Рубрика: Պարսկերեն...

Ֆիրդուսի | Շահնամե | համառոտ…

«Շահնամեն» կամ «Թագավորների գիրքը» (հիշատակվում է 50 թագավորի) սկսվում է առաջին թագավորից և առաջին մարդուց, որի անունը Կայումերս է։ Նա մարմնավորում է համայն մարդկության մանկությունը։ Ջամշուդ արքան, որը ճոխության հայտնագործողն է, մեծամտանում է և հրամայում է երկրպագել իրեն՝ ինչպես Աստծուն։ Որպես պատիժ, Աստված Իրան է ուղարկում դյուցազն Զոխակին՝ ուսին երկու օձերով, որոնք ծնվել են Ահրիմանի համբույրից։ Զոխակը Ջամշուդից խլում է գահը և թագավորում է 100 տարի՝ իր օձերին կերակրելով մարդկային ուղեղով, մինչև վաճառական Քավեն ապստամբություն է բարձրացնում՝ պաշտպանելով Ջամշուդի ծոռ Ֆարիդունուն։Արքա Մանուչեխրի ժամանակ սկսվում են Զալի դյուցազնական արկածները՝ որի սերը գեղեցիկ Ռուդաբի հանդեպ կազմում է «Շահնամեի» մեկ առանձին դրվագ։Զալի որդին պարսից փառապանծ դյուցազն Ռուստամն է։ Մանուչեխրի հետնորդ Նովզարը գերի է ընկնում թուրանական արքա Աֆրասիաբին և մահանում է։ Որոշ ընդհատումներով պատերազմը տևում է իրանական 5 արքաների օրոք՝ ընդհանուր առմամբ ավելի քան 300 տարի։ Առաջին իսկ մարտում Ռուստամը բռնում է Աֆրասիաբի գոտուց, սակայն գոտին կտրվում է և թուրանական արքան փախչում է։ Այդ պատճառով պատերազմը երկարաձգվում է առ անվերջ։Ռուստամի գլխավոր սխրանքները և նրա ողբերգական մարտը իր որդի Զոհրաբի հետ տեղի են ունենում Քեյ-Քահուսի թագավորության ժամանակ:Քեյ-Քահուսի որդի Սավուղը՝ վիճաբանելով անխոհեմ հոր հետ, հեռանում է Աֆրասիաբի մոտ և ամուսնանում է նրա դստեր հետ, բայց սպանվում է։ Նրա մահվան վրեժը երկար ժամանակ դառնում է Իրանի և Թուրանի միջև ուժգնացող պատերազմի խթանը։ Պատերազմը ավարտվում է Իրանի հաղթանակով՝ Քեյ-Խոսրովը (Սավուղի որդին) հասնում է թաքնվող Աֆրասիաբին, որից ժամանակին ինքը դժվարությանբ փախել էր և մահապատժի է ենթարկում նրան։ Պայքարը Թուրանի դեմ ընդհատվում է։Պատմվում է հերոս Բիժենի և Աֆրասիաբի դուստր Մենիժեի սիրո մասին։ Ռուստամի և նախկին հերոսների մասին հետագայում արդեն քիչ է հիշատակվում։ Նոր արքա Լոհրասպի ժամանակ գլխավոր հերոս է նրա որդի Գոշտասպը։ Գոշտասպի թագավորության տարիներին հայտնվում է մարգարե Զրադաշտը։ Իրանը ընդունում է նրա քարոզած կրոնը, սակայն թուրանյան արքա Արջասպը` Աֆրասիաբի թոռը և հետնորդը, մերժում է այն, ինչը պատճառ է դառնում Իրանի և Թուրանի միջև նոր պատերազմի։ Զրադաշտական կրոնի գլխավոր մարտիկը` Գոշտասպի որդի Իսֆանդիարը, մի շարք հիասքանչ հերոսություններից հետո, ավարտում է պատերազմը։ Հայրը նրան է խոստանում գահը, սակայն անվերջ հետաձգում է խոստման կատարումը և ի վերջո նրան ուղարկում է Ռուստամի դեմ մենամարտի։ Վերջինս կախարդական ուժի օգնությամբ սպանում է նրան, սակայն շուտով մահանում է նաև ինքը։ Դյուցազնական հերոսապատումը սրանով ավարտվում է։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s