևին:

Կարծես ես ճամփա եմ ընկել
Երկնքի դաշտերում կապույտ
Ու գնում եմ, զվարթ ու անփույթ
Եվ ունեմ լուսե մի ընկեր։
Նա և՛ կին է, և՛ քույր, և՛ հոգի,
Այրվում և այրում է խենթ․
Խառնվել եմ կյանքին ամենքի-
Եվ իմ կյանքը հրա՛շք է ու տենդ։

Սա իմ ամենասիրելի ությակն է, քանի որ այստեղ հեղինակը արևին համեմատում է ընկերոջ հետ, մի մարդու, մի էակի, ով անընդհատ իր հետ է, որ կփոխարինի բոլորին, այնքան լույս է ներդրել այս ությակի մեջ որ կարծեդ քո ընկերը լինի արևը: Ահա իմ սիրելի տողը`Եվ ունեմ լուսե մի ընկեր:

Փայլում են ոսկի սվիններ,
Պսպղում է ոսկի մի վահան,
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի սվիններ։
Ախ, ինչ լավ է զինվել ու զինել
Արևով, արյունով,- ահա
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի սվիններ։

Հեղինակը շարունակում է պաշտել արևին և ահա ևս մի ությակ, սակայն կարծում եմ մնացած ությակների հետ համեմատած սա այդքան էլ պատկերավոր չէ, քանի որ նրանք կարդալիս միանգամից պատկերացնում ես և այրում, այստեղ այդքան էլ այդպես չէ, սակայ իմ սիրելի տողը սա է`Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի սվիններ:

Միայն խմիր արեգակի բույրը ջինջ,-
Արև՜ դարձիր – արևահամ – ամոքիչ։
Ուրիշ ոչինչ չի կամենա սիրտը իմ,-                                                                                                      Ողջը – հրին, արնանման արևին
Սուր սվիններ, բուրմունք ու սեր, երգ ու գույն,
Տենդը արյան – արևահամ խնդություն
Ու նժույգներ, ոսկի ու ծափ, կանչ ու ճիչ,-                                                                                                Ով է քեզ պես արևահամ – ամոքիչ․․․

Այստեղ հեղինակը արևին համեմատել է բժշկի հետ, կարծես նա ունի ամոքիչ, բուժիչ հատկութուններ և իրոք իր լույսով նա կարծեդ բուժում է մարդկնց, սեր և ճրագ ներդնում նրանց մեջ, ահա իմ սիրելի տողը`

Միայն խմիր արեգակի բույրը ջինջ,-
Արև՜ դարձիր – արևահամ – ամոքիչ։

  • Ընթերցել ութնյակները, յուրաքանչյուր ութնյակից առանձնացնել ոգի փոխանցող տողը, զգացողությունների ամենախիտ հատվածը, սիրուն պատկերը։
  • Որն է բանաստեղծի՝ արևին դիմելու նպատակը։

Կարծում եմ, հեղինակը ուղղակի ուզում է ասել, թե ինչքան մեծ դեր ունի մեր կյանքում արևը, թե ինչքան լույս է տալիս մեր օրվան, մեր կյանքին և այդ կյանքը լուսավորում, նա նաև ներկայացրել է, թե բացի ջերմացնող մի էակից ինչ է նաև նրա համսր արևը, ինչքան լուսավոր մի հրաշալի էակ է, ինչքան ամոքիչ է, ինչքան այրիչ, այն ուղղսկի մեր անբաժանելին է մեր մասնիկը:

  • Ինչ գիտես արևի պաշտամունքի մասին։

Այն ժամանակակ հայերը զբաղվել են արևի պաշտամունքով: Պաշտամունքը դա այն հավատն է, որը դու ցուցաբերում ես տվյալ էակի կամ իրի նկատմամբ: Արևին պաշտել են հայերը, նրանք մտածել ն, որ առանց սրևի չկա կյանք և իրենց օրը անցկա րել են հավատալով արևին և արևի մեծ զորությանը: Կարծում եմ, եր հիմա էլ պետք է վերականգնվի այդ պաշտամունքը քանի որ արևը մեր կյանքն է և անգամ մռայլ օրը առանց արևի մեծ բացասական դեր է ունենում և հետք թողնում մեզ վրա: Նաև նշեմ, որցմասսոններն էլ են զբաղվում արևին պաշտելով, դա իրենց հիմքն է:

  • Սովորել մեկ ութնյակ (ցանկալի է նաև տեսապոեզիա պատրաստել)։

Ռուբայաթներ

  • Հերթով կարդալ ռուբայաթները, դուրս բերել խորհուրդը, մտքեր փոխանակել դրա շուրջ, համեմատել մեր փորձի հետ։

Ռուբայաթները կարդալիս ես կարծես կարդայի մի ուրիշ հեղինակի, մի ուրիշ ոճի, քանի որ Եղիշե Չարենցը այստեղ այնքան է պատմում սիրո մասին, որ հիմնականում ես այդպիսի արտահայտված սեր չէի նկատել նրա ստեղծագործությունների մեջ և այդ սերը կարելի է զգալ առաջին մի քանի տողերից, քանի որ նա այնքան եռանդ և սեր է ներդրել, որ կարծես երկնքում լիներ այդ ժամանակ:

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.

Նա կրկին ասում է.— «Գարունը
Ծաղկելու է էգուց վարդերով իր»։

Երկնքից թռչում է մի թռչուն.— քո ներկա՞ն է այն, բարեկա՛մս,

Ես գիտեմ թե՛ տրտունջը նրա, թե՛ քո այդ պայծառ խնդությունը

Այնուհետև այսքան սիրո մասին գրելուց և հույս ներառելուց, սկսվեցին փոխվել ռուբայաթները, նրանք կարծես այնքան սեր և հույս և լույս չարտահայտեին ինչքան մնացածը, նրանք ավելի շատ սկզբում անհույս էին, սակայն վերջում հեղինակը մցնում էր ուրախությունն ու սերը: Այո, կար այդ սերը և ուրախությունը, սակայն միայն անհույս իրավիճակից հետո: Ահա այդ տողերը՝

Անտառում հատնում է ու վատնում,
Բայց նայի՛ր— ինչքա՜ն նա զվարթ է,

Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես,
Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ ես — ու դո՛ւ:

Մի անցորդ անցավ քաղաքից այս
Ու գնաց, ու չեկավ նա ետ։
Եվ քաղաքը— կրկի՛ն գեղեցիկ է,

Երբ չեկած՝ դու արդե՛ն իսկ չկաս,
Բայց հար դու լինում ես— ու տևում ես:

Այնուհետև այնտեղ կար մի հատված, որտեղ հեղինակը կարծես լիներ անորոշ, այսինքն նա կարծես լիներ կորած-մոլորված և իր տեղը չգտներ, սակայն արդյունքում այդ մոլորուցյան ստացվել էին շատ խուճուճ-մուճուճ և գեղեցիկ ստեղծագործություններ, ահա մի քանի տող այդ ստեղծագործություններից:

Կորածը— իրեն նա գտնում է,
Եվ իր այդ գտնումով — չկա։

Մշտապես մեռնում է— ու հար է.
Մշտապես ու հար — անկատար։

Ես քեզ ո՞նց, քեզ ո՞նց հասկանամ,
Ես քեզ ո՞նց ամփոփեմ ուղեղում իմ,

  • Սովորել 3-4 ռուբայաթ (ցանկալի է նաև տեսապոեզիա պատրաստել)։

Ես քեզ ո՞նց, քեզ ո՞նց հասկանամ,
Ես քեզ ո՞նց ամփոփեմ ուղեղում իմ,
Երբ չեկած՝ դու արդե՛ն իսկ չկաս,
Բայց հար դու լինում ես— ու տևում ես:

Նա թե՛ կյանք է, թե՛ մահ.— ակնթարթը.
Անհատնում հատնում է, վառք է.—
Եվ այսպես՝ մշտատև է աշխարքը.
Անդադար թարթում է— ու անթարթ է։

Մի անցորդ անցավ քաղաքից այս
Ու գնաց, ու չեկավ նա ետ։
Եվ քաղաքը— կրկի՛ն գեղեցիկ է,
Նայում եմ նրան— թեև ե՛ս։

Դու ամե՛ն վայրկյան քեզ ժխտում ես
Ու այդպես ժխտելով՝ հաստատում.
Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես,
Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ ես — ու դո՛ւ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s