Рубрика: Քիմիա

Թթուների մասին…Հետազոտական աշխատանք…Թթուները բնության մեջ…

Թթուները  բարդ նյութեր են, որոնց մոլեկուլները կազմված են մեկ կամ մի քանի ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից:Բոլոր թթուների ջրային լուծույթները թթու համ ունեն և դրանք օժտված են նույնանման հատկություններով՝ իրենց բաղադրիչ տարրի՝ ջրածնի շնորհիվ: 

Ցանկացած թթվի մոլեկուլի բաղադրությունը, անկախ ծագումից (օրգանական, կամ հանքային), արտահայտվում է հետևյալ ընդհանուր բանաձևով՝ HnR , որտեղ R-ը թթվային մնացորդն է, n-ը՝ ջրածնի ատոմների թիվը:  Թթվային մնացորդներն ունեն որոշակի բաղադրություն և վալենտականություն, վերջինս որոշվում է ըստ մետաղներով տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմների թվի:

Օրգանական թթուներն անվանում են կարբոնաթթուներ, որովհետև դրանց մոլեկուլները պարունակում են կարբօքսիլային խումբ` COOH: Կախված կարբօքսիլային խմբի հետ միացած ռադիկալի բնույթից՝ տարբերում են ալիֆատիկ կամ ճարպային (հագեցած և չհագեցած), ալիցիկլիկ, արոմատիկ և հետերոցիկլիկ կարբոնաթթուներ: Ըստ մոլեկուլում կարբօքսիլային խմբերի թվի` կարբոնաթթուները լինում են միահիմն, երկհիմն, եռահիմն և բազմահիմն: Միահիմն հագեցած կարբոնաթթուների հոմոլոգիական շարքի առաջին անդամներն են մրջնաթթուն, քացախաթթուն, պրոպիոնաթթուն, կարագաթթուն, բարձրագույն անդամները՝ պալմիտինաթթուն, ստեարինաթթուն, չհագեցած՝ ակրիլաթթուն, օլեինաթթուն և այլն: Երկհիմն հագեցած կարբոնաթթուներ են թրթնջկաթթուն, մալոնաթթուն, սաթաթթուն, ադիպինաթթուն և այլն, չհագեցած՝ մալեինաթթուն ու ֆումարաթթուն, արոմատիկ՝ բենզոյական թթուն, ֆտալաթթուն և այլն: Կարբոնաթթուների մոլեկուլներում OH, NH2, C=O ֆունկցիոնալ խմբերի առկայության դեպքում դրանք դառնում են համապատասխանաբար օքսիթթուներ, ամինաթթուներ և կետոթթուներ:Օրգանական թթուները զգալիորեն թույլ են անօրգանական թթուներից: Երկհիմն թթուները համեմատաբար ուժեղ են միահիմներից, չհագեցածներն ու արոմատիկները՝ հագեցածներից:Բազմաթիվ օրգանական թթուներ պարունակվում են բնական մթերքներում, որոնցից էլ դրանք անջատում են: Օրգանական թթուները մեծ դեր են խաղում զանազան կենսական շարժընթացներում, լայնորեն կիրառվում են ադյունաբերության ու բժշկության մեջ:

Թթուների և հիմքերի ջրային լուծույթներն էլեկտրականության հաղորդիչներ են: Աղաթթուն, ծծմբական թթուն, ազոտական թթուն մեծ կիրառություն ունեն ժողովրդական տնտեսության մեջ: Թթուները բազմազան ֆունկցիաներ են կատարում կենդանի օրգանիզմում. մասնակցում են բազմաթիվ կենսաքիմիական շարժընթացների: Ողնաշարավորների ստամոքսի լորձաթաղանթի գեղձերն արտադրում են աղաթթու, որը նպաստում է մարսողությանը և ոչնչացնում սննդի հետ ստամոքս մտած մի շարք վնասակար բակտերիաներ: Ստամոքսի հիվանդությունների ժամանակ աղաթթվի քանակությունը (0,3%) ստամոքսում նվազում կամ աճում է: Առաջինի դեպքում հիվանդին նշանակում են աղաթթվի նոսր լուծույթ՝ ստամոքսի հյութազատության խթանման համար: Ազոտական թթուն օգտագործվում է պարարտանյութերի, պայթուցիկ նյութերի, ծծմբական թթվի, ներկանյութերի, նիտրոմիացությունների արտադրության, գունավոր մետաղաձուլության մեջ, հրթիռային տեխնիկայում: Ծծմբական թթուն կիրառվում է հանքային պարարտանյութերի, թթուների, աղերի, ներկանյութերի, դեղանյութերի, պայթուցիկ նյութերի արտադրության, մետաղամշակման, տեքստիլ, կաշվի, նավթամշակման արդյունաբերության մեջ: Խիտ թթուներն օրգանիզմում առաջացնում են ներքին օրգանների ուժեղ այրվածքներ, սրտի գործունեության անկում, որոշ դեպքերում՝ օրգանիզմի մահ:Ուստի, թթուներով աշխատելիս անհրաժեշտ է շատ զգույշ լինել, իմանալ դրանց հետ վարվելու կանոնները և խստորեն պահպանել դրանք

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s