Рубрика: Աշխարհագրություն

ՀՀ գյուղատնտեսությունը…

Առցանց ուսուցման այս մեկ շաբաթվա ընթացքում որոշեցի ուսումնասիրել ՀՀ տնտեսությունը և քանի որ պետք է ընտրել Հայաստանի տնտեսության մեկ ճյուղ, որոշեցի ընտրել հենց գյուղատնտեսության, քանի որ ըստ ինձ շատ հետաքրքիր է տեսնել քո իսկ երկրի գյուղատնտեսության զարգացումը, տեսնել, թե ինչպիսի զարգացումներ է ապրել և թե ինչ վիճակում է գտնվում հիմա Հայաստանի գյուղատնտեսությունը։Հայաստանում մենք ունենք շատ հետամնաց գյուղատնտեսություն և մոտավորապես 40-50 տարի մենք հետ ենք աշխարհի լավագույն գյուղատնտեսական երկրներից։ Այն համարվում է ամենահին տնտեսության ճյուղերից մեկն է, դեռ շատ վաղ ժամանակներից գյուղատնտեսությամբ են զբաղվել մարդիկ: Այս տնտեսության ճյուղն զարգացում է ապրում այն ժամանակ, երբ մարդը կարողանում է բարելավել իր հողը, դիրքը, մի խոսքով պայմանները, ժամանակի ընթացքում, երբ մարդը կարողացել է բարելավել այդ ամենը, այդ ժամանակվանից էլ գյուղատնտեսությունը զարգացում է ապրել: Գյուղատնտեսության ոլորտում զբաղվածները կազմում են բնակչության ընդհանուր թվի 45,6 տոկոսը, ինչը վկայում է, որ գյուղատնտեսությունը Հայաստանում նաև սոցիալական մեծ նշանակություն ունի։ Չնայած այն հանգամանքին, որ 2006‑2008 թվականներին գյուղատնտեսության ոլորտում գրանցվել էր աճ, սակայն ակնհայտ էր, որ կան կառուցվածքային խնդիրներ։ Այսպես, վերջին մի քանի տարիներին թե՛ բուսաբուծության և թե՛ անասնաբուծության բնագավառում նկատվում էին կայուն նվազման միտումներ։ Մասնավորապես, մշակվող ցանքատարածությունները 2005 թվականին կազմում էին 332 հազար հա, 2010 թվականին՝ 283 հազար հա, մինչդեռ 2011 թվականին կառավարությանն հաջողվեց արձանագրել մշակվող ցանքատարածությունների աճ՝ 440 հազար հա։Գյուղատնտեսության ոլորտի ապագան ուղղակիորեն կախված է գյուղատնտեսական մթերքների իրացման և արտահանման շղթայի կայացումից և դրա հետագա զարգացումից։ Չունենալով մթերքների իրացման կայուն շղթա` հնարավոր չէ ակնկալել գյուղատնտեսության զարգացում։ Կարևորելով այս հանգամանքը` կառավարությունը վերջին երեք տարիների ընթացքում ձեռնամուխ եղավ արտահանմանը նպաստող քաղաքականության վարմանը, այդ թվում նաև գյուղատնտեսության ոլորտում։ Նախ, այդ ոլորտի մի շարք ճյուղերում բարելավվեց բիզնես միջավայրը, որը հնարավորություն տվեց առավել նպաստավոր պայմաններում կազմակերպել արտահանման գործընթացը և նվազեցնել գործարարների ժամանակային ու ֆինանսական ծախսերը։ Ընդհանրապես գյուղատնտեսությունը ֆինանսական ներդրումների տեսանկյունից համարվում է բարձր ռիսկային ոլորտ, ինչը հիմնականում պայմանավորված է բնակլիմայական պայմաններից դրա անմիջական կախվածությամբ։ ՀՀ գյուղատնտեսության ոլորտն առավել ևս աչքի է ընկնում ֆինանսական ներդրումների սակավությամբ, քանի որ առկա է նաև ցածր եկամտաբերության գործոնը։ 

Գյուղատնտեսությունը հազարամյակներ շարունակ եղել է Հայաստանի
բնակչության հիմնական զբաղմունքն ու ապրուստի միջոցը: Հայերը
հնուց ի վեր վարել են նստակյաց կյանք, զբաղվել են հողագործությամբ և
անասնապահությամբ, կառուցել են ոռոգիչ ջրանցքներ:
ՀՀ գյ ղատն տե ս թյ նն իր զար գաց ման ըն թաց ք մ կտ րուկ փո փո խու —
թյուններ է կրել հաճախակի կրկնվող սոցիալ-տնտեսական ցնցումների
պատճառով:

Կարծում եմ, որ գյուղատնտեսության ոլորտում մենք կկարողանանք զարգացում ապրել միայն այնժամանկ, երբ կկարողանանք ստեղծել այնպիսի սարքավորումներ, որոնց շնորհիվ մրգերի, բանջարեղենների մշակումը կանեն հենց այդ սարքավորումները: Այդ ժամանակ մարդը կկարողանա ժամանկ խնայել: Շատ երկրներում արդեն կան այդպիսի սարքավորումներ:

Աղբյուրները

Աղբյուր I
Աղբյուր II
Աղբյուր III

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s