Рубрика: Ֆիզիկա, Դասարանական և Տնային աշխատանք

Ջերմահաղորդականություն… Կոնվեկցիա…Ճառագայթում…

Տաք մարմնից սառը մարմնին, կամ մարմնի տաք տեղամասից սառը տեղամասին ներքին էներգիայի հաղորդման պրոցեսը, որն իրականացվում է մոլեկուլների ջերմային շարժման և փոխազդեցության շնորհիվ, կոչվում էջերմահաղորդականություն:

Ջերմափոխանակության տեսակները

Տարբեր ջերմաստիճանի երկու մարմիններ միմյանց հպելիս՝ ջերմափոխանակության հետևանքով տաք մարմնի ներքին էներգիան նվազում է, իսկ սառը մարմնինն` աճում: Այլ կերպ ասած` տաք մարմնից սառը մարմնին էներգիայի որոշ քանակ է հաղորդվում: Էներգիան կարող է հաղորդվել ոչ միայն տաք մարմնից սառը մարմնին, այլև նույն մարմնի տաք մասերից սառը մասերին: Մարմնի տաք մասից սառը մաս էներգիայի հաղորդումն ակնառու դարձնելու համար կատարենք հետևյալ փորձը: Ամրակալանին պղնձե ձող ամրացնենք: Մոմով կամ պլաստիլինով ձողի երկայնքով մի քանի մեխեր ամրացնենք (շարժապատկեր): Ձողի մյուս ծայրը տաքացնենք սպիրտայրոցի բոցով: Տաքանալու ընթացքում մոմն սկսում է հալչել, և մեխերն աստիճանաբար պոկվում են ձողից: Սկզբում պոկվում են այն մեխերը, որոնք կրակի բոցին ավելի մոտ են: Հետո հերթականությամբ պոկվում են մյուս մեխերը: Այս պարզ փորձն իրոք ակնառու է դարձնում էներգիայի հաղորդումը ձողի տաք ծայրից դեպի սառը ծայրը: Իսկ էներգիայի հաղորդումը բացատրվում է հետևյալ կերպ:  Սկզբում մեծանում է մետաղի այն մասնիկների շարժման արագությունը, որոնք մոտ են կրակին: Այդ մասում ձողի ջերմաստիճանը բարձրանում է: Այդ մասնիկների և դրանց հարևանությամբ գտնվող մասնիկների բախումների հետևանքով վերջիններիս արագությունը նույնպես մեծանում է: Դրա արդյունքում բարձրանում է ձողի այդ հատվածի ջերմաստիճանը: Այնուհետև մեծանում է հաջորդ մասնիկների արագությունը և այդպես շարունակ, ինչն էլտաքացնում է ամբողջ ձողը:  

teplpprovodnost.gif

 Փորձից հետո ուշադիր զննելով ձողը՝ կհամոզվենք, որ նրա չափերի փոփոխություն տեղի չի ունեցել: Սա նշանակում է, որ ջերմափոխանակության ընթացքում էներգիան հաղորդվել է՝ առանց նյութի տեղափոխության: 

Կա ջերմափոխանակության տեսակ, որի դեպքում էներգիան մի տեղից մյուսը փոխանցվում է՝ շնորհիվ նյութի շերտերի անհավասարաչափ տաքացման, իրականանում է միայն հեղուկներում և գազերում, էներգիան մի տեղից մյուսը փոխանցվում է նյութի տեղաշարժի հետևանքով: Ջերմահաղորդականության այդ տեսակը այսպես կոչված կոնվեկցիան է (հունարեն «կոնվեկտիո»՝ հասցնել, մատուցել բառից):

Ջերմահաղորդականությունը, որն իրականացվում է ջերմային ճառագայթման արձակման և կլանման միջոցով, կոչվում է ճառագայթայինջերմափոխանակություն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s