Рубрика: Ընդհանուր

Մեր սիրելի «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղը ընդլայնվել է…

Ինչպես արդեն գիտեք, 
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»  ուսուցանող և շատ հետաքրքիր նախագիծը շարունակում է ավելի ընդլայնվել և զարգանալ ներառելով  ավելի շատ սովորողներ: Այսքան կարճ ժամանակում այս նախագիծը, որին ես  երրորդ անգամ է  ինչ մասնակցում եմ, արդեն հրավիրել է հյուրեր և այսօր տարբեր դպրոցներից եկած մասնակիցներ մեզ հետ միասին մասնակցեցիցին  մաթեմատիկական խաղ-մրցույթին: Իմ տպավորությունները այս խաղից ուղղակի անբացատրելի են, այս խաղը հնարավորություն է  տալիս քո սովորական և ստանդարտ խնդիրներից դուրս մտածել, տրամաբանել, սովորել, մեկ-մեկ  սխալվել և ինքդ հասկանալ այդ սխալը, ուղղել, շատ գիտելիքներ ստանալ, խմբային աշխատել և ի վերջո մեծ բավականություն ստանալ: Նշեմ, որ շատ հետաքրքիր էր հյուրերի հետ խաղալ և վայելել ժամանակը…
 Խաղի վերջում հյուրերի հետ փոքրիկ հարցազրույց ունեցանք խաղ-մրցույթի վերաբերյալ և նշեմ, որ հյուրերը մեզ նման հիացած էին,  նրանք նույնպես նշեցին շատ առավելություններ՝ գիտելիքների ստացում, փոխանցում, հետաքրքրություն և այլն… Նրանք նույնպես այս խաղից մեծ բավականություն էին ստացել: Այսքան կարճ ժամանակ մաթեմատիկական  խաղը հասցրել է սեր առաջացնել դեպի մաթեմատիկան, քանի որ օր օրի ավելանում են ցանկացողները, ովքեր ուզում են մասնակցել…
  Հատուկ կցանկանայի շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին աննկարագրելի պահեր  պարգևելու  համար… շնորհակալություն….

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s