Рубрика: Հասարակագիտություն, Իրավունք

Ինչպե՞ս դիմել դատարան…Որո՞նք են դատարան դիմելու խնդիրները…

Կյանքում մենք հանդիպում ենք շատ իրավիճակների, որոնց լուծումը չենք կարողանում սահմանափակել սովորական բանավեճով և որոշում ենք դիմել դատարան: Բնականաբար յուրաքանչյուր մարդ իրավունք ունի դիմել դատարան և ստանալ որոշիչ պատասխան, սակայն դատարան դիմելուց առաջ պետք է նախնական քայլեր անել և այսօր ես կհետազոտեմ, թե ինչպես կարելի է դիմել դատարան, ինչ խնդիրներ կարող են առաջանալ դատարան դիմելուց:

Եթե Դուք որոշել եք դիմել Դատարան, համոզվեք, որ Ձեր դիմումը համապատասխանում է Դատարանի կանոնակարգի 47-րդ հոդվածին, որում նշված են այն տեղեկատվությունն ու փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ է ներկայացնել:

47-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով պահանջվող տեղեկատվությունից կամ փաստաթղթերից որևէ մեկը չներկայացնելը կհանգեցնի նրան, որ Ձեր գանգատները չեն քննվի Դատարանի կողմից: Անհրաժեշտ է, որ դիմումի ձևաթղթի բոլոր բաժինները լրացված լինեն:

Դիմումի ձևաթուղթը պետք է ներբեռնվի, լրացվի, տպվի և անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին փոստով ուղարկվի Դատարան: Նկատի ունեցեք, որ չպետք է օգտագործել որևէ այլ ձևաթուղթ: 

կարո՞ղ է արդյոք վարչական դատարանը հայցը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով մերժել հայցադիմումի ընդունումն այն պատճառաբանությամբ, որ ներկայացված հայցապահանջը չի համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցատեսակներից որեւէ մեկին:

Վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներ՝ անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար եւ արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որեւէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որեւէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Մի փոքր վարչական և դատական գործընթացների մասին…

Այսինքն` հայցվորի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրությունն ինքնին չի ենթադրում, որ դատարանի առջեւ բարձրացված վեճը (հայցը) ենթակա չէ դատարանի քննությանը:

Վարչական վարույթ հարուցելու պահից վարչական մարմինը կազմում է առանձին գործ, բացառությամբ բանավոր եւ այլ ձեւերի վարչական ակտեր ընդունելու դեպքերի:

Վարչական վարույթը հարուցելու հիմքերն են

-անձի դիմումը, բողոքը

-վարչական մարմնի նախաձեռնությունը (վարչական ակտ ընդունելու օրենքի պահանջը կամ օրենքով վերապահված հայեցողական լիազորությունը):

Դիմումին ներկայացվող պահանջները

-Ներկայացվում է գրավոր եւ պետք է պարունակի

դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը,

դիմողի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը),

վարչական մարմնի անվանումը, որին ներկայացվում է դիմումը,

ներկայացվող պահանջը (դիմումի առարկա),

կցվող փաստաթղթերի ցանկը,

դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը,

դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը

-եթե վարչական ակտը կայացնելու համար օրենքով նախատեսվում է նաեւ պետական կամ տեղական տուրք, ապա ներկայացվում է դրա վճարումը հավաստող փաստաթուղթ

-եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի նաեւ լիազորագիրը

-եթե դիմումը ներկայացվել է ոչ իրավասու վարչական մարմին, ապա նախարարությունը եռօրյա ժամկետում դա վերահասցեագրում է իրավասու վարչական մարմին` ծանուցելով դիմողին

-եթե դիմումով առաջադրված պահանջը չի մտնում որեւէ այլ վարչական մարմնի իրավասության մեջ, ապա նախարարությունը դիմումը եւ կից փաստաթղթերը, դրանք ստանալուց հետո` եռօրյա ժամկետում վերադարձնում է դիմողին` նշելով պատճառների մասին:

Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի մասին նախարարությունը եռօրյա ժամկետում ծանուցում է վարույթի մասնակիցներին` վարչական վարույթի հարուցման մասին:

Վարչական վարույթը պետք է իրականացվի առանց բարդացնելու` հնարավորինս սեղմ ժամկետում:

Վարույթի մասնակիցները իրավունք ունեն ծանոթանալու վարչական վարույթի նյութերին, ինչպես նաեւ կատարել պատճեններ, լուսապատճեններ, քաղվածքներ: Այդ իրավունքը վարույթի մասնակիցներին տրամադրվում է վարչական մարմին համապատասխան դիմում ներկայացնելու օրվանից` երեք օրվա ընթացքում:

Ապացուցման պարտականությունը

Ապացուցման պարտականությունը կրում է

-անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում, բացառությամբ այն հանգամանքների, որի տվյալներին անձը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ վարչական մարմնի միջոցով: Այս դեպքում ապացուցման պարտականությունը դրվում է վարչական մարմնի վրա

-վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում, բացառությամբ այն հանգամանքների, որի տվյալներին վարչական մարմինը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ անձի միջոցով: Այս դեպքում ապացուցման պարտականությունը դրվում է անձի վրա:

Վարչական վարույթի ժամկետները

Վարչական վարույթի առավելագույն ժամկետը` 30 օր է: Վարչական վարույթի ժամկետը կարող է օրենքի 47-րդ հոդվածով սահմանված կարգով երկարաձգվել:

Վարչական վարույթը կասեցնելը

Վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը.

— անհնարին է տվյալ վարույթի արդյունքում ակնկալվող վարչական ակտի ընդունումը մինչեւ uահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը

— վարույթին չի ներկայացել վարչական ակտի հաuցեատերը, իuկ oրենքը բացառում է առանց նրա ներկայության համապատաuխան վարչական ակտ ընդունելը

— վարչական ակտի ընդունումը հնարավոր է միայն այդ ակտի հաuցեատիրոջն ի հայտ բերելու դեպքում:

Վարչական մարմինը կարող է կասեցնել վարչական վարույթը.

— վարչական ակտի հաuցեատերը բացակայում է, եւ վարչական մարմինը, նախքան վարչական ակտ ընդունելը, անհրաժեշտ է համարում նրա ներկայությունը` վարույթին առնչվող որոշ կարեւոր հանգամանքներ նրանից պարզելու համար.

— ընդունվելիք վարչական ակտի հաuցեատեր իրավաբանական անձը վերակազմակերպվում է:

Վարչական վարույթը կարող է կաuեցվել նաեւ oրենքով նախատեuված այլ դեպքերում:

Վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելը

Քննարկելով վարչական մարմնի վարչական ակտի դեմ բերված բողոքը, վարչական մարմինը, որի ակտը վիճարկվում է, իրավասու է.

— բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մաuնակիորեն` ճանաչելով վարչական ակտն անվավեր կամ առ ոչինչ կամ ընդունելով նոր վարչական ակտ.

— մերժելու բողոքը` վարչական ակտը թողնելով անփոփոխ:

Քննարկելով վարչական մարմնի գործողությունների դեմ բերված բողոքը` վարչական մարմինը, որի գործողությունը բողոքարկվում է, իրավասու է.

— բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մաuնակիորեն` ճանաչելով բողոքարկվող գործողությունը ամբողջությամբ կամ մաuնակիորեն ոչ իրավաչափ եւ դադարեցնելով տվյալ գործողությունը, եթե բողոքի վերաբերյալ դիմում ընդունելու պահին այն շարունակվել է.

— մերժելու բողոքը` գործողության իրավաչափ լինելու պատճառաբանությամբ:

Քննարկելով վարչական մարմնի անգործության դեմ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որի անգործությունը բողոքարկվել է, իրավաuու է.

— բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մաuնակիորեն եւ կատարելու հայցվող գործողությունը համապատաuխանաբար ամբողջությամբ կամ մաuնակիորեն.

— մերժելու բողոքը` անգործության իրավաչափ լինելու պատճառաբանությամբ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s