Рубрика: Քիմիա

Ճարպեր… Հետազոտական աշխատանք…

Ճարպերը գլիցերոլի և ճարպաթթունների եթերներ են։ Այս ճարպերը (տրիգլիցերիդները) և ճարպանման օրգանական բնույթի այլ նյութեր խմբավորվում են »լիպիդներ» ընդհանուր անվամբ, որոնց համար ընդհանուրը ջրում անլուծելի լինելն է։ Լիպիդները բաժանվում են 2 խմբի՝

1. պարզ՝ ճարպաթթուներ, տրիգլեցերիդներ (չեզոք ճարպեր), լիպոսպիրտներ (խոլեստերոլ, ռետինոլ, կալցիֆերոլ)

2. բարդ՝ ֆոսֆոլիպիդներ և գլիկոլիպիդներ։

Ճարպերն ունեն էնեոգետիկ նշանակություն, 1 գ ճարպի քայքայումից անջատվում է 9 կկալ էներգիա։ Նրանց ֆունկցիան հիմնականում պայմանավորված է չեզոք ճարպերով, որոնց քանակն առողջ չափահաս մարդու մոտ կազմում է մարմնի զանգվածի 16-23%-ը։ Ճարպերի ընդհանուր քանակի 10-12 կգ-ից միայն 2 կգ-ն է կազմում կոնստիտուցիոնալ ճարպը, իսկ մյոաը կուտակված է ադիպոցիտներում։ Այն կարող է տալ մոտ 9000 կկալ էներգիա և քաղցի դեպքում ապահովել մարդու կենսունակությունը 40 օրվա ընթացքում (օրը 2200 կկալ)։

— Ունեն կարևոր կառուցվածքային նշանակություն, համարվում են կենսաբանական թաղանթների կառուցվածքային տարր։ Այս ֆունկցիան առաջին հերթին իրականացնում են ֆոսֆոլիպիդներ, որոնք գլիցերոլի և ֊ ճարպաթթուների բարդ եթերներ են։ Դրանք ուժեղ ամֆիֆիլներ են և կարող են առաջացնել բջջային թաղանթների երկշերտը:

Սննդային ճարպերը կազմված են գլիցերինի եթերներից և բարձրագույն ճարպաթթուներից։ Գլիցերինի քանակը ճարպում չի գերազանցում 10%-ը, ուստի ճարպերի հատկություններն առաջին հերթին պայմանավորված են ճարպաթթուներով, որոնք բաժանվում են հագեցածների և չհագեցածների։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s