Իրանական ընդեղենի (պարսկերեն՝ աջիլ) յուրահատուկ տեսակ է թոխմե-յե ժափոնին (բառ․ ճապոնական կորիզ)։ Սրանք ընդամենը ուտելու համար ոչ պիտանի տեսակի ձմերուկի (ինչպես նկարում է երևում, սպիտակ միջուկով, անհամ ձմերուկի տեսակ) կորիզներ են, որոնք չորացվում են, ապա բովվում։ Այս աշխատանքում ամենաբարդը ձմերուկի կորիզները մաքրելն է։
Հետաքրքիր է ընդեղենի անունը, ինչո՞ւ ճապոնական։ Ասեմ, որ ոչ մի կապ էլ չունի Ճապոնիան այստեղ։ Սա տեղական աղանդեր է, որ պատրաստվում է Դեմավենդի փեշին գտնվող Ջաբան գյուղում, որտեղից էլ ծագում է այս չարազի իրական անունը՝ ջաբանի։ Դե իսկ իր հայրենիքից դուրս գալուց ու տարածում ստանալուց հետո ջաբանի և ժափոնի բառերի նմանության հիման վրա կորիզների անունն աղճատվել է, ու զուտ իրանական, գյուղական ձմերուկի կորիզները դարձել են ճապոնական։
Չգիտեմ ինչ համ ունեն, չեմ փորձել, բայց առաջին իսկ առիթի դեպքում կարելի ա Իրանից բերել։