Рубрика: Հայոց լեզու, Հոգևոր Հայաստան

Հոգևոր Հայաստան նախագիծ…Հետազոտական աշխատանք…

Հաճախ մենք չենք նկատում կամ անգամ չենք հետաքրքրվում մեր լեզվով, ինչպես է այն առաջացել, որ թվականին և ինչպես է տարիների ընթացքում զարգացել և վերափոխվել: Այսպիսի հարցերը իրականում ունեն պատասխաններ, սակայն մեզանից ոչ մեկին հետքրքիր չէ դրանք ուսումնասիրել, այդ պատճառով այսօր ես ցանկանում եմ կատարել հետազոտական աշխատանք հենց այդ թեմայով և հետաքրքրվել մեր լեզվով:

Հայոց լեզուն ծագել է հայ ժողովրդի ձևավորմանը զուգընթաց՝ Հայկական լեռնաշխարհում: Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և առանձին՝ ինքնուրույն ճյուղ է: Նախամաշտոցյան շրջանում մշակվել է բանավոր խոսքում, բանահյուսության մեջ, պաշտամունքային արարողությունների, իսկ քրիստոնեության ընդունումից հետո՝ նաև քարոզչության ընթացքում:

Հայերենի զարգացման գրավոր փուլն ընդունված է բաժանել 3 շրջանի՝ հին հայերեն՝ գրաբար (V–XI դարեր), միջին հայերեն (XII–XVI դարեր), նոր հայերեն՝ աշխարհաբար (XVII դարից մինչև մեր օրերը): Գրաբարին զուգահեռ գոյություն է ունեցել նաև խոսակցականը՝ բարբառային որոշ երանգավորումներով: Գրաբարով գրել և օտար լեզուներից թարգմանել են Մեսրոպ Մաշտոցը, Կորյունը, Մովսես Խորենացին, Եղիշեն, Եզնիկ Կողբացին, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին և ուրիշներ: Մատենադարանում պահվող ավելի քան 17 հզ. հայերեն ձեռագրերի մեծ մասը գրաբար է: Գրաբարի խոսակցական տարբերակը, ժամանակի ընթացքում արմատապես փոփոխվելով, հանգել է լեզվական նոր որակի՝ միջին հայերենի, որն ունեցել է պետական լեզվի կարգավիճակ և գործառնության լայն շրջանակներ: Հին և միջին հայերենները զգալի տարբերություններ ունեն լեզվական կառուցվածքի բոլոր մակարդակներում: Միջին հայերենով են գրել նշանավոր բանաստեղծներ Ֆրիկը, Կոստանդին Երզնկացին, Հովհաննես Թլկատինցին, Մկրտիչ Նաղաշը, Նահապետ Քուչակը և ուրիշներ: Միջին հայերենը զարգացման անցումային օղակ է՝ գրաբարից աշխարհաբար:Աշխարհաբարը ձևավորվել է 2 խոշոր բարբառային միավորումների (արևմտահայ և արևելահայ), մասնավորապես` Կոստանդնուպոլսի և Արարատյան բարբառների հիմքի վրա: XVII դարից կազմավորվել են 2 խոշոր տարբերակները՝ արևմտահայերենը և արևելահայերենը: XIX դարի կեսին այս լեզուներն անկախ գրական լեզուներ էին: Արևմտահայերենի և արևելահայերենի տարբերությունները մեծ չեն. երկուսն էլ հավասարապես գեղեցիկ են և լրացնում են միմյանց: Այս լեզուները զարգացել են հետագա գրական մշակման, քերականական կառուցվածքի հստակեցման, բառապաշարի հարստացման, անհարկի օտարաբանություններից մաքրման ճանապարհով: Արդի գրական արևելահայերենը, պետական լեզվի կարգավիճակի շնորհիվ, ունի հետագա զարգացման, մշակման, նորմավորման ավելի մեծ հնարավորություններ, քան արևմտահայերենը, որը սփյուռքահայության հաղորդակցման լեզուն է: 

Գրաբար երգեր…

Ընդհանրապես գրաբար երգերը լինում են աշխատանքային, բնության երգեր, սիրային և ծիսական երգեր, ողբային երգեր և այլն: Գրաբար երգերը լինում են նաև աշխատանքային: Աշխատանքնային երգերը այն երգերն են, որոնք գյուղացիները երգում էին աշխատանք անելիս…Այսպիսի գրաբար և աշխատանքային երգերը հերոսը եղել է եզը, քանի որ հենց եզն է եղել գյուղացիները սննդի աղբյուրը և նրան են նվիրված եղել համարյա բոլոր գրաբար երգերը: Այն ժամանակ եզ կենդանին եղել էր գյուղացիների գոյատևելու, ապրելու, սնվելու միակ միջոցը, այ պատճառով նրանք շատ հարգանքով են վերաբերվել հենց տվյալ կենդանուն: Այն ժամանակ գյուղացիները միայն աշխատանքային երգեր են երգել, նրանք մտածել են, որ մարդու օրը տրված է նրա համար, որպեսզի մարդը աշխատաի և ստեղծի ինչ-որ բան:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s