Рубрика: Հայոց լեզու, Քերականություն

Համանուն և հարանուն բառեր…Առաջադրանքներ…

1.Համանուն են այն բառերը, որոնք ձևով նույնն են, իմաստներով՝ տարբեր, օրինակ՝ տոն (ձայնաստիճան)- տոն (տոնախմբություն), հանդերձ (հագուստ)-
հանդերձ (միասին), մարտ (կռիվ)-մարտ ( ամիս)։

2.Հարանուն են այն բառերը, որոնք ձևով նման են, սակայն իմաստով տարբեր
են։ Օրինակ՝ հրավեր-հրավերք, ցուցում-ցուցմունք, զգացում-զգացմունք,
այգաբաց-այգեբաց։

Գործնական աշխատանք

1.Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

1. Նա երկու օր ավել(շատ) աշխատեց։
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել(մաքրության համար ավել)։
3. Վարպետը կատարեց դետալների յուղում(ավտոմեքենայի համար նախատեսված)։
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում(սննդի տապակման համար)։
5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով
6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում(ռեկացիա)։
8. Թխվածքի խմորում(թխվածքների համար) չամիչներ կային։
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ(ֆուտբոլի գոլ) խփեց։
10. Բաժակի մեջ գոլ(շատ) ջուր կար։

2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել
տրված բառակապակցություններն ու նախադասությունները։
1. բարձր հարկ-շենքի բարձ հարկ
2. ավել գնել- առնել, գնել մաքրության համար ավել
3. ոչխարի հոտ-ոչխարների կույտ, ոչխարի բույր
4. մետաքսի կտոր
5. Նա ջրում է։-նա ջրում է ծաղիկները
6. Նա գնում է։-նա քայլում է, նա առնում է
7. Խավարում է։-մթնում , մշուշանում է, մենք խավարում ենք

3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
Այսօր առավոտյան ես տեսա կաթի վրայի սերը… Սերը կյանքի հիմքն է, այն է օգնում մարդու առաջ շարժվել
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)

Օվկիանոսում կետը լողում էր, մինչ փոքրիկ ձկներին տեսնելը և ուտելը…Այսօր երկրաչափության դասաժամին մեր խնդրի համար մենք հատվածի վրա նշանակեցինք կետ…
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)

Երկրաչափության համար մենք անպայման դասի ենք բերում քանոն… Աղջիկը ուներ մեծ տաղանդ, նա շատ գեղեցիկ էր նվագում քանոն…
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)

Այս գիրքը կարդալիս կարծես ամբողջ մարմնովս դող անցնի… Այս անիցին անցկացված դողը պետք է վերանցկացվի…
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

Հավասարակշռված մարդիկ երբեք իրենց տոնը չեն բարձրացնում այլ մարդկանց վրա… Այս տոնը անմոռանալի էր, քանի որ այն իմ սիրելի մարդկանց հետ անցկացրի…

4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով
նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը,
հրատարակչությունը
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։

6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

5.Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը.
ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով
հարանուն դարձել այլ բառի։
Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ…
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։

Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ։
(Համո Սահյան)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s