Рубрика: Գրականություն

Արդեն կերտված իմ կյանքի մի մասնիկը…

Դպրոց…Կյանքի մի փուլ, կյանքի մի մասնիկ, որը լի է անհոգ տարիներով, ընկերներով, արևածագի պես վառ օրերով… Եթե մեր կյանքը հեծանիվ է , որը պետք է անընդհատ վարենք, ապա դպրոցը մեր հեծանվի անիվներն են, քանի որ հենց դպրոցն է քեզ տալիս այն, ինչը երկար տարիներ կարող ես փնտրել՝կրթություն, ընկերներ, ինքնազարգացման և ինքնակրթության հնարավորություն, հիասթափություն, որն օգնում է շարժվել, ուրախություն, որը ոգևորում է և անիվներ, որոնք քեզ օգնում են ամբողջ կյանքիդ ընթացքում շարժվել… Դպրոցի քեզ թևեր է տալիս, որպեսզի կարողանաս թռչել, դպրոցի օգնում է հաղթահարել բոլոր դժվարություններն ու տխուր պահերը, այն օգնում է մոռանալ ամեն բանի մասին, այն քեզ նվիրում է նոր ընկերներ և նոր շրջապատ, ովքեր պատրաստ են քեզ օգնել… Մինչ դպրոց հաճախելը ես կարծում էի, որ այն ուղղակի մի վայր է, որտեղ ուսուցմանում են երեխաներին, սակայն ես հասկացա, որ այն շատ ավելի մեծ դեր ունի մեր կյանքի թատրոնում, քան ինքներս մենք, քանի որ այն մեր մեծ մասն է կերտում, դպրոցում մենք փոխվում ենք, դպրոցը ստեղծում և կերտում է մեր մեջ մի աշխարհ, մի նոր տիեզերք և մի նոր հեքիաթ, որը ամբողջ կյանքում չի մոռացվում…Ես կարծում եմ, որ դպրոցը թերություն չունի, քանի որ անգամ այն հիասթափությունը, պարտությունը, քննությունները և ինքնաստուգումները նույնպես ինչ-որ տեղ ունեն իրենց առավելությունները, դու վախդ հաղթահարում ես և պատրաստվում, որ քո կյանքում լինելու են պահեր, երբ պիտի հիասթափվես, վախենաս, բայց անպայման անցնես այդ զգացմունքների միջով…Ես միշտ կատարել եմ իմ բոլոր պարտականությունները դպրոցում, դասերը, տնայինները, դպրոցը, գրադարանը եղել են իմ ամեն ինչը, իմ առավոտը, իմ երեկոն, իմ ցերեկը, անգամ երբ չեմ եղել դպրոցում միայն դասերն են եղել իմ մտքերում…. Ըստ ուսուցիչներիս և ծնողներիս ես պարտաճանաչ և լավ աշակերտ եմ և ըստ ինձ նույնպես, քանի որ դպրոցական գիտելիքները այն բաներից են, որոնց վրա երբեք չեմ կասկածում… Անկեղծ ասած ես երբեք չէի ուզենա փոխել ինչ-որ բան իմ դպրոցական կյանքում, այն ինձ համար իդեալական է, այնքան ուրախ պահեր եմ ունեցել, պահեր, որոնք ստիպել են հպարտանալ, ուրախանալ և ոգևորվել…. Իմ դպրոցական կյանքը իմ կյանքի մի մասը չէ, այն իմ ամբողջ կյանքն է…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s