Рубрика: Ամառային ճամբար

Ամառային ճամբար 2019…

Առաջին շաբաթ, օր առաջին (մայիսի 27)

Այսօր մեկնարկեց ամառային ճամբարի առաջին օրը: Առավոտը՝ինչպես միշտ մենք սկսեցինք առավոտյան պարապունքով, երգերով, պարերով, ուրախ տրամադրությամբ և ակնկալիքներով: Սկզբում մենք հավաքվեցինք ամբողջ ջոկատով և սկսեցինք քննարկել մեր հետագա անելիքները, մեզ ներկայացվեց ջոկատը և թե ինչպես ենք աշխատելու այնտեղ: Ի դեպ նշեմ, որ ես ամենասկզբից էլ գիտեի, որ ընտրելու եմ հենց այս ջոկատը, քանի որ կարծում եմ, որ ֆիզիայի և քիմիայի ջոկատում ամենաբովանդակալից օրերն են անցնում, այնտեղ է իմ կարծիքով ամենահետաքրքիր ճամփորդությունները և գիտելիքի առումով բացահայտումները կատարվում: Քննարկեցինք նախագծերը և ճամփորդությունները, որոնք կատարելու ենք ճամբարի ընթացքում: Քննարկեցինք, թե ինչպես և ինչ հետազոտական աշխատանքներ ենք կատարելու նախապատրաստական աշխատանքների համար և երբ ենք գնալու ճամփորդությունների: Երբ ամեն բան արդեն որոշեցինք, մենք կիսվեցինք խմբերի և սկսեցինք աշխատել: Սովորողների մի խումբ ֆիզիկայի խնդիրներ էր լուծում, բացթողումները լրացնում, վերանայում, կրկնում, չկատարած աշխատանքները ավարտում, իսկ սովորողների մյուս խումբը քիմիա էր պարապում՝քիմիայի խնդիրներ լուծում և լրացնում բացթողումները: Այս ամեն ինչից հետո մենք գնացինք խեցեգործության, այնտեղ աշխատեցինք կավով, հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք և կրկին վերադարձանք ջոկատներով: Այս անգամ մենք քննարկեցինք մեր նախագծերը, թե ինչ նախագծեր ենք պատրաստվում կատարել ճամբարի ընթացքում: Այնուհետև տեղի ունեցավ ընդմիջում, որի ընթացքում մենք հանգստացանք և ամենավերջում փոքրիկ ինտելեկտուալ խաղ խաղացինք:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s