Рубрика: Գրականություն

Վրացական գրականություն…

Ապրիլի 8-12

Կարդալ «Տղան և շունը» պատմվածքը. հեղինակ՝ Արչիլ Սուլակաուրի:

Առաջին հատված (էջ 474 — … նետվեց բակն ու թաքնվեց այնտեղ)

Գտնել հետևյալ բառերի և բառակապակցությունների բացատրությունը — հնամաշ, թխահեր, տամուկ, քննախույզ, խունացած, քառանիվ, երիվար, բերանքսիվայր, անձնատուր լինել, գրգանք, դարիվար, վերստին, կանխավ, դավ նյութել, ստահակ, անքթիթ, հապաղել, հիշոց, պրկվել, հասվեհաս հետևել, խուսանավել, փութալ, սոսկում, պատկառանք, պաղատանք:

հնամաշ-հին, մաշված
թխահեր- Թխամազ, սևահեր, սևամազ
տամուկ- թաց, խոնավ
քննախույզ-քննող, քննադատող
խունացած-
քառանիվ- Չորս անիվ ունեցող
երիվար- Հեծնելու ձի, նժույգ
բերանքսիվայր-
անձնատուր լինել-
գրգանք- Գգվանք, գուրգուրանք
դարիվար-
վերստին-նորից, դարձյալ
կանխավ-վաղօրոք, նախօրոք
դավ նյութել-վատ բան որոշել, պլանավորել
ստահակ- Ըմբոյտ, անկարգ
անքթիթ-անթարթ
հապաղել-շտապել, արագացնել
հիշոց-հայհոյանք
պրկվել-լարվել, ձգվել, քաշվել
խուսանավել- ընթացքը հաճախակի փոխել
փութալ-շտապել
սոսկում-սարսափ, զարհուրանք
պատկառանք-ամոթ
պաղատանք-խնդրանք, աղաչանք

Նշիր տղայի և շան, տղաների խմբի և շնիկների խմբի մի քանի ընդհանրություն-նմանություն:

Կարծում եմ նմանություններից այն էր, որ և տղան, և շունը ինքնավստահ չէին, նրանք վախկոտ էին և վախում էին կռվելուց, վախենում էին պայքարելուց և ինքնավստահությունը պակասում էր իրենց մոտ, իսկ նրանց հակառակորդ խմբերը հակառակն էին՝իրենց վրա վստահ և կռվարար: Նաև նշեմ, որ և տղան, և շունը շատ բարի էին, նրանք փրկեցին միմիյանց:

Գամփռն այլևս այն չէր, ինչ տեսել էին առաջ — փորձիր պատճառաբանել այդ փոփոխությունը:

Ես այն պատճառաբանում եմ նրանով, որ նա փրկեց տղային և այդ փրկումը նրա մեջ կարծես վստահություն բերեց, նա հասկացավ, որ նա ունակ է պաշտպանելու և կարող է նաև ունակ լինել պաշտպանվելու, չէ որ երբ ինքդ մի լավ բան ես անում, երբ օգնում ես դու ինքնավստահություն ես զգում և ավելի համարձակ ես դառնում, կարծես փոխվում ես:

Երկրորդ հատված (էջ 481 — Տղան և շունը վազում էին փողոցով):

Բացատրել ամբարիշտ, ձեղնահարկ, անխտիր, ըմբոշխնել, կճատ, գլխահակ, կաղկանձ, ընդհուպ բառերը:

ամբարիշտ-անկրոն, անհավատ
ձեռնահարկ
անխտիր-առանց խտրականության, առանց առանձնացնելու, բաժանելու
ըմբոշխել-վայելել, ճաշակել
կճատ-
գլխահակ- Գլուխը հակած՝ խոնարհած, գլխիկոր
կաղկանձ-շների հաչոց
ընդհուպ-կիպ, քիփ

Փորձեք Մուկոյի և մոխրագույն գամփռի մենամարտը դարձնել երկխոսություն — ի՞նչ ստացվեց:

Երրորդ հատված — մինչև վերջ

Գտնել թախանձանք, փաղաքշել, թևաթափ, բազրիք, կռթնել, հապճեպ, անընթեռնելի, ճողոպրել, վեհերոտ բառերի բացատրությունը:

թախանձանք-պաղատանք, աղաչանք
փաղաքշել-փայփայել
թևաթափ-հույսը կտրած, հուսահատված
բազրիք- Աստիճանների՝ կամուրջների(և այլն) եզրերի ճաղաշարի վրայով ձգվող հորիզոնական փայտե ձող կամ շինվածք (քարից, բետոնից և այլն):
կռթնել-հենվել, թիկնել
հապճեպ-արագ, շտապ
անընթեռնելի-չկարդացվեղ
ճողոպրել-փախչել
վեհերոտ-վախկոտ, երկյուղած

Ի՞նչն էր տղայի վախկոտության պատճառը (թույլ չէր, որովհետև պատմվածքի վերջում նա միայնակ տղաներից երկուսին հրեց, սեղմեց պատին), ինչի՞ շնորհիվ նա համարձակություն ձեռք բերեց: Արդյո՞ք համոզիչ է այդ պատճառը քեզ համար. հիմնավորիր:

Տղան կարծես ուժեղացավ այդ պահին, երբ հասկացավ կորստի մեծությունը, որ իր ընկերը, իր շունը չկա և ոչ ոք չի ասում ոչինչ նա սկսեց ուժեղանալ և զայրույթը և հիասթափությունը օգնեցին նրան այդ ուժեղությունն հավաքել, երբ դու մեկին կորցնում ես քո աչքերին ամեն բան վատն է երևում և դու ուզում ես նրանց պատժել: Այո, ես կարծում եմ, որ տղան ճիշտ արեց, ախր նա արդեն հոգնել էր, որ բոլորը շանը չէին ընդհունում, իսկ ընդհունելուց այսպիսի կորստի բերեց ամեն բան, նա հոգնել էր և զայրույթով լի այդ ամենն արեց, դա շատ ճիշտ էր:

Կարո՞ղ ես հիշել քեզ հետ կապված նմանատիպ փոփոխություն. պատմիր:

Կարծում եմ բոլորի հետ էլ եղել է , երբ դու մի բանից հիասթափված ես եղել, կամ զայրացած և այդ ամենը քեզ ստիպել է ավելի ուժեղանալ, ավելի զորեղ դառնալ, այդ հիասթափությունը քո ներաշխարհը մուգ գույներով է պատում և սկսում քեզ փոխել, անգամ այդ պահին քեզ չես էլ ճանաչում և այո իմ հետ եղել է այդպիսի դեպք:

Էռլոմ Ախվլեդիանի — «Վանոն և Նիկոն»: Փորձի՛ր սարկազմի միջից դուրս բերել պատմվածքների լուրջ ասելիքը: Գրի՛ր քո վերաբերմունքը:

Այս պատմվածքները ինձ շատ դուր եկան և բոլորն էլ շատ ուսուցանող և լավն էին, սակայն ինձ ամենաշատը գերեց երկու պատմվածք՝մի մաչդու պատմությունը և վարարոտ մարդը: Առաջին պատմվածքում ասվում էր, որ մարդիկ բոլորն էլ յուրօրինակ են և եթե մենք բոլորս միմիյանց նման լինեինք կյանքը դատարկ և անգույն կլիներ և նաև վախենալու, հենց դրա համար պետք չէ ձգտել լինել ուրիշներին նման , այլ հակառակը պետք է լինել ուրիշ, քանի որ այլ դեպքում դատարկության կվերածվի կյանքը: Երկրորդ պատմվածքում պատմում էր մի վախկոտ մարդու մասին,ով անընդհատ վախենում էր տանից դուրս գալ, կարծում եմ դա շատ սխալ է, քանի որ մարդը չպետք է վախենա կյանքից, քանի որ մի օր կյանքը կվերջանա, իսկ նա չի հասցնի ոչինչ անել, այդպես նա անիմաստ կապրի, դրա համար մարդը պետք է միշտ ռիսկի դիմի և վայելի լիարժեք կյանքը:

Ագլայա Դատաշիձե — Թուլության մանիֆեստԵս նախընտրում եմ զգալՍովորեցրու ինձԱնհնար է ուրիշի փոխարեն շարժում անելԺամանակն ընդունիր բարակ շերտերով:

Ես այս հոդվածներից ընտրել եմ՝ Ես նախընտրում եմ զգալ հոդվածը, քանի որ այն շատ լավն էր, այնտեղ հեղինակը պատմում էր զգալու մասին դեպքեր և իր խոհերը, իմ սիրած հատվածն այն էր, որ նա ասում էր, որ ես չեմ կարող անծանոթ մարդու հետ անկեղծ շփվել, քանի որ ես նրա հետ երկար ճանապարհ պետք է անցնեմ դա անելու համար, այդ պատճառով ես նրան չեմ կարող վստահել և ես իրոք համաձայն եմ այդ մտքի հետ, քանի որ ես նույնպես չեմ կարող անծանոթ մարդու հետ այդքան անկեղծ լինել, վստահել և լիարժեք շփվել, դա ինձ համար անհնար է: Համաձայն չեմ այն մտքի հետ, երբ նա ասում է, որ երբ մարդը հոգնում է նա դադարում է զգալ, ես երբեք չեմ դադարում զգալ, անգամ երբ հոգնում եմ, քանի որ հոգնածությունն ու դատարկությունը նույնպես զգացողություն է և երբ ես սկսեմ չզգալ, ես կսկսեմ չապրել, իմ կարծիքով երբ մարդը սկսում է չզգալ, նա չի շնչում, նա չի ապրում: Համաձայն եմ նաև այն մտքի հետ, որ հիմա շատ են մակերեսային խոսակցությունները և դրանք շատ անիմաստ են, իրոք դա այդպես է:

Լրացուցիչ ընթերցանություն — Նոդար Դումբաձե — ,,Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը,,:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s