Рубрика: Ընդհանուր

Ամենաանկեղծ հանդիպումներից…

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն: Կարևոր իրադարձություն, որին մեր նախագծային խումբը միացավ իր«Քո հետքն իմ կյանքում» աշխատանքով: Նախապատրաստական աշխատանքները ավարտելուց, նյութերը պատրաստելուց հետո հերթով դպրոց հրավիրեցինք մեր շրջանավարտներին, ու ծնվեց հարցազրույցների շարքը: Շրջանավարտների հետ զրույցները հետաքրքիր էին, ոգևորող: Գիտե՞ք՝ մի տեսակ զգացում ունեցա. ի˜նչ լավ է, որ ես հենց այստեղ եմ սովորում, շատ բաների էլ, որ երևի ամեն տեսնելուց հետո չէի էլ նկատում, դարձան էլ ավելի հարազատ ու մտերիմ:
Այսօր նախատեսված էր հանդիպում, որպեսզի ամփոփենք կատարված աշխատանքը: Ու… Մի պահ զարմացա, հետո շփոթվեցի մեր կրթահամալիրի հին շրջանավարտների հոսքը նկատելով… Եկել էին տարբեր տարիների սեբաստացիներ՝ սկսած 1994 թվականից: Այո՛, մենք ուրիշ ենք, մենք չենք մոռանում մեր մտերիմներին: Ախր այնքան հետաքրքիր և հավես են ստացվում այսպիսի անկեղծ և հետաքրքիր հանդիպումները, երբ ամեն շրջանավարտ մեծ հաջողություններով գալիս և հպարտ ասում է` ես սեբաստացի եմ… Երբ ամեն մեկը պատմում է իր դպրոցական տարիներից դրվագներ, կադրեր, որոնք անգամ պատկերացնելը հուզում է, իսկ ապրելու մասին էլ խոսք չկա… Բոլոր շրջանավարտները այնքան հետաքրքիր մարդիկ էին, ամեն մեկը՝ ստեղծական, ազատ, անմիջական, հավես… Հենց այսպիսի սովորողներ են ավարտում մեր կրթահամալիրը, հենց այսպիսի հնարավորություններ է տալիս կրթահամալիրը… Հենց այս նախագիծը հնարավորություն տվեց ճանաչելու մեր հին սաներին և, ինչու ոչ, նրանց էլ հնարավորություն ճանաչելու մեզ… Անչափ շնորհակալ եմ այս նախագծին մասնակցելու և այսպիսի հավես հանդիպում ունենալու համար, իրոք ամենահավեսներից և ամենակարևորը ամենաանկեղծներից….

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s