Рубрика: Ընդհանուր

Խորհրդավոր ու հետաքրքիր հանդիպում. Մհեր Իսրայելյան

Անկեղծ ասած՝ մինչ այս էլ լսել էի Մհեր Իսրայելյանի պատմվածքները և այնքան ուրախ էի, որ նախագծային ուսուցման ստուգատեսի ընթացքում կարող ենք ընթերցել և վերլուծել մեր ժամանակակցի պատմվածքները և հենց Մհեր Իսրայելյանի…Հնարավորություն կար նրա հետ հանդիպելու և մեր հարցերը ուղղելու։ Մի խումբ հավես, պատրաստված և արդեն պատմվածքների փաթեթին ծանոթ սովորողներով գնացինք հանդիպման։ Ասեմ՝ որ ոգևորված էինք շատ. բացահայտելու էինք Իսրայելյան արձակագրին, մարդուն, հային: Սկզբում աշխատանքային խմբով շրջեցինք կրթահամալիրում, մարմարե սրահում հետևեցինք երգչախմբի փորձին, ցույց տվեցինք մեր ազատ, բաց, թափանցիկ միջավայրը: Գրողի հարցերից, ժպիտից հասկացանք՝ միջավայրը հավանեց: Մնացինք մենք. հարկավոր էր մեր կարդացած-վերլուծածը գեղեցիկ ներկայացնել։ Սկսեցինք…Այնքան շատ էր ասելիքը, շատ էին հարցերը: Բոլոր մասնակիցները կարդացել էին, և, բնականաբար, առանց իրար հերթ տալու՝ սկսեցինք արտահայտել մեր կարծիքը: Հետաքրքիր պարապմունք ստացվեց, որովհետև թեմաները տարբեր էին՝ սեր, արտագաղթ, ընկերություն, իրականից անդին՝ մի ուրիշ աշխարհ, որտեղ ինչ-որ տեղ իրար են խառնվում մանկության հուշերն ու հասուն տարիքը, հայրենիքն ու մարդիկ: Ու հարցեր, հարցեր՝ մեկը մյուսից հետաքրքիր: Մհեր Իսրայելյանը ուշադրությամբ լսում էր մեզ (պարզ էր՝ նա անակնկալի էր եկել հարցերի տարափից), պատասխանում, ներկայացնում պատմվածքների ստեղծագործական պատմությունը: Ի դեպ, համարյա բոլորն էլ ունեին ինչ-որ նախապատմություն: Մեր տարիքում շատերը, ինչպես ես, ստեղծագործում են, ու մեզ համար կարևոր էր արձակագրի յուրաքանչյուր խորհուրդ ու դիտարկում: Դեռ հանդիպումը չավարտված՝ վստահ եմ՝ շատերս ինքներս մեր մեջ արդեն վերլուծում էինք մեր հանդիպման մանրամասները…
Անկեղծ, միշտ ժամանակակից գրողների պատմվածքները չեմ սիրել, ինձ չեն գերել, սակայն Մհեր Իսրայելյանին այն եզակի գրողներից է, որ ինձ գերեց, քանի որ ինձ մտածելու, վերլուծելու տեղիք տվեց… Նրա պատմվածքները կարդալիս ես շատ հարցերում սկսեցի փոխել մտածելակերպս, սկսեցի ավելի խորը մտածել շատ հարցերի շուրջ: Եվ ամենակարևորը, Մհեր Իսրայելյանը գրում է շատ խորհրդավոր, մութ տեղեր թողնելով և ամեն անգամ ավելի շատ հետաքրքրություն առաջացնելով… Շատ սիրեցի իր ոճը, պատմվածքները և մտածելակերպը… Իրոք, նա այն մարդկանցից է, որոնց գործերը կարդալով, գրողի ասելիքը յուրովի մեկնաբանելով՝ անընդհատ զարմանում ես նորովի…
Շատ հետաքրքիր և հավես հանդիպում ստացվեց:
Շնորհակալ ենք…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s