Рубрика: Գրականություն

Ի՞նչ են տալիս մեզ ֆլեշմոբները…

Առցանց ուսուցումը յուրաքանչյուրիս հնարավորություն է տալիս, որպեսզի քննարկենք մեզ դուր եկած թեմաները, խոսենք անհանգստացնող թեմաների մասին և այլն: Ես նույնպես որոշեցի ամեն անգամ ստեղծել մի քննարկում, որտեղ կխոսեմ ինձ հետաքրքրող թեմաների մասին: Այս անգամ միասին կքննարկենք ֆլեշմոբները: Բոլորիս հայտնի է, որ մեր կրթահամալիրում անընդհատ անցկացվում են ֆլեշմոբներ և այստեղ առաջանում է մի հարց՝ի՞նչ են մեզ տալիս ֆլեշմոբները: Շատ սովորողներ կարծում են, որ ֆլեշմոբները ուղղակի ժամանակի կորուստ են, որ նրանց տնայիններն ու դասերը պետք չէ թողնել ֆլեշմոբի համար, իրականում այս հարցը շատ լուրջ է, քանի որ մեր կրթահամալիրի սովորողներից շատ քչերն են մասնակցում ֆլեշմոբներին…Այսպիսով, այս հոդվածով կցանկանայի բացատրել այն սովորողներին, ովքեր այդպես են կարծում, թե ի՞նչ են տալիս մեզ ֆլեշմոբները և ապացուցել, որ ֆլեշմոբները ժամանակի կորուստ չեն: Առաջին հերթին ֆլեշմոբները օգնում են սովորողին, որպեսզի սովորողը սկսի տրամաբաներ, որպեսզի սովորողը դուրս գա այդ սովորական և ստանդարտ իր դասերից, որոնց մեջ փոփոխություններ չեն լինում, որպեսզի տվյալ առարկան չընդունի՝որպես սովորական առարկա, այլ ընդունի՝որպես այլընտրանքային առարկա, որտեղ նա կարող է երկար մտածել, տրամաբանել, պատասխանել այնպիսի հարցերի, որոնք սովորական դասագրքերում չկան: Երկրորդը յուրաքանչյուր ֆլեշմոբ համարվում է ընտանեկան, այսինքն դրանով կրթահամալիրը հնարավորություն է տալիս ընտանիքին, որ այդ մեկ ժամը ընտանիքը կտրվի բոլոր հոգսերից և առօրյա կյանքից և իր երեխայի հետ անի ֆլեշմոբ, այդպես կրթահամալիրը միավորում է ընտանիքը: Հաճախ ծնողները ընկնում են իրենց գործերով և երբեմն մոռանում, որ երեխան բացի դասերից, կարող է հավելյալ ժամանակ անցկացնել իր ծնողների հետ, կարող են միասին խնդիրներ լուծել, խոսել, քննարկել, այսպիսով կրթահամալիրը մեկ ֆլեշմոբով այնքան բան է տալիս երեխային և ընտանիքին: Երրորդ կետում կցանկանայի նշել մի շատ կարևոր բան, ի վերջո յուրաքանչյուր ֆլեշմոբ, կապ չունի ինչ առարկայից և ինչ թեմայով, յուրաքանչյուր ֆլեշմոբ միավորում է մեզ, միավորում է մեր կրթահամալիրը, երբ մենք բոլորս նույն ժամին սկսում ենք կատարել առաջադրանքներ, զանգում իրար, քննարկում, մենք չենք էլ հասկանում, թե ինչպես ենք միավորվում…Այսպիսով, փորձեք մի ուրիշ տեսանկյունից նայել ֆլեշմոբներին, քանի որ նրանք իրոք այնքան օգտակար են մեզ համար…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s