Рубрика: Գրականություն

Առցանց ուսուցում…Եկեք մի փոքր քննարկենք…

Ներկայումս, ինչպես բոլորին հայտնի է, մենք սովորում ենք առցանց տարբերակով: Կցանկանայի մի փոքր խոսել և քննարկել առցանց ուսուցման մասին: Ի՞նչ է տալիս սովորողին առցանց ուսուցումը, որքանով է արդարացնում սպասելիքները: Բոլորիս հայտնի է, որ կրթահամալիրի ամենամեծ առավելություններից է համարվում մեդիակրթությունը, որը այժմ հնարավորություն է տալիս հետ չմնալ դասերից ու ուսումից,  շարունակել աշխատել, ստեղծագործել,  սովորել։  Մենք ցանկացած պարագայում պատրաստ ենք այսպիսի իրավիճակներին, պատրաստ ենք, հենց մեր մեդիակրթության շնորհիվ։ Մինչդեռ այլ դպրոցներում սովորողները չեն կարողանում հետևել դասերին, մենք շարունակում ենք զարգանալ և ստեղծել…Անգամ տանից մենք կարողանում ենք հետևել մեր բոլոր դասերին, շարունակել սովորել: Ի վերջո, հասարակությունը և մարդիկ պետք է ընդունեն այն պարզ փաստը, որ մեդիակրթությունը սովորողի առաջ բացում է շատ մեծ դռներ, ինչու՞  չզբաղվել առցանց ուսուցմամբ անգամ այս տագնապային իրավիճակում: Բոլոր սովորողները հիմա պատրաստվում են քննություններին, սովորում, հիշում, սակայն այդ ամենը իրականացնելը երբեմն անհնար է առանց ուսուցչի: Հատկապես, երբ սովորողը շատ թեմաներ չի հասցրել յուրացնել, չի կարողացել լավ հասկանալ, կամ կարիք ունի ուսուցչի օգնության, ապա ինչպես է այդ սովորողը կարողանալու սովորել, եթե չլինի առցանց ուսուցումը: Այսպիսով, շատ դպրոցներ զրկում են սովորողին սովորելու իր ցանկությունից: Իհարկե, կարող է կոպիտ հնչել, բայց, երբ սովորողը «գերազանցիկ» չէ, ինչպես նրանք են անվանում ոգեշնչվող և սովորող աշակերտին, ապա ինչպե՞ս է նա սովորելու: Ուշքի եկեք, մեդիակրթությունը ոչ մի կերպ չի ծուլացնում սովորողին, ծուլացող սովորողը ցանկացած հարթակում էլ կծուլանա, մեդիակրթությունը մեծ հնարավորություններ է տալիս, որոնք շատերը չեն էլ հասկանում մինչ օրս: Սակայն անգամ այս ամենն ունի իր խնդիրները: Կարծում եմ՝ ինձ համար ամենադժվարը իմ ուսուցիչների հետ ֆիզիկապես շփման բացակայությունն է: Ֆիզիկապես շփվելիս ավելի արագ և արդյունավետ եմ յուրացնում թեման, այդպիսի անմիջական շփումը հաճախ պարտադիր է լինում։  Ի վերջո, առցանց ուսուցումը ոչ միայն հնարավորություն է տալիս հետ չմնալ քո դասերից, աշխատանքից , այլ նաև օգնում է կատարել և նախաձեռնել ֆլեշմոբներ: Ինչքա՜ն հետաքրքիր է, անգամ տանից մեր կրթահամալիրը հնարավորություն է տալիս նախաձեռնություններ անել՝վերլուծել, կարդալ, ստեղծագործել, ուսումնասիրել, հետազոտել: Ինքս առաջարկում եմ առցանց ուսուցման ընթացքում ամեն օր ստեղծագործել և կարդալ: Սա շատ լավ հնարավորություն է, քանի որ տանը մնալով դու շատ ժամանակ ես խնայում, ժամանակ է ազատվում, որպեսզի քո սիրած զբաղմունքներին ավելի շատ ժամանակ և ոգեշնչում տրամադրես: Բացի՛ր քո ամսագիրը, ոգեշնչմամբ լի այն զարգացրու, իսկ եթե դու արդեն ունես ամսագիր, ապա ինքդ քո համար առաջադրանք դիր՝ ամեն օր այնտեղ նյութ դնել, գրել քո զգացմունքների, ապրումների մասին: Այդպես դու կկարողանաս գտնել ևս մի հարթակ, որտեղ կկարողանաս արտացոլել ամբողջ ներաշխարհդ: Կարդա շատ գրքեր, վերլուծիր դրանք, քանի որ ինքս իմ փորձից եմ ասում՝ գիրքը կարդալուց հետո, երբ այն չես վերլուծում, այն հաճախ մոռացվում է, իսկ վերլուծելով դու հնարավորություն ես ինքդ քեզ տալիս, որ ավելի լավ տպավորվի ամբողջ տեղեկությունը: Ի վերջո, ինքնազարգացմամբ պիտի զբաղվենք, ստեղծենք ավելի կրթված, ոգեշնչված մի էություն: Սկսեցինք….

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s