Այս հոդվածը կարծես նոր սեր ծնեց իմ մեջ Ակսել Բակունցի գրականության նկատմամբ…Նա իրոք կարծես լիներ նկարիչ գրող, նա այնքան հետաքրքիր և գեղեցիկ էր նկարագրում աշունը, բնությունը, այդ կերպարին, անգամ տխուր իրադեպը այնքան հետաքրքիր էր կարդալը, որ կարծես ես մի կտավի նայեի և պատկերացնեի այդ ամենը իմ իսկ երևակայության մեջ…. Ամեն վայրում, ամեն տեղ կա այդ համեմատությունը մարդ և բնություն… Մենք կապված ենք բնության հետ և մեր ամեն արարքը կարող ենք համեմատել բնության այդ հիասքանչ երևույթների հետ… Այս հոդվածում էլ Ակսել Բակունցը՝հեղինակը այդ համեմատությունն էր արել, նա անընդհատ համեմատում էր մարդու կյանքը և բնությունը և այդ ամենը նա շատ գեղեցիկ և ամենակարևորը խորը իմաստով էր անում… Ինձ ամենաշատը գերեց երկու համեմատում… Առաջին համեմատումը նա անում էր եղանակի միջև, նա անընդհատ նշում էր աշունը և նաև նշում էր, որ այդ կերպարը անընդհատ փակում էր դուռը աշնանը և կարծում եմ այդ համեմատությամբ նա ուզում էր ասեր, որ աշունը կյանքի ավարտ է, կյանքի վերջ, իրոք, աշնանը կարծես ամեն բան սառում է, աշնանը կորում է ուրախությունը, մռայլություն է միայն տիրում, իսկ գարնանը սկսում է նոր կյանքի շունչ, նոր զվարճանք և ուրախություն… Երկրորդ համեմատությունը, որ կուզեի նշել դա թռչունի և իր ընկերուհու այսինքն սիրած աղջկա համեմատությունն էր… Նա և նրա սիրած աղջիկը իրար սիրում էին, սակայն նրանք բաժանվեցին և այդ աղջիկը վիրավորվեց, սակայն շարունակեց գնալ առաջ, այդպես էլ կատարվեց բնության մեջ, որսորդը կրակեց թռչնակին, թռչունը վիրավովեց, սակայն շարունակեց թռչել: Այսպիսի համեմատությունները շատ հետաքրքիր էր և սիրուն…