Рубрика: Գրականություն

Ավետիք Իսահակյանը և Եղիշե Չարենցը…

Երկու մեծ և հանրահայտ գրողներ…Ավետիք Իսահակյան և Եղիշե Չարենց…Երկուսի ստեղծագործություններն էլ ու ընդհանրապես իրենց գրականությունը ըստ ինձ տարբեր է իրարից և շատ հետաքրքիր է տեսնել, թե այս երկու գրողները ինչ հարաբերությունների մեջ են եղել, ինչեր են կատարվել նրանց հետ և այլն: Այս փոքրիկ փաթեթում ամենաշատը ինձ գերեց հենց առաջին պատմվածքը, որը պատմում էր, թե ինչպես է Եղիշե Չարենցը վերաբերվել Ավետիք Իսահակյանի ստեղծագործություններից մեկին, իսկ ավելի կոնկրետ՝Եղիշե Չարենցի «էլեգիա գրված Վենետիկում»  պոեմին: Այսպիսով, Եղիշե Չարենցը իր կարծիքն է արտահայտել, և ասել, որ այստեղ հին մտածելակերպ է և ինչպես հենց ինքն է նշել մանր-բուրժուական հայացքներ կան: Հարցը հասավ նրան, որ այդ պոեմը ուզում էին ժողովածուից հանել: Ինչպես արդեն կանխատեսում եք, այսպիսի նորություններն ու լուրերը շատ արագ են տարածվում, և այս լուրը շատ արագ հասավ հենց Ավետիք Իսահակյանին և նրա վերաբերմունքը այդ ամենին շատ բուռն եղավ: Վարպետը որոշեց գալ Կենտկոմ: Այնտեղ նա հանդիպեց Սուրեն Թովմասյանի հետ: Նրա հետ ունեցավ զրույց, որից մի փոքրիկ հատված կառանձնացնեմ.

 «Եթե չարենցյան ժողովածուից այդ գործը հանվի, դուք ինձ՝ ութսունամյա  ծերուկիս, բարոյական մեծ հարված հասցրած կլինեք, խնդրում եմ «էլեգիան…» վերադարձրեք  ժողովածու»:

Ես կարծում եմ,— այնուհետև ասաց Սուրեն Թովմապանը,— մենք իրավունք չունենք նեղացնելու Վարպետին և հարկավոր է անհապաղ վերականգնել «էլեգիան…»:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s