Рубрика: Կենսաբանություն

ԴՆԹ…Հետաքրքիր տեղեկություն…

ԴՆԹ-ի երկու շղթաներն ընթանում են միմյանց հակառակ ուղղությամբ, որի պատճառով համարվում են հակազուգահեռ դասավորված։ ԴՆԹ-ի որևէ ծայրում շղթաներից մեկի 3′ ծայրն է, մյուսի՝ 5′ ծայրը։ Դեզօքսիռիբոզին միանում է 4 տեսակի ազոտային հիմքերից որևէ մեկը[1]։ Հենց այս 4 ազոտային հիմքերի հաջորդականությունն էլ ապահովում է ինֆորմացիայի գաղտնագրումը։ Ինֆորմացիան պահպանվում է գենետիկական ծածկագրի միջոցով, իսկ ծածկագիրը հետագայում փոխակերպվում է ամինաթթուների հաջորդականության։ ԴՆԹ-ի շղթաներից մեկի հիման վրա միաշղթա նուկլեինաթթվի՝ ՌՆԹ-ի սինթեզի պրոցեսն անվանվում է տրանսկրիպցիա, իսկ ի-ՌՆԹ-ի կաղապարի վրա ամինաթթուների հաջորդականության սինթեզը՝տրանսլյացիա։

ԴՆԹ-ն հայտնաբերվել է 1869 թվականին Ֆրիդրիխ Միշերի կողմից։ Սկզբում նա այն անվանել է նուկլեին, բայց հետագայում, երբ բացահայտում է այդ նյութի թթվային հատկությունները, վերանվանում է՝ նուկլեինաթթու։ Նոր բացահայտված միացության կենսաբանական նշանակությունը դեռևս պարզ չէր, և այն պարզապես համարում էին օրգանիզմում ֆոսֆորի պահեստարան։ Ավելին, դեռ 20-րդ դարի սկզբում շատ կենսաբաններ համարում էին, որ ԴՆԹ-ն ոչ մի կապ չունի տեղեկատվության պահպանման և փոխանցման հետ։

Հետագայում ապացուցվեց, որ ոչ թե սպիտակուցներն են գենետիկական տեղեկատվությունը պահպանող մոլեկուլները, այլ ԴՆԹ-ն։ Այս փաստը ապացուցող առաջին փորձերը կատարեցին Էվերը, Կոլին Մաք-Լեոդը և Մաքլին Մաք-Կարտին 1944 թվականին։ Ամերիկացի գիտնականներ Ալֆրեդ Հերշիի և Մարտա Չեյզի փորձը՝ նշագրված իզոտոպներով,  թույլ տվեց ապացուցել, որ վարակված բջիջներ է անցնում ֆագի միայն նուկլեինաթթուն, իսկ ֆագերի նոր սերունդներն ունենում են և՛ սպիտակուցներ, և՛ նուկլեինաթթուներ։

Մինչ 20-րդ դարի 50-ական թվականները ԴՆԹ-ի ճշգրիտ կառուցվածքը մնում էր անհայտ։ Չնայած արդեն քիչ թե շատ հայտնի էր, որ ԴՆԹ-ն կազմված է մի քանի շղթաներից, շղթաների թիվը և դասավորությունը ոչ ոք չգիտեր։

ԴՆԹ-ի կրկնակի պարույրի կառուցվածքն առաջարկեցին Ֆրենսիս Կրիկն ու Ջեյմ Ուոթսոնը 1953 թվականին՝ հիմնվելով Մորիս Ուիլկինսի և Ռոզալինդ Ֆրանկլինի ստացած ռենտգենոկառուցվածքային տվյալների, ինչպես նաև «Չարգաֆի օրենքի» վրա։ Ուոթսոնի և Կրիկի առաջարկված ԴՆԹ-ի մոդելը հետագայում ապացուցվեց, իսկ նրանց առաջարկը 1962 թվականին ստացավ Նոբելյան մրցանակ՝ ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում։ Նոբելյան մրցանակը ստացողների շարքում չկար Ռոզալինդ Ֆրանկլինը, քանի որ նա այդ ժամանակ մահացել էր քաղցկեղից (մրցանակը ետմահու չի շնորհվում)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s