Рубрика: Գրականություն

Ընթերցենք միասին…Ֆլեշմոբ…

Առցանց ուսուցումը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր սովորողի նախաձեռնել ֆլեշմոբեր: Ինքս իմ հերթին որոշեցի նախաձեռնել մի ֆլեշմոբ, որի ընթացքում միասին կընթերցենք գրքեր և կվերլուծենք այն: Փորձը ցույց է տվել, որ գիրքը վերլուծելով գրքի ողջ տեղեկությունը ավելի լավ է տպավորվում, դու կարողանում ես ավելի ճիշտ արտահայտել քո կարծիքը, վերլուծելով շատ բաներ ես վերհիշում և գիրքը կարծես դաջվում է քո մտքում: Այսպիսով, ինքս կներկայացնեմ վերջին շրջանում ՝ առցանց ուսուցման ընթացքում ի՞նչ գրքեր եմ կարդացել և կվերլուծեմ դրանք:

Դեյլ Քարնեգի-Ինչպե՞ս ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա…

Մի գիրք, որը շատ մեծ ազդեցություն ունեցավ իմ վրա: Շատ եմ լսել այս գրքի մասին, որ այն օգնում է շատ բաներ հասկանալ: Մի խոսքով, գիրքը ինչ-որ պատմվածքի տեսքով չէ, այն կարծես հոգեբանական գիրք լինի, այն օգնում է մարդուն հասկանալ, թե ինչպես հաղթահարել կյանքի դժվարությունները, ինչպես հասկանալ ինքդ քեզ, ինչպես հասնել նպատակներիդ և այլն: Կյանքի ցանկացած իրավիճակի մասին այս գրքում խոսվում է, սակայն գրքի առավելությունն այն է, որ այն ոչ միայն ներկայացնում է մարդու հոգեվիճակը, այլ նաև բերում է օրինակներ, որտեղ նշում է, թե ինչպես են տվյալ հարցին մոտեցել մեզ հայտնի մարդիկ: Գրքում խոսվում է մրցակցության, նախանձի, սիրո, նպատակասլացության մասին: Այս գիրքը այն եզակի գրքերից մեկն է, որը ստիպեց մտածել կյանքի մասին, ստիպեց հասկանալ, թե ինչքան շատ սխալներ եմ արել, ինչքան շատ եմ ներշնչել և այլն: Անկեղծ ասած ամենատպավորիչ հատվածներից մեկն այնն էր, երբ հեղինակը խոսում էր, թե մարդը ինչպես պետք է հասարակության մեջ իրեն պահի, որպեսզի չունենա թշնամիներ, հակառակորդներ, մրցակիցներ…Ինչքան չարություն են մեր մեջ ներարկում այդ զգացմունքները, այդ զգացմունքների շնորհիվ մենք չենք կարողանում կենտրոնանալ մեր զարգացման վրա, մենք սկսում ենք մտածել միայն մեր հակառակորդների մասին: Դրա համար, ինչպես նշել է գրքի հեղինակը՝<<Մարդկանց պետք է սովորեցնել այնպես, ասես նրանց չեք սովորեցնում: Եվ անծանոթ բաները պետք է մատուցել մոռացվածների նման>>: Երբ մենք սկսում ենք մարդկանց շտկել, իրենց սխալները իրենց ցույց տալ, մենք դրանով ավելի ենք մեր հարաբերությունները վատացնում, մենք այդպես վանում ենք մեզ միմիյանցից և ստեղծում մեզ թշնամիներ և հակառակորդներ: Գիրքը շատ ուսուցանող էր, շատ ազդեցիկ, ուղղակի տպավորված եմ:

Էլեոնորա Մանդալյան-Արտացոլված լույս

Ամենահեքիաթային և լուսավոր գրքերից մեկը…Այս գիրքը ի տարբերություն մյուսի չի պատմում, թե ինչպես պետք է մարդը հասնի իր նպատակներին, երազանքներին, ինչպես պիտի դառնա հաջողակ, այն ուղղակի պատմում է մի դեռահասի մասին և իր սիրո… Այնքան սիրուն է պատմում հեղինակը այդ սիրո մասին, այնքան հետաքրքիր է պատմում այդ աղջկա ապրումների և զգացմունքների մասին: Գրքի ամենալավ մասն այն է, երբ դեռահասը խոսում է իր տատիկի հետ, ինչքան գեղեցիկ է նկարագրվում տատիկի և աղջկա փոխհարաբերությունները, այնքան հավես են նրանց այդ զրույցները, նրանց այդ ամուր կապը, իրենց քննարկումները…Ինչքան գեղեցիկ են տատիկի խորհուրդները, իր պատմությունները, թե ինչպես է տատիկը պատմում իր սիրո մասին, արքայազների, հեքիաթների, առեղծվածների մասին: Անհավանական սերը, տատիկի և աղջկա խոսակցությունները, պատմությունները, քննարկումները, այդ ամենի խառնուրդը ստեղծում է մի հիասքանչ գիրք: Խորհուրդ եմ տալիս բոլորին:

Է.Ա. Մեհրաբյան-Նորից քեզ հետ (Պարույր Սևակ)

Այս փոքրիկ գրքում ներառված էին Պարույր Սևակի ստեղծագորոծություններն՝բանաստեղծություններն: Ընդհանրապես, Պարույր Սևակը իմ ամենասիրելի գրողներից մեկն է, քանի որ նա այնքան դյութիչ է գրում, այնքան հեքիաթային, որ կարդալն անգամ մեծ հաճույք է պատճառում: Այդ գրքում Սևակի սիրո մասին ստեղծագործություններն են, որտեղ նա նկարագրում է, ինչ է սերը, ինչպես է նա սիրել, ինչպես է նվիրվել: Կցանկանայի առանձնացնել մի հատված այս գրքից՝<<Սիրտս կոտրվեց>> բանաստեղծությունից

Անկեղծ ասած՝ոչինչ չկա, և ոչ էլ կար
Անկեղծ ասած դու բնավ էլ այն չես եղել,
Այն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար:
Ճիշտ ճամփից ես միայն շեղել:
Սուտ խոստումով կապել ես ինձ,
Մանկան նման խաբել ես ինձ,
Ու չես տվել ոչինչ, ոչինչ:
Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել,
Արժանի չէր ոչ քեզ, ոչ ինձ:

Հենց այս հատվածը կարդալիս կարծես ամբողջ մարմնովս դող էր անցնում, ես կարծես հայտնվել էի Պարույր Սևակի աշխարհում, որտեղ ամեն բան միաժամանկ և գունեղ է, և հիասթափությամբ լի: Ինչքան հիասթափության ես զգում, այս բանաստեղծությունը կարդալիս: Այն ուղղակի հիասքաչ է… Հիանալի գիրք է, երբ ուզում ես ոգեշնչվես և գտնես ոգեշնչում՝ստեղծագործություններ գրելու համար:

Շարունակելի…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s