Рубрика: Քիմիա

Ջրածին…«Տիեզերքի քիմիա» նախագիծ…

Ջրածնի անձնագիրը՝

Քիմիական նշանը-H
Քիմիական բանաձևը-H2
Հարաբերական ատոմային զանգվածը(Ar)=1
Հարաբերական մոլեկուլային զանգվածը(Mr)=2
Օքսիդացման աստիճանը-0,1, -1
Դիրքը-1պարբերություն, 1խումբ, գլխավոր ենթախումբ, 1կարգաթիվ
Ատոմի բաղադրությունը և կառուցվածքը-1p, 0n, 1e
Մեկ ատոմի զանգվածը=1,66-23գ

Ջրածնի տարածվածությունը՝

Ջրածինը ամենատարածված քիմիական տարրն է Տիեզերքում. կազմում է աստղերի և Արեգակի զանգվածի մոտ կեսը, Արեգակի մթնոլորտի 84 %-ը, միջաստղային միջավայրի և միգամածությունների հիմնական մասը: Աստղերի ընդերքում ջրածնի ատոմների միջուկները վերածվում են հելիումի ատոմների միջուկների (ջերմամիջուկային սինթեզ), և անջատվում է մեծ քանակությամբ էներգիա: Ջրածնի պարունակությունը երկրակեղևում 0,15 % է, ընդհանուր պարունակությունը Երկրի վրա՝ 1 %: Ջրածինը Երկրի վրա ազատ վիճակում հանդիպում է հազվադեպ՝ որոշ հրաբխային և այլ բնական գազերում, օդում՝ 10-4%:Ջրածինը մտնում է ամենատարածված նյութի՝ ջրի (11,19% ըստ զանգվածի), ինչպես նաև քարածխի, նավթի, բնական գազերի, կենդանական ու բուսական օրգանիզմների բաղադրության մեջ:

Ջրածնի քիմիական հատկությունները՝

Սովորական պայմաններում ջրածին պարզ նյութը՝ H2, փոխազդում է միայն ֆտորի հետ, իսկ քլորի հետ՝ լույսի ազդեցության տակ: Բազմաթիվ քիմիական տարրերի ատոմների հետ այն փոխազդում է տաքացման պայմաններում: Հիմա դուք կարող եք տեսնել, թե ինչպես է ջրածինը փոխազդում որոշ նյութերի հետ…
Ջրածնի ատոմը խիստ ռեակցիաունակ է և շատ արագ առաջացնում է H2 մոլեկուլը։ Ատոմական ջրածնով աշխատող այրիչը ստեղծում է 4000 °С բարձր ջերմաստիճան, որը պայմանավորված է H2-ի կապի մեծ էներգիայով H+H→H2:

•Ծծմբի հետ տաքացման պայմաններում առաջանում է ծծմբաջրածին՝ • 

•H2+S=H2S • 

•Ազոտի հետ առաջանում է ամոնիակ միայն կատալիզատորի ներկայացմամբ, բարձր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում՝ •  •3H2+N2=2NH3

Ջրածնի ֆիզիկական հատկությունները՝

•Ջրածինն անգույն, անհոտ, անհամ գազ է:  Ջրում գործնականորեն չի լուծվում: Սովորական պայմաններում 100լ ջրի մեջ լուծվում է 2լ ջրածին: Հեղուկանում է -253աստիճանում: Ջրածինը շատ թեթև տարր է, այն ամենաթեթևն է և ջրածինը ամենատարածվածն է տիեզերքում:

Ջրածնի կիրառությունը՝

•Ջրածինը ամենաթեթև տարրն է և այդ փաստը իր կիրառության մեջ օգտագործվում է: Այդ տարրը օգտագործում են դիրիժաբլները լցնելու համար, քանի որ այն թեթև տարր է: Այն որպես վեր բարձրացնող ուժ է, ավտոգեն զոդման ժամանակ բոցի ջերմաստիճանը հասնում է 2000 °C–ի։ Քիմիական արդյունաբերությունում որպես վերականգնիչ:  Այն նաև կիրառվում է, որպեսզի քարածխից արհեստական բենզին ստանալու համար:
Մեծ քանակությամբ ջրածին կիրառվում է ամոնիակ, HCl սինթեզելու համար, հեղուկ ճարպերի հիդրոգենացման համար։ Որպես թեթև գազ հելիումի հետ լցնում էին օդապարիկները։ Ջրածինը օգտագործում են բարձր ջերմաստիճան ստանալու համար (3000-4000°С)։ 

Մի փոքր տեղեկություն ջրածնի մասին՝

•Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը` Յուպիտերը, համարյա լրիվ կազմված է ջրածին քիմիական տարրից: Ցածր ջերմաստիճանի և շատ բարձր ճնշման պատճառով ջրածինն այդ մոլորակի վրա գտնվում է պինդ վիճակում:  Անգլիացի քիմիկոս Ջոն Դալտոնը 19-րդ դարի սկզբին առաջարկել է ջրածնի ատոմի զանգվածը , որպես ամենաթեթև տարր, ընդունել որպես ատոմական զանգվածի միավոր։ 1815 թվականին անգլիացի գիտնական Պրաուտր հայտնել է այն միտքը, որ բոլոր տարրերի ատոմները կառուցված են ջրածնի n ատոմներից։
Այն որոշակի վտանգ է ներկայացնում տիեզերագնացների համար։ Բացի այդ՝ պրոտոնների հոսքն առաջ է բերում երկրորդային կոսմիկական ճառագայթում, որը հասնում է մինչև երկրի մակերևույթ։ Առաջացող մագնիսային փոթորիկները կարող են ազդել կենսագործունեության պրոցեսների վրա և երկրի մագնիսային դաշտի կողմից կլանված ջրածնի միջուկը չի կարող չազդել կոսմոսի հետ նրա զանգվածափոխանակության վրա։

Ջրածինը մեր օրգանիզմում

Մարդու օրգանիզմը կազմված է մոտ 60% ջրից, 34% օրգանական, և 6% անօրգանական նյութերից: Օրգանական նյութերի հիմնական բաղադրիչնեըն են՝ ածխածինը, ջրածինը և թթվածինը, նրանց բաղադրության մեջ մտնում են նաև ազոտը, ֆոսֆորը և ծծումբը: Մարդու օրգանիզմում անօրգանական նյութերում պարտադիր կա 22 քիմիական տարր՝ Ca, P, O, Na, Mg, S, B, Cl, K, V, Mn, Fe, Co, Ni, Cu, Zn, Mo, Cr, Si, I, F, Se:

Ջրածնի մասին շատ հետաքրքիր փաստեր

Ջրածինը այրվելով առաջացնում է ջուր կմ ծնում է ջուր: Հենց այստեղից էլ առաջացել է նրա անունը՝ջրածին: Ջրածնի այրման ռեակցիան ուղեկցվում է մեծ քանակությամբ ջերմության անջատումով: Ջրածնի բոցը ոչ այլ ինչ է, եթե ոչ շիկացած ջրային գոլորշի: Այդ պատճառով էլ ջրածինը համայրա չի երևում, եթե դուրս է գալիս երկաթե խողովակից: Իսկ եթե խողովակը ապակյա է, ապա առաջանում է դեղին գույնի բոց: Այդ գույնը նրան տալիս են ապակու գոլորշիացնող բաղադրամասերը: Ինչպես ամեն այրվող գազ, այդպես էլ ջրածինը պետք է շատ զգույշ վառել: Ջրածնի այրման և թթվածնի կամ օդի հետ նրա խառնուրդի պայթման ժամանակ տեղի է ունենում նույն ռեակցիան՝նրա և թթվածնի միացումը: Բայց ջրածնի այրման ժամանակ այդ ռեակցիան տեղի է ունենում աստիճանաբար՝ ջրածնի մոլեկուլները թթվածնի մոլեկուլներին խառնվելուն:

Աղբյուրները՝

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8B%D6%80%D5%A1%D5%AE%D5%AB%D5%B6#%D5%80%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80_%D6%83%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A5%D6%80

https://www.imdproc.am/p/qimia/8-dasaran/-jratsin-ttuner-agher-12787/jratsin-qimiakan-tarr-parz-nyut-12788/re-71af23ce-e09d-486c-8e38-98199fc9c8e5

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s