Սեպտեմբերի 30-Հոկտեմբերի 4
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 4. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին.
ա/ Թագավորության ստեղծումը: Արտաշես 1-ին
բ/ Արտաշես 1-ինի բարենորոգումները /բանավոր, դասագիրք, էջ 82-90/
Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի՝ հայկական հողերի միավորման գործընթացը
2. Ի՞նչ բարենորոգումներ է իրականացրել Արտաշես 1-ինը: Որո՞նք էին դրանց նշանակությունը /գրավոր/.
Այսպիսով, ընդամենը մեկ տասնամյակ անց, Մեծ Հայքը և Ծոփքը վերականգնեցին իրենց անկախությունը: Մեծ Հայքում հաստատվեց արքայական մի նոր հարստություն, որի հիմնադիրը դարձավ Արտաշես Ա-ն: Արտաշես Ա-ն (189-160 թթ.) հայոց պատմության ամենանշանավոր գործիչներից է: Նա անջնջելի հետք և հիշատակ է թողել մեր ժողովրդի պատմության մեջ: Իզուր չէ, որ նա կրել է «Մեծ», «Աշխարհակալ», «Բարի» պատվատիտղոսները, որոնք վկայում են արքայի նկատմամբ ժողովրդի տածած անսահման սիրո մասին: Միևնույն ժամանակ Արտաշեսը լայն ճանաչում է ունեցել Հին աշխարհում, հունա-հռոմեական բազմաթիվ հեղինակներ անդրադարձել են նրա գործունեությանը: