Рубрика: Պատմություն

Մատենադարանի ճարտարապետությունը…Հետազոտական աշխատանք…

Մատենադարանը հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ և թանգարան է, որի մասին ես այսօր կկատարեմ հետազոտական աշխատանք: Մատենադարանը աշխարհի հնագույն և հարուստ ձեռագրատներից է։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ, որոնք ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները: Մշակութային ժառանգության պահպանության այս հաստատությունում կորստից փրկվել են բազմաթիվ բնագրեր, որոնք իրենց մայր լեզվով չեն պահպանվել և հայտնի են միայն հայերեն թարգմանությունները։

Շենքի կողքերը զարդարված են խաչքարերով։ Շենքի ներսը նույնպես բազալտից է, բայց ներսի հարդարանքի մեջ օգտագործվել են նաև այլ քարեր, օրինակ՝ մարմար: Մուտքի սրահում է գտնվում Հովհաննես Խաչատրյանի՝ Ավարայրի ճակատամարտը պատկերող խճանկարը։

Դեռևս 1987 թ.-ից սկսված նախագծվում է Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցումը, սակայն սկսված շինարարությունը դադարեցվում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի պատճառով: 2009 թ.-ի մայիսի 14-ին սկսվում է Մատենադարանի նոր մասնաշենքի (ճարտարապետ Արթուր Մեսչյան) շինարարական աշխատանքները: Կենտրոնական մասնաշենքն ամբողջությամբ վերակազմավորվել է և վերանորոգվել՝ վերածվելով թանգարանային համալիրի, որն ունի բազմաթիվ ցուցասրահներ, դահլիճ՝ գիտական համաժողովների և զեկուցումների համար, ինչպես նաև գիտական լաբորատորիա։ Մատենադարանում ձեռագրերը հավաքագրվում են հիմնականում կրոնա-եկեղեցական, ուսումնական, պետական-հասարակական հաստատությունների, ինչպես նաև անհատական նվիրատվությունների միջոցով։

Մատենադարանի մասին առաջին տեղեկությունները մեզ են հասել V դարից։ V դարի սկզբից Հայաստանում և հայաշատ վայրերում գրվել և ընդօրինակվել են հազարավոր ձեռագիր (գրչագիր) մատյաններ, որոնք պահվել են վանքերի ու մենաստանների գրատներում ու մատենադարաններում։Մաշտոցյան Մատենադարանի պատմությունը սկիզբ է առնում հայերեն գրերի գյուտով (405թ.) և կրում է իր իսկ հիմնադրողի՝ Մեսրոպ Մաշտոցի անունը։ 5-րդ դարի պատմիչ Ղազար Փարպեցու մի վկայությունից տեղեկանում ենք, որ Էջմիածնի ձեռագրատունը գոյություն է ունեցել դեռևս 5-րդ դարում։

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան (Մատենադարան)Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանն է (հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-թանգարան): Այն ստեղծվել է 1921 թ-ին՝ Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և առաջին գիտահետազոտական հաստատությունն է Հայաստանում: Նախապես կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ:1920–30-ական թվականներին Մատենադարանի հավաքածուն համալրվել է Վասպուրականից և Տարոնից բերված, ԽՍՀՄ տարածքի հայկական վանքերից ու եկեղեցիներից հավաքված, Մոսկվայի Լազարյան ճեմարանից, Թիֆլիսի հայոց ազգագրական ընկերությունից ու Ներսիսյան դպրոցից, Նոր Նախիջևանից, Նոր Բայազետից, Կարինից, Թավրիզի առաջնորդարանից, Երևանի պետական թանգարանից և այլ վայրերից ստացված, ինչպես նաև զանազան անհատների նվիրած կամ վաճառած ձեռագրերով, որոնք ցուցակագրվել ու նկարագրվել են:

Աղբյուր I
Աղբյուր II

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s