Рубрика: Կենսաբանություն

Դարվինի էվոլուցիոն տեսությունը…Հետազոտական աշխատանք…

Երկրի վրա կյանքի էվոլյուցիան սկսվել է ավելի քան 3,5 մլրդ տարի առաջ: Ժամանակային սանդղակի վրա ցույց է տրված միայն վերջին 600 մլն տարին: Գիտնականները ճշգրիտ չգիտեն, թե որքան ժամանակում է տեղի ունեցել կենդանու կամ բույսի այս կամ այն տեսակի ձևավորումը, այդ պատճառով նկարի վրա ցույց է տրված այն ժամանակը, երբ տեսակները գոյություն են ունեցել, և ոչ թե այն ժամանակաշրջանները, երբ նրանք մոլորակի վրա առաջին անգամ  են ի հայտ եկել: Կենդանիների որոշ խմբեր (օրինակ՝ ծովաստղերը) 500 մլն տարեկան են, սակայն նրանք այսօր էլ կան Երկրի վրա, չնայած` նրանց հետ ժամանակին ապրած տեսակների մեծամասնությունն անհետացել է:  Չառլզ Դարվինը ձևակերպել է էվոլյուցիայի գիտական տեսությունը, ըստ որի` էվոլյուցիայի շարժիչ ուժերն են ժառանգականությունը, փոփոխականությունը և բնական ընտրությունը: Այդ տեսությունը, ի պատիվ ստեղծողի, կոչվել է դարվինիզմ: Ըստ Դարվինի բնական ընտրության («առավել հարմարվածների կենսունակության» ճանապարհով) տեսության` առավել հաճախ կենսունակ են այն սերունդները, որոնք մյուսներից ավելի հարմարված են միջավայրի պայմաններին և առավել հաջողությամբ են մրցակցում իրենց նմանների հետ՝ կենսականորեն անհրաժեշտ պաշարների (սնունդ, ջուր, լույս և տարածություն) համար: Այդ հարմարված անհատները սերունդ տալու ավելի մեծ հավանականություն ունեն և ժառանգում են այն հատկանիշները, որոնց շնորհիվ ծնողներն առավել հարմարված են եղել արտաքին միջավայրին:Այսպիսով՝ մի քանի սերունդ հետո բույսերի կամ կենդանիների տեսակները ներկայացվում են մեծ քանակությամբ լավ հարմարված անհատներով և կարող են աստիճանաբար փոխվել: Էվոլյուցիայի այդպիսի շարժընթացի արդյունքում կարող են առաջանալ կենդանի էակների նոր տեսակներ ու տարատեսակներ:Ժամանակակից էվոլյուցիոն ուսմունքը հիմնված է ժառանգականության նյութական բնույթն ուսումնասիրող գենետիկա գիտության նվաճումների վրա: Այս տեսակետից էվոլյուցիոն միավորը ո՜չ առանձին անհատն է, ո՜չ էլ տեսակը, այլ պոպուլացիան՝ որոշակի տարածքում տեվականորեն ապրող, միևնույն տեսակին պատկանող, միմյանց հետ ազատ խաչաձևվող խումբը: Պոպուլացիայի ժառանգական փոփոխականության հիմքում ընկած է քրոմոսոմներում ու գեներում ժառանգական նյութի վերակառուցման և խանգարման հետևանքով կատարվող փոփոխությունը, որը կոչվում է մուտացիոն փոփոխություն: 

Այս պնդումը շատերին է տրամաբանական թվում։ Նրանք մտածում են այսպես. «Եթե տեսակների ներսում փոքր փոփոխություններ կարող են տեղի ունենալ, ուրեմն երկար տարիների ընթացքում էվոլյուցիան կարող էր մեծ փոփոխություններ առաջ բերել»։ Իրականում էվոլյուցիոն տեսությունը հիմնըված է երեք վարկածների վրա։ Քննենք այդ վարկածները։

Վարկած 1. Մուտացիաները անհրաժեշտ հումք են նոր տեսակների առաջացման համար։ Իրականում մակրոէվոլյուցիոն ուսմունքը հիմնված է այն բանի վրա, որ մուտացիաները՝ բույսերի և կենդանիների գեների աննշան փոփոխությունները, կարող են առաջ բերել ոչ միայն նոր տեսակներ, այլև բույսերի և կենդանիների բոլորովին նոր ընտանիքներ:

Վարկած 2. Բնական ընտրությունը նոր տեսակներ է առաջացրել։ Դարվինը հավատում էր, որ բնական ընտրության շնորհիվ գոյատևում էին կյանքի այն ձևերը, որոնք հարմարվում էին միջավայրի պայմաններին, մինչդեռ կենսապայմաններին չհարմարվող ձևերը ի վերջո մահանում էին։ Էվոլյուցիոնիստները սովորեցնում են, որ երբ տեսակները տարածվեցին և մեկուսացան, սելեկցիան ընտրեց այն տեսակները, որոնք իրենց գեներում եղած փոփոխությունների շնորհիվ ավելի լավ էին հարմարվել նոր միջավայրին։ Հետևաբար էվոլյուցիոնիստները պնդում են, որ այս մեկուսացած խմբերն ի վերջո վերածվել են բոլորովին նոր տեսակների։

Վարկած 3. Բրածոները ապացուցում են մակրոէվոլյուցիոն փոփոխությունները։ 

Էվոլյուցիոնիստ Նիլզ Էլդրիջը ասում է, որ բրածոների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ փոփոխություններ չեն «կուտակվել», այլ երկար ժամանակահատվածում «շատ տեսակներ կրել են քիչ էվոլյուցիոն փոփոխություններ կամ նրանց մեջ ընդհանրապես ոչինչ չի փոխվել»

Մինչ օրս աշխարհի գիտնականները հայտնաբերել և գրանցել են մոտ 200 միլիոն մեծ բրածոներ և միլիարդավոր փոքր բրածոներ։ Շատ հետազոտողներ համաձայն են, որ այս մեծ և մանրամասն տարեգրությունը ցույց է տալիս, որ կենդանիների բոլոր մեծ խմբերը հայտնվել են միաժամանակ և մնացել են գրեթե անփոփոխ, իսկ շատ տեսակներ անհետացել են այնքան հանկարծակի, որքան որ հայտնվել են։

էվոլյուցիոնիստներ պնդում, որ մակրոէվոլյուցիան փաստ է։ Հեղինակավոր էվոլյուցիոնիստ Ռիչարդ Լևոնթինը գրել է, որ շատ գիտնականներ հակված են ընդունելու այնպիսի գիտական պնդումներ, որոնք հակառակ են բանականությանը, «քանի որ [մարդը] ունի առաջնային հակում՝ հակում դեպի մատերիալիզմը»*։ Բազմաթիվ գիտնականներ նույնիսկ չեն ուզում ընդունել բանական Նախագծողի գոյությունը։ Ինչպես գրում է Լևոնթինը, «մենք չենք կարող ընդունել այն միտքը, որ Աստծու մատը խառն է ամեն ինչում»:Այս առումով սոցիոլոգ Ռոդնի Սթարկը, ինչպես գրված է «Սայենթիֆիք ամերիքըն»–ում, ասում է. «200 տարի շարունակ այն գաղափարն է իշխել, որ եթե ցանկանում ես լինել գիտնական, պետք է միտքդ ազատ պահես կրոնական կապանքներից»։ Այնուհետև ավելացնում է, որ հետազոտական ինստիտուտներում «կրոնասեր անհատները փակ են պահում իրենց բերանը»:Եթե մակրոէվոլյուցիոն ուսմունքը ընդունում եք որպես ճշմարտություն, ուրեմն պետք է հավատաք, որ գիտական հայտնագործությունների մասին խոսելիս ագնոստիկ կամ աթեիստ գիտնականները թույլ չեն տալիս, որ սեփական տեսակետներն ազդեն իրենց մեկնաբանությունների վրա։ Դուք պետք է նաև հավատաք, որ մուտացիաները և բնական ընտրությունն են առաջ բերել կյանքի բոլոր բարդ ձևերը, չնայած այն փաստին, որ մեկ դարի ընթացքում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ մուտացիաները չեն փոխակերպել որևէ կոնկրետ տեսակ բոլորովին նոր տեսակի։ Բացի այդ, դուք պետք է հավատաք, որ բոլոր արարածները աստիճանաբար առաջացել են մեկ նախնուց՝ անտեսելով այն փաստը, որ բրածոների ուսումնասիրությունը հստակ ցույց է տալիս, որ բույսերի և կենդանիների տեսակների մեծ մասը առաջացել է միաժամանակ և չի վերածվել այլ տեսակների, նույնիսկ անթիվ–անհամար տարիների ընթացքում։ 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s