Рубрика: Գրականություն, Ընդհանուր

Իմ Կոմիտասը…Հետազոտական աշխատանքի շարունակություն…

Կոմիտասի կյանքը եղել է շատ բարդ, դաժան և լի վատ զգացմունքներով, չնայած այդ փաստին Կոմիտասը կարողացել է մեր բոլորիս կյանքում մեծ հետք թողնել, կարողացել է փոփոխել մեր ներաշխարհը, իր ստեղծագործություններին ծանոթանալիս մեր ներաշխարհը փոխվում է, փոխվում է մեր տրամադրությունը, մտածելակերպը և պատկերացումը կյանքի նկատմամբ: Այսպիսի հետաքրքիր մարդու կյանքը հետազոտելը շատ գերիչ թվաց ինձ և որոշեցի էլ ավելի սուզվել Կոմիտասի առեղծվածային կյանքի մեջ և այսպես որոշեցի հետազոտական աշխատանք կատարել…Կոմիտասը եղել է այն մարդկանցից, ով իր աչքերով տեսել է, թե ինչպես է իր ազգը ոչնչանում և կործանվում, այդպիսի դեպքը մեծ հարված է հասցրել Կոմիտասին, ու թեև ազդեցիկ մարդկանց շնորհիվ նրան վերադարձրին Կոստանդնուպոլիս, այնուհանդերձ դաժան սպանությունների պատկերները անջնջելի հետք թողեցին Կոմիտասի հոգում:

Երկար տարիներ ի վեր ընդունված էր համարել, որ Կոմիտասի մոտ շիզոֆրենիա է զարգացել, որի հետևանքով էլ նա վախճանվել է` գրեթե 20 տարի անցկացնելով Փարիզի Վիլ-Եվրայի հոգեբուժարանում։ Սակայն վերջին տարիների հետազոտությունները հերքում են այդ վարկածը։ Ըստ նոր ուսումնասիրությունների` վարդապետը խենթ չի եղել, և նրա լռությունը չի կարելի շիզոֆրենիայի ախտանիշ համարել։

Փարիզի երկու հոգեբուժարանների առաջատար մասնագետ, բժշկության դոկտոր Լուիս ֆոն Հովհաննիսյանն իր ատենախոսությունում եզրակացրել է, որ Կոմիտասի մոտ հետտրավմատիկ խանգարում է եղել, որը հնարավոր էր բուժել, սակայն ոչ ոք չի արել դա, չնայած որ այն ժամանակ գործում էր այսպես կոչված «Կոմիտաս վարդապետի օգնության կոմիտեն»։

Կարծում եմ, որ Կոմիտասի պես ժողովրդասեր մարդը տեսնելով իր ժողովրդի կործանումը կարող էր մեծ ցնցման մեջ ընկնել, որից կարող էր հետևել լուրջ հիվանդություններ, նաև շիզոֆրենիա, հատկապես, որ չկան հավաստի տեղեկություններ իր հիվանդության և վախի հերքման հետ կապված, ամենայն հավանականությամբ դա կարող էր լինել:

«Սկզբում նա հավատում էր, որ եթե աշխարհը ճանաչի մեզ, մեր մշակույթը, դա մեզ կօգնի ու կպաշտպանի։ Նման բովանդակություն պարունակող նամակներ է գրել Արշակ Չոբանյանին, այդ նամակները պահպանվել են։ Բայց ավելի ուշ Կոմիտասը համոզվել է, որ աշխարհը որքան էլ բարձր գնահատի քո արվեստը, երբ գործը հասնում է քաղաքականությանը, շահին, կարող է աչքերը փակել ամեն ինչի վրա և թողնել, որ ազգդ վերացնեն», — ասում է նա։

Հիմա կցանկանայի վերլուծել Կոմիտասի մասին մի հիանալի պատմվածք, որը կոչվում է՝Ինձ այստեղ չթողնես, տղաս պատմվածքը: Այս պատմվածքը անգամ սկսելիս կարդալ, երբ սկսում ես մտավոր պատկերացնել այդ պատմվածքի նկարը, ամբողջովին սկսում ես հասկանալ, թե ինչքան ծանր օրեր է ունեցել Կոմիտասը…. Սկսում ես պատկերացնել իր կյանքի երևի ամենաբարդ և ծանր օրերը, հասկանալ, թե ինչպես է մարդ ապրում հոգեբուժարանում, ամեն օր վերհիշում այն, ինչ նա տեսել է, ամեն օր յուրովի ծանրություն ապրում, ուղղակի անտանելի է….

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s